Jump to content

Էնդրիկ Ֆելիպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրիկ Ֆելիպե
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 21, 2006(2006-07-21)[1] (17 տարեկան)
ԾննդավայրTaguatinga, Դաշնային շրջան, Բրազիլիա[2]
Դիրքհարձակվող

Էնդրիկ Ֆելիպե Մորեյրա դե Սոուզա (պորտ.՝ Endrick Felipe Moreira de Sousa;հուլիսի 21, 2006(2006-07-21)[1], Taguatinga, Դաշնային շրջան, Բրազիլիա[2]) կամ ուղղակի Էնդրիկ (պորտ.՝ Endrick) Բրազիլացի ֆուտբոլիստ «Պալմեյրաս» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի հուլիսի 21-ին կճանաչվի «Ռեալ Մադրիդ» ակումբի խաղացող։ Համարվում է աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը[3][4][5][6][7][8]։

Վաղ տարիներխմբագրել կոդը

Էնդրիկը արդեն 4 տարի է զբաղվում է ֆուտբոլով։ Նրա հայրը YouTube-ում հրապարակել է որդու գոլերը և հույս ուներ Բրազիլիայի ակադեմիայի հրավեր ստանալու համար[7]։ Էնդրիկը շատ էր ցանկանում ֆուտբոլիստ դառնալ, որպեսզի օգներ ընտանիքին, քանի որ հայրը գործազուրկ էր[8][9]։

Ակումբային կարիերախմբագրել կոդը

Էնդրիկը 11 տարեկանում միացել է «Պալմեյրասի» ակադեմիային[9]։ Ակումբի պատանեկան թիմերում անցկացրած 5 տարիների ընթացքում նա անցկացրել է 169 հանդիպում և դարձել 165 գոլի հեղինակ[7][8]։ 2022 թվականին մասնակցել է Սան Պաուլոյի պատանեկան գավաթի խաղարկությանը։ Առաջնությունում Էնդրիկը 7 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ և ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստը[10][11]։ Մրցաշարից հետո Էնդրիկը ձեռք բերեց մեծ ճանաչում, ինչպես նաև հետաքրքրություն ձեռք բերեց եվրոպական ֆուտբոլի հսկաների մոտ[12][13][14]։

2022 թվականի հուլիսի 21-ին, երբ Էնդրիկը դարձավ 16 տարեկան, նա պաշտոնապես պայմանագիր կնքեց «Պալմեյրասի» հետ մինչև 2025 թվականը[15][16]։ 2022 թվականի հուլիսի 30-ին Էնդրիկը գրանցվել է Լիբերտադորեսի գավաթին մասնակցելու համար[17][18]։ Օգոստոսի 6-ին Էնդրիկը, ապաքինվելով թեթև վնասվածքից, սկսեց մարզվել «Պալմեյրասի» գլխավոր թիմի հետ՝ ակումբի կողմից որպես խաղացող գրանցվելուց հետո[19]։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Էնդրիկն իր առաջնախաղը նշեց «Պալմեյրասի» գլխավոր թիմում՝ «Կորիտիբա» ակումբի դեմ խաղում[20]։ 20 օր անց՝ հոկտեմբերի 26-ին, «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում նա փոխարինման դուրս եկավ 1 խաղակեսից հետո և խփեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին երկու գոլերը։ Նա նաև դարձավ «Պալմեյրասի» պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն[21]։

2022 թվականի դեկտեմբերի 5-ին «Ռեալը Մադրիդը» հայտարարեց Էնդրիկի հետ մինչև 2027 թվականը պայմանագիր ստորագրելու մասին՝ մինչև 2030 թվականը երկարաձգելու հնարավորությամբ, որը կսկսվի 2024 թվականի հուլիսին, երբ նա կդառնա 18 տարեկան[22]։ Տրանսֆերային գումարը կազմել է 35 միլիոն եվրո՝ հաշվի առնելով հետագա 25 միլիոն բոնուսները։

2023 թվականի ապրիլի 2-ին Էնդրիկը խփեց իր առաջին գոլը Պաուլիստա լիգայում «Ագուա Սանտայի» դեմ խաղում[23]։ 2023 թվականի ապրիլի 21-ին իր առաջնախաղը նշել է Լիբերտադորեսի գավաթում, փոխարինման դուրս գալով «Սերրո Պորենտոյի» դեմ խաղում[24][25]։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Ա Սերիայի եզրափակչում 38-րդ տուրի «Կրուզեյրոյի» դեմ խաղում, նա գոլ է խփել և օգնել իր թիմին նվաճել ոսկե մեդալներ մրցաշարում[26]։

Կարիերան հավաքականումխմբագրել կոդը

2022 թվականի մարտի 18-ին Էնդրիկը հրավիրվել է Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքական՝ Ֆրանսիայում կայանալիք Մոնտեգնուի ընկերական մրցաշարին մասնակցելու համար։ 4 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, նա դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն և լավագույն խաղացողը իսկ Բրազիլիայի հավաքականը 1984 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց այս մրցաշարում[27]:.

2023 թվականի նոյեմբերի 6-ին նա առաջին անգամ հրավիրվեց Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին՝ դառնալով ամենաերիտասարդ խաղացողը, ով հրավիրվել է հիմնական հավաքական 1994 թվականից ի վեր[28]։ Նոյեմբերի 17-ին առաջնախաղն է նշել Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում (1:2), փոխարինելով Ռաֆինյային 82-րդ րոպեին[29]։

Խաղային ոճխմբագրել կոդը

Լավ հարվածով ձախլիկ հարձակվող Էնդրիկին համեմատում են լեգենդար բրազիլացի հարձակվողներ Ռոնալդոյի և Ռոմարիոյի հետ[30][31]։ Նրա կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է[32]։

Ձեռքբերումներխմբագրել կոդը

Թիմային ձեռքերումներխմբագրել կոդը

«Պալմեյրաս»
  • Բրազիլիայի չեմպիոն (2)։ 2022, 2023
  • Սան Պաուլո նահանգի չեմպիոն։ 2023
  • Բրազիլիայի Սուպերգավաթի հաղթող։ 2023

Անձնական ձեռքբերումներխմբագրել կոդը

  • Բրազիլիայի առաջնության լավագույն նորեկը։ 2022

Կատարողական վիճակագրությունխմբագրել կոդը

Խաղերը հավաքականումխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ