Էյսեբիո

պորտուգալացի ֆուտբոլիստ

Էյսեբիո, իսկական լրիվ անուն ազգանունը՝ Էուզեբիու դա Սիլվա Ֆերեյրա (պորտ.՝ Eusébio da Silva Ferreira, eu'zɛβiu dɐ 'siɫvɐ fɨ'ʁɐiɾɐ, հունվարի 25, 1942(1942-01-25)[3][4][7][…], Մապուտու, Մոզամբիկ - հունվարի 5, 2014(2014-01-05)[2][3][4][…], Լիսաբոն, Պորտուգալիա[2][8], առավել ճանաչված անվան տարբերակը՝ Էուզեբիու (խորհրդային և ռուսական լրատվամիջոցներում անունը գրվել է Էյսեբիո), ծագումով մոզամբիկցի, պորտուգալացի նշանավոր ֆուտբոլիստ, հարձակվող, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը[9][10][11][12][13][14][15], Աֆրիկա մայրցամաքի առաջին նշանավոր ֆուտբոլիստը[1], հանրահայտ է դարձել հանդես գալով Բենֆիկա ակումբում և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Էյսեբիո
պորտ.՝ Eusébio
Էյսեբիոն 2011 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԷյսեբիո դա Սիլվա Ֆերեյրիա
ԱզգությունըՊորտուգալիա Պորտուգալիա
ՔաղաքացիությունըՊորտուգալիա Պորտուգալիա
ՄականունՍև Հովազ
Սև Մարգարիտ[1]
Ծննդյան ամսաթիվ1942 հունվարի 25
ԾննդավայրԼորենսու Մարկիշ, Մոզամբիկ
Մահվան ամսաթիվհունվարի 5, 2014(2014-01-05)[2][3][4][…] (71 տարեկան)
Մահվան վայրԼիսաբոն, Պորտուգալիա
Հասակ175 սմ
Քաշ73 կիլոգրամ
Դիրքհարձակվող
Պատանեկան կարիերա
Պորտուգալիա Սպորտինգ (Լ-Մ)
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1957-1960Պորտուգալիա Սպորտինգ (Լ-Մ)42 (77)
1960-1975Պորտուգալիա Բենֆիկա301 (316)
1975Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոսթոն Մինիտմեն8 (2)
1975-1976Մեքսիկա Մոնտերեյ10 (1)
1976Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տորոնտո Մետրոս-Կրէյշա25 (18)
1976-1977Պորտուգալիա Բեյրա-Մար12 (3)
1977Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս Կվիկսիլվերս17 (2)
1977-1978Պորտուգալիա Ունիան դի Տոմար10 (3)[5]
1978Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Ջերսի Ամերիկանս9 (2)
1957-1978Ընդհանուրը կարիերայում434 (424)
Ազգային հավաքական
1961-1973Պորտուգալիա Պորտուգալիա64 (41)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բենֆիկայի կազմում խաղացել է 301 խաղ և խփել 317 գոլ[16] Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 64 խաղ, խփել 41 գնդակ[17][18]։

Ֆուտբոլի աշխարհի 1966 թվականի առաջնություն բրոնզե մեդալակիր է, Պորտուգալիայի առաջնության 11-ակի չեմպիոն է և հնգակի գավաթակիր, 1961/62 թվականին ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի հաղթող[19], Հյուսիսամերիկյան լիգայի 1968-1984 լիգայի չեմպիոն[20]։

ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է 1954-2003 թվականներին՝ Պորտուգալիայի լավագույն ֆուտբոլիստ[21][22], Ոսկե գնդակի 1965 թվականի դափնեկիր[23][24], 1966 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է[25], 7 անգամ դարձել է Պորտուգալիայի առաջնության[26], 3 անգամ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու[27][28][29], Ոսկե խաղակոշիկի կրկնակի դափնեկիր է, նաև այդ մրցանակի առաջին դափնեկիրն է[30][31][32]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյսեբիո» հոդվածին։