Մթնշաղ։ Խավարում
Մթնշաղ. Սագա. Խավարում (անգլ.՝ The Twilight Saga: Eclipse), ռեժիսոր Դեյվիդ Սլեյդի ֆիլմը Ստեֆանի Մեյերի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը հրապարակվել է 2010 թվականի հունիսի 30-ին[6]։
Ֆիլմը «Մթնշաղ» ֆիլմի երրորդ մասն է։ Առաջինը թողարկվել է 2008 թվականին, երկրորդը՝ 2009 թվականին` Մթնշաղ. Նորալուսին։
Սյուժե
Սիեթլ քաղաքում գաղտնի սպանություններ են կատարվում, որոնց մեղավորն է վամպիրների նորածին բանակը, ստեղծված վամպիր Վիկտորյայի կողմից։ Վիկտորյան փորձում է վրեժ լուծել Էդվարդից իր սիրելի ընկերոջ` Ջեյմսի մահվան համար, ով փորձել էր սպանել Էդվարդի սիրած աղջկան՝ Բելլա Սվոնին։ Բելլան լինելով Էդվարդի և Ջեյկոբի մեջտեղում պետք է որոշում կայացնի՝ ամուսնանալ Էդվարդ Կալլենի հետ, թե շարունակել ընկերությունը՝ Ջեյկոբ Բլեքի հետ, ով Բելլայից ավելին էր ցանկանում քան ընկերությունը։ Բելլայի որոշումը կարող էր վճռորոշ դառնալ վամպիրների և փոխակերպուկ գայլերի հարաբերություններում։
Դերերում
Կալլենների ընտանիք
- Էդվարդ Կալլեն - Ռոբերտ Փեթինսոն
- Կառլայլ Կալլեն - Պիտեր Ֆաչինելի
- Էսմի Կալլեն - Էլիզաբեթ Ռիզեր
- Էլիս Կալլեն - Էշլի Գրին
- Ջասպեր Հեյլ - Ջեքսոն Ռետբոուն
- Ռոզալի Հեյլ - Նիկի Ռիդ
- Էմմետ Կալլեն - Քելեն Լատս
Քոչվոր վամպիրներ
- Ջեյմս - Քեմ Ժիգանդե
- Վիկտորյա - Ռաշել Լեֆևր
- Լորան - Էդի Գատեգի
Մարդիկ
- Բելլի Սվոն - Քրիստեն Ստյուարտ
- Չառլի Սվոն - Բիլի Բյորք
- Ռենե Դուաեր - Սառա Կլարկ
- Ջեյկոբ Բլեք - Թեյլոր Լոթներ
- Ջեսսիկա Սթենլի - Աննա Քենդրիկ
- Անժելա Վեբեր - Քրիստիան Սերատոս
- Մաքյ Նյուտոն - Մայքլ Ուելշ
- Էրիկ Յորք - Ջասթին Չոն
Գայլ փոխակերպուկներ
- Ջեյկոբ Բլեք - Թեյլոր Լոտներ
- Սեմ Ադլի - Չեսկ Սպենսեր
- Էմբրի Կոլ - Կայովա Գորդոն
- Փոլ Լեյխոթ - Ալեկս Մերազ
- Ջարեդ Կեմերոն - Բրոնսոն Պելետյե
- Արո - Մայքլ Շին
- Կա - Ջեյմի Կեմպբել Բաուեր
- Մարկ - Քրիստոֆեր Հեյրդալ
- Ջեյն - Դակոտա Ֆենինգ
- Ալեկ - Կեմերոն Բրայտ
- Ֆելիկս - Դանիել Կադմոր
- Դիմիտրի - Չարլի Բյուլի
- Հայդի - Նուտ Սիար
Ֆիլմի նկարահանումները
Summit Entertainment կինոընկերությունը սկսած 2009 թվականից կանաչ գույն է հաղորդել ֆիլմին։ Նորալուսնի ռեժիսոր Քրիս Վալցը դարձել էր Խավարման պոստ-պրոդյուսերը, երբ սկսել են Խավարման նկարահանումները նա չի ուղղորդել երրորդ ֆիլմին[7][8]։ Այդ նկարահանումներին ուղղորդել են Դեյվիդ Սլեյդը և Մելիսա Ռոզենբերգը, վերադառնալով սցենարիստի կարգավիճակին։
Նկարահանումները սկսվել են 2009 թվականի օգոստոսի 17-ից Վանկուվերում[9]։ Նկարահանումները ավարտվել են 2009 թվականի հոկտեմբերի 31-ին։
Սաունդթրեք
Ֆիլմի առաջին սաունդրեքը դարձել է Մյուզ խմբի Neutron Star Collision (Love Is Forever) երգը[10]։
- «Chop and Change» by The Black Keys
- «Eclipse (All Yours)» by Metric.
- «Let's Get Lost» by Beck and Bat for Lashes
- «A Million Miles an Hour» by Eastern Conference Champions
- «Jonathan Low» by Vampire Weekend
- «Atlas» by Fanfarlo
- «Life on Earth» by Band of Horses
- «Ours» by The Bravery
- «Neutron Star Collision (Love Is Forever)» by Muse
- «With You in My Head» by UNKLE featuring The Black Angels
- «My Love» by Sia Furler
- «Rolling in on a Burning Tire» by The Dead Weather
- «Jacob's Theme» by Howard Shore
- «Heavy in Your Arms» by Florence and the Machine
- «What Part of Forever» by Cee Lo Green
- «How Can You Swallow So Much Sleep» by Bombay Bicycle Club
- «The line» by Battles
- «Clair de lune» by Claude Debussy
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Eclipse»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Ֆիլմը allmovie կայքում
- Ֆիլմի մասին
- Eclipse - Ֆիլմի պաշտոնական կայք