Թոմաս Մենյե

բելգիացի ֆուտբոլիստ

Թոմաս Մունյե (ֆր.՝ Thomas Meunier, սեպտեմբերի 12, 1991(1991-09-12)[1][2][3][…], Sainte-Ode, Բաստոնյ, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի և Բելգիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[4]։

Թոմաս Մունյե
Thomas Meunier
Մենյեն Պարի Սեն-Ժերմենի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԲելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 12, 1991(1991-09-12)[1][2][3][…] (32 տարեկան)
ԾննդավայրSainte-Ode, Բաստոնյ, Լյուքսեմբուրգ, Վալոնիա, Բելգիա
Հասակ190 սմ
Քաշ82 կգ
Դիրքաջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՖրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Համար12
Պատանեկան կարիերա
1996-2002Բելգիա Սենտ Օդ
2002-2004Բելգիա Ժիվրի
2004-2006Բելգիա Ստանդարտ Լյեժ
2006-2009Բելգիա Վիրտոն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2009-2011Բելգիա Վիրտոն49(15)
2011-2016Բելգիա Բրյուգգե149(14)
2016-ներկաՖրանսիա Պարի Սեն-Ժերմեն70(8)
Ազգային հավաքական
2006Բելգիա Բելգիա Մ151(0)
2011-2012Բելգիա Բելգիա Մ217(1)
2013-ներկաԲելգիա Բելգիա39(6)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 14-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 14-ի, 2019

Ակումբային կարիերա

Վիրտոն

Իր պրոֆեսիոնալ կարիերան Մենյեն սկսել է Վիրտոնում 2009 թվականին[5]։ Իր դեբյուտը Բելգիայի երկրորդ դիվիզիոնում նշեց 2009 թվականի հունվարի 31-ին՝ փոխարինման մտնելով Համեի դեմ խաղում[6][7]։ Նա դարձավ հիմնական կազմի խաղացող և Վիրտոնի առաջին թիմի կազմում մասնակցեց 52 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ։

Բրյուգգե

2011 թվականի հունվարին Մենյեն 200,000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Բրյուգգե՝ թիմին միանալով ամռանը[8][9]։ Նա ստացավ 19 համարի մարզաշապիկը[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[11]։ Բելգիայի առաջնությունում առաջին հանդիպումը անցկացրեց հուլիսի 31-ին՝ Վեստերլոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[12][13]։ Նա դարձավ հիմնական թիմի խաղացող՝ խաղալով կիսապաշտպանի դիրքում[14][15], և երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[16]։ 2011-12 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 49 հանդիպում[17]՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Գենկի դեմ խաղում նրա խփած գնդակը ճանաչվեց մրցաշրջանի երրորդ լավագույն գոլը[20]։

2012-13 մրցաշրջանի առաջին 4 խաղերում Մենյեն դարձավ 4 գոլի հեղինակ[21][22][23][24]՝ խաղալով աջ վինգերի դիրքում[25], սակայն հետո նա սկսեց հանդես գալ որպես աջ պաշտպան[26]։ 2013 թվականի ամռանը բելգիացու խաղով սկսեց հետաքրքրվել Վոլֆսբուրգը, սակայն տրանսֆերը չիրականացավ[27][27]։ 2014 թվականի մարտի 16-ին Մենյեն դուբլ ձևակերպեց Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[28][29]։ Մայիսի 4-ին՝ Անդերլեխտի դեմ խաղում բելգիացին դարձավ ինքնագոլի հեղինակ[30], ինչի պատճառով Բրյուգգեն պարտվեց և կորցրեց Բելգիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունները[31]։ 2013-14 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 33 հանդիպում[32]՝ դառնալով 3 գոլի հեղինակ[33][34][35]։

2014 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մենյեն գոլ խփեց Վասլանդ Բևերենի դեմ խաղում[36][37]։ 2015 թվականի հունվարին բելգիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2019 թվականը[38]։ Հունվարի 20-ին՝ Բելգիայի գավաթի Մեխելենի դեմ խաղում նա դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[39][40]։ Մարտի 22-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Բելգիայի գավաթի եզրափակչի Անդերլեխտի դեմ խաղում[41]՝ օգնելով Բրյուգգեին հաղթել 2-1 հաշվով և 2007 թվականի հետո առաջին անգամ նվաճել այս գավաթը[42][43]։ 2014-15 մրցաշրջանում նա անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[44]։

2015-16 մրցաշրջանից առաջ Մենյեն մոտ էր Բրյուգգեից հեռանալուն[45], սակայն ստացավ ծնկի վնասվածք և դուրս մնաց 2 ամսով[46], ինչի պատճառով տրանսֆերը չկայացավ։ 2015 թվականի սեպտեմբերի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելգիայի գավաթի Պատրո Էյսդենի դեմ խաղում[47]։ Նոյեմբերի 5-ին՝ բելգիացին խփեց Եվրոպայի Լիգայի Լեգիայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բրյուգգեին[48]։ Նոյեմբերի 30-ին՝ Մեխելենի դեմ խաղում Մենյեն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[49]։ 2016 թվականի մարտի 20-ին նա թիմի մեկնարկային կազմում մասնակցեց Բելգիայի գավաթի եզրափակչի Ստանդարտ Լյեժի դեմ խաղին[50], սակայն Բրյուգգեն պարտվեց 2-1 հաշվով[51][52]։ Ակումբի կազմում Մենյեն անցկացրեց 198 հանդիպում՝ դառնալով 20 գոլի ու 22 գոլային փոխանցման հեղինակ և 2015-16 մրցաշրջանում հաղթելով Բելգիայի առաջնությունը[53][54]։

Պարի Սեն-Ժերմեն

2016 թվականի հուլիսի 31-ին Մենյեն 4 տարվա պայմանագիր կնքեց Պարի Սեն-Ժերմենի հետ[55][56][57][58]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ փոխարինելով Դավիդ Լուիզին Ֆրանսիայի սուպերգավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[59] և օգնելով ՊՍԺ-ին նվաճել գավաթը[60][61]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց օգոստոսի 28-ին՝ փոխարինման մտնելով Մոնակոյի դեմ խաղում[62][63][64]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում նշեց սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Սերժ Օրիեին խմբային փուլի Բազելի դեմ խաղում[65]։ Պարի Սեն-Ժերմենի կազմումի իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 1-ին՝ Չեմպիոնների Լիգայի Բազելի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ[66][67][68]։ Իր լավ խաղի համար Մենյեն ընդգրկվեց ՈՒԵՖԱ-ի շաբաթվա խորհրդանշական թիմում[69][70]։ Իր առաջին գոլը Լիգա 1-ում խփեց դեկտեմբերի 21-ին՝ Լորյանի դեմ խաղում[71][72]։ 2016-17 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 36 հանդիպում[73]՝ դառնալով 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և Պարի Սեն-Ժերմենի հետ հաղթելով Ֆրանսիայի լիգայի գավաթը[74][75] և Ֆրանսիայի գավաթը[76][77]։

2017 թվականի հուլիսի 29-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[78]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[79][80]։ Հոկտեմբերի 14-ին բելգիացին դուբլ ձևակերպեց Դիժոնի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[81][82][83]։ Դեկտեմբերի 13-ին Մենյեն 2 գոլային փոխանցում տվեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Ստրասբուրգի դեմ խաղում[84]։ 2018 թվականի մայիսի 18-ին նա մասնակցեց Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Լես Հերբյեի դեմ խաղին[85], իսկ ՊՍԺ-ն հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[86][87]։ 2017-18 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[88], իսկ Պարի Սեն-Ժերմենը տեղական տրեբլ նվաճեց՝ հաղթելով նաև Ֆրանսիայի լիգայի գավաթը[89][90] և Ֆրանսիայի առաջնությունը[91][92]։

2018 թվականի սեպտեմբերի 18-ին Մենյեն գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լիվերպուլի դեմ խաղում[93][94]։ Սեպտեմբերի 23-ին բելգիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[95]։ 2019 թվականի ապրիլի 27-ին նա խաղադաշտ դուրս չեկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[96], իսկ Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[97][98][99]։ 2018-19 մրցաշրջանում Մենյեն անցկացրեց 31 հանդիպում[100]՝ դառնալով 5 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ և ՊՍԺ-ի հետ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը[101][102]։

2019 թվականի օգոստոսի 3-ին Մենյեն թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի սուպերգավաթի Ռենի դեմ խաղում[103]՝ օգնելով Պարի Սեն-Ժերմենին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[104][105]։

Մենյեն Բելգիայի հավաքականի կազմում 2018 թվականին

Միջազգային կարիերա

Մենյեն ներկայացրել է Բելգիան մինչև 15 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Բելգիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2013 թվականի նոյեմբերի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կոլումբիայի դեմ ընկերական խաղում[106][107]։ 2016 թվականին Մենյեն մասնակցեց Եվրո 2016-ին[108][109]՝ անցկացնելով 4 հանդիպում[110] և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Իռլանդիայի դեմ խաղում[111][112], իսկ Բելգիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[113]՝ 3-1 հաշվով պարտվելով Ուելսին[114][115][116]։

Իր առաջին գոլը Բելգիայի հավաքականի կազմում Մենյեն խփեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին՝ Էստոնիայի դեմ խաղում[117][118]։ 2017 թվականի օգոստոսի 31-ին նա 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջիբրալթարի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 9-0 հաշվով[119][120][121]։ Հոկտեմբերի 7-ին Մենյեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[122][123]։ 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում նա անցկացրեց 8 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[124]։

2018 թվականի մայիսին Մենյեն ընդգրկվեց Բելգիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[125][126][127]։ Առաջնությունում նա անցկացրեց 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[128], իսկ Բելգիան զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[129][130]՝ 3-րդ տեղի համար խաղում 2-0 հաշվով հաղթելով Անգլիային[131][132]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ[133]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Վիրտոն2008–09Բելգիայի Երկրորդ Դիվիզիոն501060
2009–10Բելգիայի Երրորդ Դիվիզիոն16510175
2010–112810112911
Ընդհանուր49153100005216
Բրյուգգե2011–12Բելգիայի Պրո Լիգա35321121495
2012–132141060284
2013–143231000333
2014–1530250110462
2015–163135162426
Ընդհանուր149151423530019820
Պարի Սեն-Ժերմեն2016–17Լիգա 1221406140362
2017–18244501041345
2018–19223315110315
2019–202000001030
Ընդհանուր70812112210110412
Կարիերայի ընդհանուր2683829447510135448

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ[133]

Բելգիա
ՏարիԽաղերԳոլեր
201320
201410
201520
2016101
201764
2018151
201930
Ընդհանուր396

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Նոյեմբերի 14, 2016Բոդուեն արքայի մարզադաշտ, Բրյուսել, Բելգիա  Էստոնիա1–08–1ԱԱ 2018 Որակավորում
2.Օգոստոսի 31, 2017Մորիս Դյուֆրան մարզադաշտ, Լիեժ, Բելգիա  Ջիբրալթար2–09–0
3.7–0
4.8–0
5.Հոկտեմբերի 7, 2017Գրբավիցա մարզադաշտ, Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա  Բոսնիա և Հերցեգովինա1–04–3
6.Հուլիսի 14, 2018Կրեստովսկի մարզադաշտ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան  Անգլիա1–02–0ԱԱ 2018

Նվաճումներ

Ակումբային

Բրյուգգե

  • Բելգիայի առաջնություն. 2015–16[53]
  • Բելգիայի գավաթ. 2014–15[42]

Պարի Սեն-Ժերմեն

Միջազգային

Բելգիա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մենյե» հոդվածին։