Թվային վերափոխում

Թվային վերափոխումը (անգլերեն թվային փոխակերպում, DT կամ DX) կառավարման համակարգի փոխակերպումն է թվային համակարգի։

«Թվային վերափոխում» հասկացություն

Թվային վերափոխում (ռուս.՝ цифровая трансформация, անգլ.՝ digital transformation[1]), թվայնացումը[2] գործընթաց է գոյություն ունեցող ավանդական, ոչ թվային բիզնես գործընթացներն ու ծառայությունները թվային տեխնոլոգիաների կիրառման փոխակերպելու, կամ նոր տեխնոլոգիաներ ստեղծելու, որոնք կբավարարեն զարգացող շուկայի և հաճախորդների պահանջները։ Թվային վերափոխումը ամբողջությամբ փոխում է բիզնեսի կառավարման ձևը՝ փորձարկելով նոր տեխնոլոգիաներ, վերանայելով ընթացիկ մոտեցումը ընդհանուր խնդիրների առմամբ։ Քանի որ թվայնացման հիմքը էվոլյուցիա է, փոխակերպումը պարտադիր չէ, որ ունենա հստակ վերջնական կետ։

Պատմություն

Թվային վերափոխման արմատները[3] հիմք են առել 1940-ականներից և, հավանաբար, կշարունակեն ազդել համաշխարհային բիզնեսի վրա գալիք տասնամյակների ընթացքում։ 1948-ին ամերիկացի մաթեմատիկոս և ինժեներ դոկտոր Կլոդ Շենոնը հրապարակեց «Հաղորդակցության մաթեմատիկական տեսություն» հոդվածը, դրա հիմքով մենք ունեցանք տեղեկատվական տեսություն, որի հիմքով էլ  հետագայում կառուցվեց ամբողջ ինտերնետը։ Ինտերնետը առաջ մղվեց մեկ տասնամյակ անց տեղի ունեցած երկու շատ կարևոր գյուտերի շնորհիվ։ 1950-ականների վերջերին միկրոչիպի ու կիսահաղորդչային տրանզիստորի գյուտը, հնարավորություն տվեց թվային դարձնել անալոգային հաշվարկները, որը մինչ օրս հաճախ օգտագործվում է։ Հետագայում թվայնացումը ապրեց շատ արագ զարգացում, 2000-ականների վերջերին բջջային հեռախոսները, անհատական համակարգիչները և ինտերնետ հասանելիությունը տարածվել էին ամբողջ աշխարհում։

Թվային վերափոխումները արդեն իսկ կենսական նշանակություն ունեին անընդհատ զարգացող տնտեսությունում գոյատևելու համար։ Սակայն, COVID-19-ով պայմանավորված մշտական փոփոխությունների միջավայրը բիզնեսի փոխակերպումն ավելի արդիական դարձրեց։ Կրճատվեց փոխակերպման ժամանակացույցը, ապագա տարիների վերափոխումները շաբաթների ընթացքում կատարվեցին[4]։

Նշանակություն

Թեև յուրաքանչյուր նախաձեռնություն կունենա իր հատուկ նպատակները թվայնացման օգնությամբ, ցանկացած թվային վերափոխման հիմնական նպատակը ընթացիկ գործընթացների բարելավումն է։ Թվային փոխակերպումը կարևոր է, քանի որ ընկերությունները պետք է զարգանան՝ իրենց ոլորտում մրցունակ մնալու համար։ Ձեռնարկությունների համար դա նշանակում է շարունակական ուղիներ փնտրել սպառողների ակնկալիքները բարելավելու համար։ Թվայնացման միջոցով կազմակերպությունները հարմարվում են անընդհատ փոփոխվող, զարգացող ոլորտներին և շարունակաբար կատարելագործում են իրենց գործունեությունը։ Սա կարող է իրականացվել տվյալների թվայնացման, արհեստական ինտելեկտի օգտագործման և այլնի միջոցով։

Փոխակերպում

Թվային փոխակերպման քանակականացման մարտահրավերներից մեկը պարզելն, թե խոսքը գնում է կազմակերպության, թե ՏՏ մասին։ Թվային փոխակերպումը ոչ միայն ՏՏ-ի էվոլյուցիա է, այլ բիզնեսի ամբողջական փոփոխություն, որն ազդում է ամբողջ կազմակերպության վրա[5]։ Օգտատերերի ադապտացումը աշխատողներին նոր թվային տեխնոլոգիա կամ ծրագրային հավելված օգտագործելու վերապատրաստման գործընթաց է։ Այն ընդգրկում է բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են ապահովելու համար, որ վերջնական օգտագործողները կարողանան օգտագործել համակարգը, ինչպես նախատեսված է։ Սա ներառում է թվային գրագիտության ուսուցում, փոփոխությունների կառավարում և օգտատերերի փորձի ձևավորում[6]։ Թվային տեխնոլոգիաների փոխակերպումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մի ամբողջ կազմակերպություն փոխում է իր աշխատանքի ձևը՝ շահագրգիռ կողմերին ավելի մեծ արժեք հաղորդելու համար։ Այն տեխնոլոգիայի տեսակը, որը կնպաստի հաջող վերափոխմանը, երկրորդական խնդիր է[7]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թվային վերափոխում» հոդվածին։