Էրիկ Կանտոնա

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Էրիկ Դանիել Պիեռ Կանտոնա (ֆր.՝ Éric Daniel Pierre Cantona, 24 մայիսի, 1966, Մարսել), ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և նախկին ֆուտբոլիստ, հարձակվող։

Էրիկ Դանիել Պիեր Կանտոնա
Անձնական տվյալներ
ԱզգությունըՖրանսիացի
ՔաղաքացիությունըՖրանսիա
ՄականունԹագավոր Էրիկ
Ծննդյան ամսաթիվմայիսի 24, 1966 (57 տարեկան)
ԾննդավայրՄարսել, Ֆրանսիա
Հասակ188 սմ
Քաշ86 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Համար7
Պատանեկան կարիերա
1977-1980
1980-1981
1981-1982
Լե Կեյոլ
Նիցցա
Օսեր
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1982-1988
1982-1985
1985-1986
1988-1991
1989
1989-1990
1990
1991
1991-1992
1992-1997
Ֆրանսիա Օսեր
Ֆրանսիա Օսեր Բ
Ֆրանսիա Մառտիգ
Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել)
Ֆրանսիա Բորդո
Ֆրանսիա Մոնպելիե
Ֆրանսիա Օլիմպիկ Բ
Ֆրանսիա Նիմ Օլիմպիկ
Անգլիա Լիդս
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
82(23)
64(50)
15(4)
40(13)
11(6)
33(10)
1(0)
16(2)
28(9)
143(64)
Ազգային հավաքական
1987-1995Ֆրանսիա45(20)
Մարզչական կարիերա
2005-2011
2011-2012
Ֆրանսիա(լողափնյա)
Նյու Յորք Կոսմոս
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Կանտոնան 2017 թվականին
Կանտոնան խաղադաշտում (2018 թվական)

Կենսագրություն

Էրիկ Դանիել Պիեռ Կանտոնան ծնվել է 1966 թվականի մայիսի 24-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում։ Նա հայտնի ֆուտբոլիստ էր, խաղացել է հարձակվողի դիրքում։ Առավել հայտնի է իր մասնակցությամբ Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Վերջինիս հետ արժանացել է Պրեմիեր Լիգայի չորս չեմպիոնական տիտղոսի։ Մինչև հիմա Յունայթեդի երկրպագուների կողմից համարվում է կենդանի լեգենդ, որոնք նրան տվել են «Էրիկ թագավոր» մականունը։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 1997 թ․, որից հետո սկսել է նկարահանվել կինոյում։ Նա նկարահանվել է «Եղիսաբեթ» ֆիլմում, որում կատարել է Ֆուայի դերը։ Հիմա աշխատում է որպես սպորտային ղեկավար «Նյու Յորք Կոսմոս» ակումբում։ Նրան է անգլիացի ռեժիսոր Քեն Լոուչը նվիրել «Էրիկին փնտրելիս» ֆիլմը։

Ֆուտբոլիստի մարզական կարիերան սկսել է «Օսերում»։ Խաղացել է «Մարտինգ», «Նանտ», «Մարսել» և «Բորդո» թիմերում։ Եռամյա կարգապահական տուգանքից հետո որոշում է ավարտել կարիերան, սակայն Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Միշել Պլատինին, որը Կանտոնայի մոլի երկրպագու էր, համոզում է նրան շարունակել կարիերան։ Էրիկը որոշում է տեղափոխվել Անգլիա։

Գալով Անգլիա, որոշ ժամանակ խաղում է «Լիդս» թիմում։ 1992 թվականի նոյեմբերին տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1,2 միլիոն ֆունտով։ Առաջին խաղն անցկացրել է դեկտեմբերի 6-ին, որտեղ Յունայթեդը հաղթեց 2-1 հաշվով։ Նրա նորամուտը հաջող է ստացվում, որովհետև նա ոչ միայն գոլեր էր խփում, այլ ստեղծում գոլային պահեր։ Սակայն նրա տաղանդը չէր համընկնում նրա բնավորության հետ։ Լիդսի հետ խաղի ժամանակ նա թքում է երկրպագուներից մեկի վրա, որի համար տուգանվում է հազար ֆունտ։ Կարգապահական խնդիրները շարունակում էին նրան հետապնդել։ Մեկ մրցաշրջանի ընթացքում նա ստանում է չորս կարմիր քարտ։

Կարիիերան ավարտում է 1997 թվականին։ Այդ նորությունը ցնցում է Յունայթեդի երկրպագուներին, որոնց համար նա կենդանի լեգենդ էր։

2004 թվականին Կանտոնան հայտարարեց․ «Ես հպարտ եմ, որ երկրպագուները դեռ երգում են իմ անունը, բայց վախենում եմ, որ վաղը նրանք կդադարեն։ Վախենում եմ, քանի որ սիրում եմ, իսկ ինչ սիրում ենք, վախենում ենք կորցնել»։

Ակումբային կարիերա

Ակումբային կարիերա
ԱկումբՍեզոնԼիգաԳավաթի առաջնություններ[1]Եվրոպայի գավաթ[2]Այլ[3]Արդյունք
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Օսեր1983/842000000020
1984/855200000052
1985/867000100080
1986/8736134400004017
1987/883285121003910
Արդյունք82239531009429
Օսեր Բ1982/8316600--00166
1983/84251800--002518
1984/85161600--001616
1985/8671000--00710
Արդյունք64500000006450
Մարտիգ1985/8615400--00154
Արդյունք154000000154
Օլիմպիկ (Մարսել)1988/89225000000225
1989/900000000000
1990/91188003100219
Արդյունք40130031004314
Բորդո1988/89116100000126
Արդյունք116100000126
Մոնպելյե1989/9033106400003914
Արդյունք33106400003914
Օլիմպիկ Բ1990/911000--0010
Արդյունք1000000010
Նիմ Օլիմպիկ1991/92162000000162
Արդյունք162000000162
Լիդս Յունայթեդ1991/92153000000153
1992/931361052132011
Արդյունք2891052133514
Մանչեսթեր Յունայթեդ1992/93229100000239
1993/94341810542104925
1994/9521121120112514
1995/9630148500003819
1996/97361130103115015
Արդյունք1436423111653218582
Ողջ կարիերայի ընթացքում433181402027945504215

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Կանտոնա» հոդվածին։