Էմիլի Օսմենթ

Էմիլի Ջորդան Օսմենթ (անգլ.՝ Emily Jordan Osment, մարտի 10, 1992(1992-03-10)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2]-ամերիկացի դերասան, երգչուհի։ Հեռուստատեսությունում մի քանի աշխատանք կատարելուց հետո նա ստացավ առաջարկություն նկարահանվելու «Լրտես երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին» և «Լրտես երեխաները 3։ Խաղն ավարտված է» ֆիլմերում Գերտի Գիգլեսի դերով։ Նա Էմմի մրցանակի է արժանացել Լիլի Տրեսկոտ դերի համար, որով հանդես է եկել Հանա Մոնտանա հեռուստասերիալում և Հանա Մոնտանա[3][4] ֆիլմում, որոնք ցուցադրվել են Դիսնեյ հեռուստաալիքով։

Էմիլի Օսմենթ
անգլ.՝ Emily Osment
Ծնվել էմարտի 10, 1992(1992-03-10)[1] (32 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՕքսիդենթալ քոլեջ, Laurel Springs School? և Flintridge Preparatory School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, գովազդային մոդել
Ակտիվ շրջան1999-այժմ
Ժանրերփոփ-ռոք, դանս-ռոք, փոփ
Ծնողներհայր՝ Յուջին Օսմենթ

Վերջին ժամանակներում նա ձայնագրել է մի շարք երգեր, որոնք դարձել են փոփ-հիթեր։ Դրանցից են «I Don't Think About It», «If I Didn't Have You» Միտչել Մուսսոյի հետ, «Once Upon a Dream» երգերը։

Էմիլի Օսմենթի Fight or Flight ալբոմը դուրս է եկել 2010 թվականի հոկտեմբերի 5-ին։ Ալբոմի ձայնագրությունը տեղի է ունեցել Wind-up Records ստուդիայում։

Կենսագրություն

Էմիլի Ջորդան Օսմենթը ծնվել է Լոս-Անջելեսում[2][5] դերասան Միխաել Օսմենթի և Թերեզա Օսմենթի-անգլերենի ուսուցչուհի ընտանիքում[6][7]։ Էմիլին ունի մեծ եղբայր՝ Հեյլի Ջոել Օսմենթ, ով նույնպես դերասան է։ Հենց նա էր Էմիլիին դրդել, որ նա դառնա դերասան։

Դաստիարակվել է հույն-կաթոլիկ եկեղեցում։ 2011 թվականին ավարտելով «Clap Your Hands» տուրը, Էմիլին շարունակեց իր բարձրագույն կրթությունը, ընդունվելով «Occidental College» քոլեջը, որը գտնվում էր Լոս-Անջելեսում։

Կարիերա

Դերասան

Էմիլի Օսմենթի կարիերան սկսվել է 1998 թվականին, երբ Florists Transworld Delivery ընկերությունում նա դեր ստացավ[8]։ Դրանից հետո նա նկարահանվեց մի շարք գովազդներում։ Էմիլի Օսմենթի կարիերան վերելք ապրեց 1999 թվականին, երբ նա նկարահանվեց «Աղջիկների կյանքի գաղտնիքը» ֆիլմում։ Հենց այդ տարում նա նկարահանվեց Գլեն Կլոուզի հետ «Ձմռան վերջը» հեռուստասերիալում, որից հետո նաարժանացավ Պատանի դերասան մրցանակին[8]։ Դրանից հետո նա շատ դերեր ստացավ․ օրինակ՝ «Հրեշտակի հպումը», «Ընկերներ», «Երրորդ մոլորակը արևից»։

2002 թվականին Էմիլին նկարահանվեց «Լրտես երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին» ֆիլմում[9], իսկ «2003 թվականին Լրտես երեխաները 3։ Խաղն ավարտված է» ֆիլմում[10][11]։ Երկուսում էլ նա հանդես է եկել որպես Գերտի Գիգլես։

2006 թվականին Էմիլին ստացավ Լիլի Տրեսկոտի դերը «Հանա Մոնտանա» սերիալում։ Այդ դերի համար 2007 թվականին նա նորից արժանացավ Պատանի դերասան մրցանակին, որպես ամենալավ դերակատար հեռուստասերալում։ Դրանից բացի Էմիլին օգնեց վաստակել մի քանի զգեստ «Հանա Մոնտանա» հավաքածուի համար, որով 2006 թվականի վերջին Դիսնեյը հանդես եկավ[12]։

Դեկտեմբերի 25-ին Օսմենթը հանդես եկավ Համաշխարհային սուրբծննդյան պարադին սերիալի աստղ Հանա Մոնտանայի և Միտչել Մուսոյի հետ։ Օսմենթը նաև հնչյունավորել է «Խարտյաշի ամենատարօրինակ սուրբ ծնունդը»։ Օսմենթը երգել է մի քանի երգեր ֆիլմի համար, դրանցից է «I Don't Think About It»[13][14][15]։

Նա նկարահանվել է Ռ․ Լ․ Ստայնի ֆիլմում՝ «Չարություն։ Մի մտածիր դրա մասին»[16][17][18][19][20][21][22], որը նրան ևս մեկ անգամ 2008 թվականին բերեց Պատանի դերասան կոչմանը։ Կուլիսների ետևում նա հարցազրույցի ժամանակ ասաց, որ նկարահանվելու է նոր ֆիլմում՝ Ֆուտբոլի մայրիկը[23]։ 2008 թվականիին «Parad» և «Forbes» ամսագրերում նա Hot Kid Stars To Watch շարքում հայտնվում է առաջին տեղում[24]։ Նկարահանվել է նաև «Հայրիկի առևանգումը» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի փետրվարին։ Այդ թվականի ապրիլ ամսին տեղի ունեցավ «Հանա Մոնտանա․ ֆիլմ»-ի պրեմիերան։ 2011 թվականի մայիսին Օսմենթը վերջացրեց ABC Family-ի նկարահանումները, որոնք տեղի էին ունենում Վանկուվերում։

Երգչուհի

Էմիլին երգել է Բիլի Ռեյ Սայրուսի հետ «You’ve Got a Friend» երգը։ Ձայնագրել է «I Don't Think About It» երգը «Չարություն։ Մի մտածիր դրա մասին» ֆիլմի համար[25], դրանից հետո նկարահանեց տեսահոլովակ այդ երգի համար։ Այդ երգը 2009 թվականին դարձավ Radio Disney-ի հիթը։

Օսմենթը ձայնագրեց «If I Didn't Have You» երգը Միտչել Մուսոյի հետ DisneyMania 6-ի հետ, ինչպես նաև «Once Upon a Dream» երգերի ռիմեյք տարբերակները[26]։ Վերջինս առաջին անգամ հեռուստատեսությամբ հեռարձակվեց 2008 թվականի սեպտեմբերի 12-ին[27]։ Ձայնագրել է նաև «Hero in Me» երգը «Հայրիկի առևանգումը» ֆիլմի համար, որը հասանելի դարձավ 2009 թվականի հունիսի 9-ին։

2008 թվականին նա Eve 6-ի հետ համատեղ գրում և ձայնագրում է մի շարք երգեր։ 2008 թվականի Half Taft Blue-ի հետ հանձնած հարցազրույցում նա ասում է, որ աշխատում է իր նոր All the Right Wrongs ալբոմի վրա։

Օսմենթը իր երգերը նկարագրում է որպես լիարժեք փոփ, բայց ալտերնատիվ ռոքի հետ միասին։ 2009 թվականի սեպտեմբերի 18-ին Էմիլին իր Twitter-ի պաշտոնական էջում գրում է թե ինչ երգեր են լինելու իր նոր ալբոմի մեջ[28]։

Մարտի 24-ին նա հաստատում է, որ իր ալբոմը դուրս կգա 2010 թվականին[29]։ Իր ալբոմի առաջին սինգլի՝ «Let’s Be Friends», պրեմիերան տեղի ունեցավ 2010 թվականի հունիսի 7-ին JSYK.com կայքում[30]. Հունիսի 3-ին հայտարարվեց, որ ալբոմի պրեմիերան տեղի կունենա այդ թվականի աշնանը[31], իսկ օգոստոսի 16-ին Օսմենթը հայտարարեց, որ ԱՄՆ-ում ալբոմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 5-ին և կանվանվի Fight or Flight։ Ետնանկարը պատրաստ էր օգոստոսի 17-ին[32]։

2011 թվականին լույս է տեսնում Էմիլիի հաջորդ սինգլը՝ «Hush», որը կարող էիք լսել միայն կանադական ռադիոյով։ Երգը դուետ էր, որտեղ Էմիլին երգում էր Ջոշ Ռամսեյի հետ։

2011 թվականին լույս է տեսնում ևս մեկ սինգլ, որը կոչվում էր «Drift»։ Այն հնչում է Cyberbully ֆիլմում։

Անձնական կյանքը

Էմիլի Օսմենթի լավագույն ընկերներն են Միտչել Մուսոն և Մայլի Սայրուսը[33]։ Մի հարցազրույցի ժամանակ նա ասաց, որ սիրելի գիրքը «Մթնշաղ»-ն է։ Հաստատել է, որ ունեցել է լուրջ և երկարատև հարաբերություններ ինչ-որ մեկի հետ, և նա իրեն ոգեշնչել է գրել շատ երգեր, դրանցից է «You Are the Only One»՝ All the Right Wrongs ալբոմից[34]։ Նա դուրս է եկել դպրոցից և սովորել տանը[35]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴերը
1999Աղջիկների կյանքի գաղտնիքըThe Secret Life of GirlsՄիրանդա Այքեն
Ձմռան վերջըSarah, Plain and Tall: Winter’s EndՔեյսի Ուիթինգ
Երրորդ մոլորակը արևից3rd Rock from the SunԴաշլիյա
2000Հորինող Էդվարդ ՖուդվապերEdwurd Fudwupper Fibbed BigՎարիոս
Հրեշտակի հպումըTouched by an AngelԱլիսա
2001ԸնկերներFriendsԼելանի Մայոլանոֆավիչ
2003Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզինSpy Kids 2: The Island of Lost DreamsԳերտի Գիգլես
Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված էSpy Kids 3-D: Game OverԳերտի Գիգլես
2005Լիլոն և Ստիչը 2։ Ստիչի մեծ խնդիրըLilo & Stitch 2: Stitch Has a GlitchՀնչյունավորում
2006Խարտյաշի ամենաարտասովոր սուրբ ծնունդըHolidaze: The Christmas That Almost Didn’t HappenՏրիկ
2006-2011Հանա ՄոնտանաHannah MontanaԼիլի Տրեսկոտ
2007Չարություն։ Մի մտածիր դրա մասինThe Haunting Hour: Don’t Think About ItԿեսսի Կելլեր
Կարճահասակ ՄաքՇորթի կարճ տաբատներըShorty McShorts' ShortsՔելի
2008Ֆուտբոլի մայրիկըSoccer MomԲեկկա
Ապրելու բանաձևըSurviving SidՔլեր
2009Հանա Մոնտանա։ ՖիլմHannah Montana: The MovieԼիլի Տրեսկոտ
Հայրիկի առևանգումըDadnappedՄելիսա Մորիս
Կյանքը տախտակամածի վրաThe Suite Life on DeckԼիլի Տրեսկոտ
2010Jonas L.A.Jonas L.A.Կամեո
2010-2012Կիկ բուտովսկիի խիզախություններըKick Buttowski: Suburban DaredevilՔենդալ Պերկինս
2011Սիրունիկը Բեվերլի Հիլսից 2Beverly Hills Chihuahua 2Պեպ
Կանաչ բլրի վերևիցFrom Up on Poppy HillՆոբուկո Յոկոյամա
Կիբեր-ահաբեկչությունCyberbullyԹեյլոր Հիլրիջ
2012Սիրունիկը Բեվերլի Հիլսից 3Beverly Hills Chihuahua 3: Viva la Fiesta!Պեպ
Կյանքը տղաների հետLife with BoysԿամեո
2012-2014Ընտանիքի տղանFamily GuyՎարիոուս
2013Երկուսուկես մարդTwo and a Half MenԷշլի
2013ՄաքրողներըCleanersՌոքսի
2014Դստեր մղձավանջըA Daughter’s NightmareԷրիել Մորգան
2014-այժմԵրիտասարդ և քաղցածYoung & HungryԳեբի Դայմոնդ
2016Համբուրիր ինձKiss MeՇելբի

Ձայնագրություն

  • Fight or Flight (2010)
  • All the Right Wrongs (2009)

Մրցանակներ

ՏարիԱրդյունքՄրցանակՆոմինացիոն աշխատանք
1999ԱռաջադրվածՊատանի դերասանՁմռան վերջը
2003Լրտեսների երեխաները 2. անիրականալի հույսերի կղզին
2008Հանա Մոնտանա
Չարություն։ Մի մտածիր դրա մասին
2009Teen Choice AwardsՀանա Մոնտանա։ Ֆիլմ
ՀաղթանակՀանա Մոնտանա
2010ԱռաջադրվածPeople's Choice AwardsՀանա Մոնտանա։ Ֆիլմ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Օսմենթ» հոդվածին։