Ժակ Դյուբոշե

Շվեցարացի քիմիկոս

Ժակ Դյուբոշե (ֆր.՝ Jacques Dubochet, հունիսի 8, 1942(1942-06-08)[2][3][4][…], Էգլ, Վո, Շվեյցարիա[1][10]), շվեյցարացի կենսաֆիզիկոս[11][12]։ Նա Գերմանիայի Հայդելբերգի Եվրոպական մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի նախկին գիտաշխատող է և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի կենսաֆիզիկայի պատվավոր պրոֆեսոր[12][13]։

Ժակ Դյուբոշե
Jacques Dubochet[1]
Դիմանկար
Ծնվել էհունիսի 8, 1942(1942-06-08)[2][3][4][…] (81 տարեկան)
ԾննդավայրԷգլ, Վո, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Կրոնաթեիզմ
ԿրթությունԺնևի համալսարան, Բազելի համալսարան, Լոզանի համալսարան և Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Մասնագիտությունմոլեկուլային կենսաբան
ԱշխատավայրԼոզանի համալսարան[5], European Molecular Biology Laboratory?[6], Լոզանի համալսարան[7] և Լոզանի համալսարան[8]
Ծնողներհայր՝ Jean-Emmanuel Dubochet?
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
ԿուսակցությունՇվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSwiss Association for the Protection of Climate?[9] և Grandparents for Climate?
Կայքunil.ch/dubochet
 Jacques Dubochet Վիքիպահեստում

2017 թվականին նա Յոահիմ Ֆրանկի և Ռիչարդ Հենդերսոնի հետ համատեղ արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի՝ «լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի որոշմանն ուղղված, կրիոէլեկտրոնային մանրադիտակի մշակման համար»։[14][15]

Կարիերա

1962 թվականին Դյուբոշեն Լոզանի պոլիտեխնիկական դպրոցում (այժմ՝ Լոզանի պոլիտեխնիկական ֆեդերալ) սկսեց ֆիզիկա ուսումնասիրել և այն ավարտեց 1967 թվականին՝ ֆիզիկական ճարտարագիտության բակալավրի աստիճանով[13]։ 1969 թվականին նա ստացել է մոլեկուլյար կենսաբանի վկայական Ժնևի համալսարանից, այնուհետև սկսել է ուսումնասիրել ԴՆԹ-ի էլեկտրոնային մանրադիտակը։ 1973 թվականին նա պաշտպանել է կենսաֆիզիկայի իր թեզը Ժնևի և Բազելի համալսարաններում[16]։

Դուբոշեն Նոբելյան մրցանակի ասուլիսում, Ստոկհոլմ, դեկտեմբեր 2017

1978-ից 1987 թվականներին Դյուբոշեն Եվրոպական մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում, Հայդելբերգ, խմբի ղեկավար էր[13]։ 1987-2007 թվականներին նա եղել է Լոզանի համալսարանի պրոֆեսոր[13]։ 2007 թվականին, 65 տարեկան հասակում, նա թոշակի անցավ և դարձավ Լոզանի համալսարանի պատվավոր պրոֆեսոր[13]։

Իր կարիերայի ընթացքում Դուբոշեն մշակել է կրիոէլեկտրոնային մանրադիտակի, կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիայի և ապակենման հատումների կրիոէլեկտրոնային մանրադիտակի տեխնոլոգիաներ[17][18][19][20]։ Այս տեխնոլոգիաները օգտագործվում են անհատական կենսաբանական կառուցվածքները, ինչպիսիք են սպիտակուցային կոմպլեքսները կամ վիրուսային մասնիկները, պատկերելու համար[12]։ Լոզանում նա մասնակցել է գիտնականներին սոցիալական խնդիրների մասին իրազեկելու նախաձեռնություններին[21][22]։

Համալսարանի կողմից հարցին՝ թե ինչպես կցանկանար, որ իր Նոբելյան մրցանակը հաստատության կողմից ճանաչվեր, նա իր հեծանվի համար խնդրեց կայանելու տեղ խնդրեց, որը պատշաճ կերպով տրամադրվեց։ Նա 30 տարի, գրեթե ամեն օր, հեծանվով էր գնում իր լաբորատորիա[23]։

2021 թվականի նոյեմբերի վերջին, Շվեյցարիայի Դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի, Լոզանի համալսարանի և Ժնևի համալսարանի կողմից համատեղ գործարկվել է Դյուբոշեի անվան պատկերավորման կենտրոնը (DCI)։ Ընդամենը մի քանի շաբաթ անց, DCI-ն կարողացավ զգալի ներդրում ունենալ COVID-19 վիրուսի Omicron տարբերակի վերծանման գործում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Դյուբոշե» հոդվածին։