Էշլի Գրին

ամերիկացի դերասանուհի

Էշլի Միշել Գրին (անգլ.՝ Ashley Michele Greene, փետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2], Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի, ավելի հայտնի է դարձել «Մթնշաղ» ֆիլմում խաղալով Էլիս Կալենի դերը։

Էշլի Գրին
Ծնվել էփետրվարի 21, 1987(1987-02-21)[1][2] (37 տարեկան)
ԾննդավայրՋեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Samuel W. Wolfson High School? և University Christian School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի, մոդել և հեռուստատեսային դերասանուհի
ԸնտրանիՄթնշաղ, ԼՕԼ, Aftermath? և Rogue?
Ամուսին(ներ)Paul Khoury?[3]

Կենսագրություն

Էշլի Գրինը ծնվել է Ջեքսոնվիլ քաղաքում, Ֆլորիդայի շրջանում, Միշելի և Ջո Գրինի ընտանիքում։ Էշլի մայրը աշխատում է ապահովագրության ընկերությունում, իսկ հայրը զբաղվում է իր բիզնեսով։ Գրինը մեծացել է Միդլբուրգում և Ջեքսոնվիլում։ 17 տարեկան հասակում նա մեկնել է Լոս Անջելես, Կալիֆոռնիա, որ զբաղվի իր դերասանական կարիերայով։ Գրինը ունի մեծ եղբայր, ում անունը Ջո է, նա ապրում է Ջեքսոնվիլում ծնողների հետ։

Իր հարցազրույցների ժամանակ դերասանուհին նշել է, որ ինքը հանդիսանում է համալսարանային ֆուտբոլային թիմի «Florida Gators» երկրպագուներից մեկը։

2009 թվականին համացանցում հայտնվում են Էշլի Գրինի մերկ լուսանկարները։ Էշլիի փաստաբանները սպառնացել են այն կայքերին, որոնք հրապարակել են այդ լուսանկարները։

Կարիերա

Գրինը իր դերասանական կրթությունը ստացել է Լի Ստրասբերգի մոտ։ Սկզբում որոշել էր զբաղվել մոդելային կարիերայով, սակայն նրա հասակը չի բավարարել։ Սովորելով դերասանական արվեստը, Գրինը համոզվում է որ դա իրեն ավելի շատ է դուր գալիս քան մոդելային բիզնեսը, և այդ պատճառով այլևս չի վերադառնում մոդելային հարթակ։

Առաջին անգամ նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում։ 2005 թվականին նկարահանվել է հայտնի ռուսական t.A.T. դուետի «Люди-инвалиды» երգի տեսահոլովակում։ Առաջին դերերը խաղացել է հեռուստասերիալներում։ Նրա առաջին դերը ֆիլմերում եղել է «Կալիֆոռնիայի թագավոր»ը կատակերգությունը, որտեղ գլխավոր դերում խաղացել է Մայքլ Դուգլասը։

Էշլի Գրինի իրական հաջողությունը մեծ կինոյում եղել է 2008 թվականին, երբ նա նկարահանվել է «Մթնշաղ» մելոդրամայում, որը ամբողջ աշխարհում ունեցել է ավելի քան 400 միլիոն դոլար եկամուտ (վամպիր Էլիս Կալեն)։ Այնուհետև 2009-2012 թվականներին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Մթնշաղ. Նորալուսին», «Մթնշաղ. Խավարում», «Մթնշաղ.Լուսաբաց՝ Մաս 1» և «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2»։

2009 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Գրինը սկսել է նկարահանվել նոր միստիկ «Երևույթ» ֆիլմում Թոմ Ֆելթոնի հետ։ Ֆիլմի նկարահանուհները սկսվեցին 2010 թվականի փետրվարի 1-ին։ 2010 թվականի հունվարին ԱՄՆ-ում «Սենդենս »նոր կինոփառատոնում կայացավ «Սքեյթլենդ» ֆիլմի պերմիերան, որտեղ Էշլի Գրինը գլխավոր դերակատարն էր։

2010 թվականի մայիսին, երբ եկել էր ժամանակը՝ նոր պայմանագիր ստորագրելու «Մթնշաղ. Լուսաբաց» ֆիլմի ստեղծագործող կազմի հետ, Գրինը և իր համախոհները հրաժարվեցին խաղալ ֆիլմում քիչ վարձատրության համար։ «Սամիթ Ինտերթեյմենթ» ընկերությունը նշեց, որ Գրինը հեշտությամբ կարող է փոխարինվել ֆիմում, նա ինքն է առաջարկել 4 միլիոն դոլար նկարահանման համար։ Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Գրինը նկարահանվելու է «Լուսաբաց» ֆիլմում, որի համար ստանալու է 2 միլիոն դոլար։

2010 թվականի հունիսի 4-ին AVON ընկերությունը նշեց, որը Գրինը դարձել է Мark Cosmeticsс դեկորատիվ կոսմետիկայի նոր դեմքը։ 2011 թվականին Էշլին ընտրվել է DKNY բրենդի համար։

2012 թվականին Գրինը ստացել է ABC հեռուստաալիքի «Ամերիկանա» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։

2012 թվականին կայացել է «Ամառ, դասընկերներ, սեր» ֆիլմի պրեմիերան, որում Էշլին մարմնավորում էր Էշլի անունով աղջկան։

Դրանից հետո 2012 թվականին կայացել է «Երևույթ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Էշլին խաղացել է գլխավոր դերում։

2013 թվականին Էշլին դերեր է ստացել «Ցանկանում ես ես լինեմ այդտեղ» և Staten Island Summer ֆիլմերում։

Անձնական կյանք

Մի հարցազրույցի ժամանակ Էշլին ասել է. «Իմ մայրը ցանկանում է, որ ես երիտասարդ մարդու հետ ամուսնանամ, սական ես և իմ համախոհները դեմ ենք դրան»։ 2009 թվականի օգոստոսի 11-ին Teen Choice Awards մրցանակաբաշխությունից հետո պապարացին Էշլիին լուսանկարել է երիտասարդ դերասան Չեյս Քրոուֆորդի հետ համբուրվելիս։ Դերասանուհին և Չեյսը դա ոչ մի կերպ չեն մեկնաբանել և դրանից հետո նրանց միասնին չեն տեսել։

2011 թվականի մարտի սկզբին Էշլին բաժանվել է Ջո Ջոնասից։

Արդեն երկու տարի է Էշլին հանդիպում է դերաասան Փոլ Քոուրիի հետ։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր
ՏարիՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴեր
2007Կալիֆոռնիայի թագավորըKing of Californiaգնորդ Մակդոալդսում
2008ՕտիսOtisԿիմ
Մթնշաղ (ֆիլմ)TwilightԷլիս Կալեն
2009ՀեգեվերլուծաբանShrinkՄիսսի
Լուսնի արյունըSummer’s BloodՍամեր
Մթնշաղ. ՆորալուսինThe Twilight Saga: New MoonԷլիս Կալեն
2010ՍքեյթլենդSkatelandՄիշել Բարկհամ
Ալեմուտի ազատ ռադիոնRadio Free AlbemuthХонда
Մարտիկի սիրտըA Warrior’s HeartԲրուկլին
Մթնշաղ. ԽավարումThe Twilight Saga: EclipseԷլիս Կալեն
2011ԿարագButterՔեյթլին Պիկլեր
Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1The Twilight Saga: Breaking Dawn.Part 1Էլիս Կալեն
2012ԵրևույթThe ApparitionՔելլի
Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2The Twilight Saga: Breaking Dawn.Part 2Էլիս Կալեն
Ամառ, դասընկերներ, սերLOLԷշլի
2013CBGBCBGBԼիզա Կրիստալ
2014Ցանկանում ես ես լինեմ այդտեղWish I Was HereՋանին
2014Իմ ընկերուհին զոմբի էBurying The ExԷվելին
Հեռուստաընկերություն
ГодՀայերեն անվանումըՕրիգինալ անվանումըԴեր
2006Ջորդանի խաչմերուկումCrossing JordanԷն Ռապապորտ
2005ՏեղադրումPunk’dընկերուհի
2006ՇնաձուկSharkՆատալի Ֆեբեր
2012ԱմերիկանաAmericanaԷլիս Կլարկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ