Թշնամի (ֆիլմ, 2013)

ֆիլմ, 2013

Թշնամի (անգլ.՝ Enemy), ռեժիսոր Վիլնյով Դենի հոգեբանական դետեկտիվը։ Երկակի գլխավոր դերը կատարել է Ջեյք Ջիլենհոլը։ Ֆիլմը Ժոզե Սարամագոյի «Նմանակ» վեպի էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2014 թվականի հունվարի 4-ին[7]։

Թշնամի
անգլ.՝ Enemy
Երկիր Կանադա[1]
 Իսպանիա
 Ֆրանսիա[2]
Ժանրմիստիկ ֆիլմ, թրիլեր և վեպի էկրանավորում
ՀիմքThe Double?
Թվականհունիսի 11, 2013[3] և մայիսի 22, 2014[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴենի Վիլնյով[1]
ՊրոդյուսերՆիվ Ֆիչման[1], Միգել Անխել Ֆաուրա[5] և Լյուկ Դերի[1]
Սցենարի հեղինակԺոզե Սարամագո և Խավիեր Գուլյոն
ԴերակատարներՋեյք Ջիլենհոլ[6], Մելանի Լորեն, Իզաբելլա Ռոսսելլինի, Սառա Գադոն, Սթիվեն Ռ. Հարթ և Joshua Peace?[2]
ՕպերատորՆիքոլաս Բոլդյուք
ՄոնտաժMatthew Hannam?[2]
Պատմվածքի վայրԿանադա
Նկարահանման վայրՏորոնտո
ԿինոընկերությունPathé International, Entertainment One, Rhombus Media, Roxbury Pictures, micro_scope, Mecanismo Films
Տևողություն90 րոպե և 91 րոպե[5]
Շահույթ3 400 000 $
 Enemy (film) Վիքիպահեստում

Պատմություն

Պատմության ուսուցիչը վիդեո խանութում իր համար անհայտ կատակերգության սկավառակ է վերցնում։ Ֆիլմը չի տպավորվում, բայց դրվագներից մեկում նա նկատում է մի դերասանի, ով նույն տեսքը ուներ, ինչ ինքը։ Զարմանալով տեսածից՝ նա որոշում է գտնել իր նմանակին։ Որոնումները վերածվում են իսկական տեսիլքի, ճանապարհորդություն դեպի մետաֆիզիկական մթության խորքը, ինչը տակնուվրա է անում նրա պատկերացումները կյանքի մասին[8]։

Դերերում

ԴերասանԴեր
Ջեյք ՋիլենհոլԱդամ Բել/ Էնթոնի Կլեր (Դենիել Սենտ Կլեր)
Մելանի ԼորենՄերի
Սարա ԳադոնՀելեն
Իզաբելլա ՌոսսելլինիԱդամի մայրը

Պարգևներ և անվանակարգեր

  • 2013 թվական՝ Արծաթյա գրան պրի, Սիտխեսի կինոփառատոնում
  • 2014 թվական՝ 5 «Ջինի» մրցանակ՝ լավագույն ռեժիսուրա (Դենի Վիլնյով), երկրորդ պլանի կանացի դեր՝ (Սարա Գադոն), օպերատոական աշխատանք (Նիկոլյա Բոլդյուկ), մոնտաժ (Մեթյու Հանամ), բնօրինակ երաժշտություն (Դենի Բենսի, Սոնդեր Յուրիանս)։ Բացի դրանից ֆիլմը անվանկարգվել է 5 կատեգորիաներում՝ լավագույն ֆիլմ, հարմարեցված սցենար, տղամարդու դեր (Ջեյք Ջիլենհոլ), նկարչի աշխատանք (Պատրիս Վերմետ), տեսողական էֆեկտներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թշնամի (ֆիլմ, 2013)» հոդվածին։