Էսպոո

Էսպոո (ֆիններեն՝ Espoo [ˈespoː], շվեդ.՝ Esbo [ˈɛsbo] Էսբյու), քաղաք Ֆինլանդիայում, երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Տարածքը կազմում է 528,03 կմ², որից 312,29 կմ² ցամաք է, 17,94 կմ² ներքին ջրեր են, իսկ մնացած 197,80 կմ²՝ ծով։

Բնակավայր
Էսպոո
ֆիններեն՝ Espoon kaupunki
շվեդ.՝ Esbo stad
Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Ներքին բաժանումPohjois-Espoo?, Vanha-Espoo?, Suur-Tapiola?, Suur-Matinkylä?, Suur-Leppävaara?, Suur-Kauklahti? և Suur-Espoonlahti?
Հիմնադրված է1458 թ.
Առաջին հիշատակում1431
Մակերես330,25 կմ², 312,35 կմ²
ԲԾՄ27 մետր
Պաշտոնական լեզուֆիններեն[1] և շվեդերեն[1]
Բնակչություն314 821 մարդ (փետրվարի 29, 2024)[2]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ02100–02980
Պաշտոնական կայքespoo.fi(ֆին.)(շվեդ.)(անգլ.)
Էսպոո (Ֆինլանդիա)##
Էսպոո (Ֆինլանդիա)

Տեղակայված է երկրի հարավում՝ Բալկանի Ֆիննական ծոցի ափի վրա։ Լինելով Հելսինկիի քաղաք-արբայնակ՝ մտնում է Մեծ Հելսինկիի կազմի մեջ։

Էսպոոն պաշտոնապես համարվում է երկլեզու քաղաք։ Բնակչության մեծ մասը (83,6%) խոսում է ֆիններեն, իսկ մյուսները (8,3%)՝ շվեդերեն։ Բնակչության 8%-ի համար ֆիններենը և շվեդերենը մայրենի լեզուներ չեն։

2012 թվականին Էսպոոն եղել է Ֆինլանդիայի նվազագույն դոտացիոն մունիցիպալիտետը, որը իր գործունեությունը ծավալել է ներքին ինքնաֆինանսավորման հաշվին[3]։ Ըստ 2012 թվականի մունիցիպալիտետական ընտրությունների արդյունքների, կանանց բաժինը քաղաքային սովետում ամենաշատը եղել է Ֆինլանդիայում (ավելի քան 53 %)[4]։ Քաղաքային սովետի ներկայացուցիչը 2013 թվականից մինչև 2015 թվականների ընթացքում եղել է Թիմո Սոյնին` Իսկական ֆիններ կուսակցության առաջնորդը։

Քաղաքի օրը նշվում է օգոստոսի 27-ին։

Բնակչություն


Սպորտ

Քաղաքում գործում է Հոնկա ֆուտբոլային ակումբը, որը մասնակցում է Ֆինլանդիայի Վեյկաուսլիգա բարձրագույն մրցարշավի չեմպիոնատին, ինչպես նաև՝ հոկեյի էսպոո Բլյուզ ակումբը, որը մասնակցում է ֆիննական ՍՄ մրցարշավին։

1990 թվականի մարտի 8-14-ը Բարոնա մրցասպարեզի սառցադաշտում տեղի ունեցավ հոկեյի կանանց առաջնությունը, այդ թվում նաև վերջնախաղը և 3-րդ հորիզոնականի համար պայքարը, որտեղ Ֆինլանդիայի կանանց թիմը հաղթեց Շվեդիայի թիմին 8:2 հաշվով և դարձավ կանանց թիմերի աշխարհի չեմպիոնատի հնգակի բրոնզե մեդալակիր։

Քաղաքակրթություն և արվեստ

1985 թվականից քաղաքում գործում է երիտասարդական թատրոն (շվեդ.՝ Unga Teatern), որը Ֆինլանդիայի ամենահին մանկական և պատանեկական թատրոնն է[9]։

Էսպոոն հայտնի մեղեդային դեթ մետալ Children of Bodom խմբի և նրա անդամների մեծ մասի ծննդավայրն է։ Էսպոոյում է գտնվում Բոդոմ լիճը, որտեղ կատարած սպանությունը դարձել է խմբի անվան հիմքը։

Տեսարժան վայրեր

  • Մորմոնների տաճար
  • Fortum ընկերության ղեկավար կայան
  • Աալտո համալսարան
  • «Serena» ակվապարկ
  • Microsoft Mobile ընկերության ղեկավար կայան
  • Remedy Entertainment տեսախաղերը ստեղծողների ղեկավար կայան

Պատկերասրահ

Հարևան քաղաքներ

Հայտնի բնիկներ

  • Լաուրա Լեպիստյո՝ ֆիգուրիստ, որը Եվրոպայի առաջնությունյան անհատական կարգում ստացել է երկրի պատմության մեջ առաջին ոսկե մեդալը։
  • Փեթրի Լինդրուս՝ Norther և Ensiferum խմբերի մենակատար։
  • Կիմի Ռայկկոնեն՝ Ֆորմուլա 1-ի հայտնի մրցարշավորդ։
  • Հելվի Հյամյալյայնեն՝ ֆիննական գրող։
  • Սեմ Լեյք՝ գրող, Remedy Entertainment-ի սցենարիստ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսպոո» հոդվածին։