Ժոզե Ագուաշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ժոզե Պինտու դի Կարվալյու Սանտուշ Ագուաշ (պորտ.՝ José Pinto de Carvalho Santos Águas, նոյեմբերի 9, 1930(1930-11-09)[1], Լոբիտու, Benguela Province, Անգոլա - դեկտեմբերի 10, 2000(2000-12-10), Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։

Ժոզե Ագուաշ
պորտ.՝ José Águas
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԺոզե Պինտու դի Կարվալյու Սանտուշ Ագուաշ
ՔաղաքացիությունըՊորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 9, 1930(1930-11-09)[1]
ԾննդավայրԼոբիտու, Benguela Province, Անգոլա
Մահվան ամսաթիվդեկտեմբերի 10, 2000(2000-12-10) (70 տարեկան)
Մահվան վայրԼիսաբոն, Պորտուգալիա
Հասակ181 սանտիմետր
Քաշ77 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1944-1948Պորտուգալիա Լուզիտանու դու Լոբիտու
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1948—1950Պորտուգալիա Լուզիտանու դու Լոբիտու? (?)
1950—1963Պորտուգալիա Բենֆիկա281 (290)
1963-1964Ավստրիա Աուստրիա Վիեննա7 (2)
1950-1964Ամբողջ կարիերայում288 (292)
Ազգային հավաքական
1951Պորտուգալիա Պորտուգալիա Բ1 (3)
1952-1962Պորտուգալիա Պորտուգալիա25 (11)
Մարզչական կարիերա
1967-1968Պորտուգալիա Ատլետիկո
1968-1968Պորտուգալիա Լեյշոյնշ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերայի մեծ մասը անցկացրել է «Բենֆիկայում», բարձրագույն դիվիզիոնում անկացրած 13 մրցաշրջաններից 12-ում խփելով 18-ից ոչ պակաս գոլ[2][3]։

Ֆուտբոլային կարիերա

Ծնվել է Լոբիտուում, Պորտուգալական Արևմտյան Աֆրիկա, Պորտուգալական կայսրություն, սպիտակ գաղութաբնակիչների ընտանիքում։ Ագուաշը իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղական «Լուզիտանու դի Լոբիտու» ակումբում, որտեղ խաղացել է մինչև 1950 թվականը, իսկ 1950-1963 թվականներին խաղացել է «Բենֆիկայում» և ձեռք է բերել ակումբի լեգենդի կարգավիճակ։

«Բենֆիկայի» հետ նա հինգ անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն (1955, 1957, 1960, 1961 և 1963 թվականներին) և յոթ անգամ գավաթը, նաև հինգ անգամ դարձել է ազգային առաջնության լավագույն ռմբարկու։ Նախքան Էյսեբիոյի Լիսաբոն տեղափոխվելը նա ամենամեծ դերն էր խաղում «Բենֆիկայի»՝ Եվրոպական չեմպիոնների գավաթի նվաճման գործում՝ 1961 թվականին «Բարսելոնայի» (3-2), հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» (5-3) դեմ խաղերում նա խփել է խաղերի առաջին գոլերը և, թիմի ապագա ավագը, 1963 թվականին չկարողացավ թիմին հասցնել ոսկե հեթ-թրիկի՝ 1-2 հաշվով պարտվելով «Միլանին» (նա ուղղակի չէր խաղում)։

Պորտուգալիայի հավաքականում Ագուաշը դեբյուտել է 1952 թվականի նոյեմբերի 23-ին, Ավստրիայի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ ոքի՝ 1-1, ընդհանուր առմամբ խաղացել է 25 խաղ՝ խփելով 11 գոլ։ 1962 թվականի մայիսի 17-ին նա վերջին անգամ է հավաքականի մարզահագուստով հայտնվել խաղադաշտում, իսկ խաղն ավարտվել է Բելգիայից կրած պարտությամբ (1-2)։

«Բենֆիկայից» հեռանալուց հետո՝ 33 տարեկանում Ագուաշը ևս մեկ մրցաշրջան խաղաց Վիեննայի «Աուստրիա» ակումբում, իսկ կարիերան ավարտվեց հաջորդ ամռանը։ Մահացել է 2000 թվականին՝ Պորտուգալիայի մայրաքաղաքում։

Անձնական կյանք

Ագուաշի որդին, Ռույը, նույնպես ֆուտբոլիստ է եղել և խաղացել է որպես հարձակվող, հանդես է եկել «Բենֆիկայում» և Պորտուգալիայի հավաքականում։ Նաև խաղացել է «Պորտուում»՝ առաջնության երկու մրցաշրջաններում խփելով 30 գոլ։

Նրա աղջիկը՝ Ելենա Մարիան (Լենա դ’Ագուա) 80-ականների փոպ երգչուհի է[2][4][5]։

Ձեռքբերումներ

Ակումբային

«Բենֆիկա»
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա[6] 1960–61, 1961–62
  • Պրեմիեր դիվիզիոն (5)[6]՝ 1954–55, 1956–57, 1959–60, 1960–61, 1962–63
  • Պորտուգալիայի գավաթ (7)[6]՝ 1950–51, 1951–52, 1952–53, 1954–55, 1956–57, 1958–59, 1961–62

Մարզչական

«Մարիտիմու»
  • Մադեիրա Չեմպիոնշիպ՝ 1966–97
  • Մադեիրա Գավաթ՝ 1966–97
«Ատլետիկո»
  • Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոն՝ 1967–68

Անձնական

  • Պրեմիեր Լիգայի ռմբարկու՝ 1951–52, 1955–56, 1956–57, 1958–59, 1960–61
  • Եվրոպայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1960–61
  • Պորտուգալիայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1950–51, 1952–53, 1954–55, 1957–58

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Ագուաշ» հոդվածին։