Թոմաս Մալթուս

Թոմաս Ռոբերտ Մալթուս (անգլ.՝ Thomas Robert Malthus, փետրվարի 13, 1766(1766-02-13)[1] կամ փետրվարի 14, 1766(1766-02-14)[2], Westcott, Mole Valley, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 23, 1834(1834-12-23)[1][3][4], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6][7][…]), անգլիացի տնտեսագետ, քահանա։

Թոմաս Մալթուս
անգլ.՝ Thomas Malthus
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1766(1766-02-13)[1] կամ փետրվարի 14, 1766(1766-02-14)[2]
ԾննդավայրWestcott, Mole Valley, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 23, 1834(1834-12-23)[1][3][4] (68 տարեկան)
Մահվան վայրԲաթ, Սոմերսեթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][6][7][…]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի
ԿրթությունՀիսուսի քոլեջ, Քեմբրիջի համալսարան և Warrington Academy?
Ազդվել էԺան Ժակ Ռուսո
ԵրկերMalthusian growth model?, Մալթուսականություն, An Essay on the Principle of Population? և Malthusian catastrophe?
Մասնագիտությունտնտեսագետ, ակնարկագիր, վիճակագրագետ, ժողովրդագիր, անգլիկանական քահանա, սոցիոլոգ, մաթեմատիկոս և գրող
ԱմուսինHarriet Eckersall?[8]
Ծնողներհայր՝ Daniel Malthus?[8], մայր՝ Catherine Graham?[8]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներHenry Malthus?[8][9], Lucy Malthus?[8] և Emily Malthus?[8]
 Thomas Malthus Վիքիպահեստում

Կենսագրություն

Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Ջեզուսկոլեջը (1788), ստացել աստվածաբանի գիտական աստիճան (1793)։ 1805-1834 թվականին Արևելա-Հնդկական ընկերության քոլեջի ժամանակակից պատմության և քաղաքատնտեսության ամբիոնի պրոֆեսոր։ Մալաթուս բուրժուականացած հողատեր-ագնվականության գաղափարախոսն էր, գռեհիկ քաղաքատնտեսության հիմնադիրներից։ «Քաղաքատնտեսության սկզբունքներ» (1819) աշխատության մեջ նա հակադրվել է Դ. Ռիկարդոյի արժեքի աշխատանքային տեսությանը և պնդել, որ արժեքը որոշվում է արտադրության ծախսերով, իսկ շահույթի աղբյուրը ոչ թե աշխատանքն է, այլ կապիտալը։ Արտադրության զարգացման համար կարևորել է շահույթի իրացման պրոբլեմը։ Ըստ Մալաթուսի, եթե հասարակությունը կազմված լիներ միայն բանվորներից ու կապիտալիստներից, ապա շահույթն իրացվել չէր կարող, քանի որ բանվորները ձեռք են բերում անձնական սպառման առարկաների մի մասը, իսկ կապիտալիստների կողմից շահույթի իրացումը կնշանակի հարստության փոխադրում մի գրպանից մյուսը։ Այս պրոբլեմը, իբր, լուծում են անարտադրողական դասերը (հողատերեր, հոգևորականներ, զինվորականներ), որոնք իրենց եկամուտներով իրացնում են շահույթը և ապահովում վերարտադրության բնականոն ընթացքը։ Մալաթուս առավել հայտնի է «Ազգաբնակչության տեսության փորձ» (1798) աշխատությամբ, որտեղ աշխատավորների թշվառության պատճառը համարել է «մարդկանց բացարձակ ավելացումը», «ազգաբնակչության բնական օրենքները»։

Նրա տնտեսագիտական հայացքների վրա էական ազդեցություն է թողել արդյունաբերական հեղաշրջումը, որի հետևանքով քայքայվում էին մանր ապրանքարտադրողները և գործազուրկների բանակը մեծանում է։ Նա թողել է հարուստ գիտական ժառանգություն։ Նրա ուսումնասիրության հիմնական օբյեկտը նյութական արտադրությունն էր՝ որպես հասարակության հարստության աղբյուր։

Essay on the principle of population, 1826

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մալթուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 157