Ժուլիանո Բելետի

բրազիլական Ֆուտբոլիստ

Ժուլիանո Հաուս Բելետի (պորտ.՝ Juliano Haus Belletti, հունիսի 20, 1976(1976-06-20)[1][2][3], Cascavel, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, աջ պաշտպան։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Բարսելոնա», «Չելսի», «Վիլյառեալ», «Ֆլումինենսե», «Կրուզեյրո», «Սան Պաուլու» և «Ատլետիկո Մինեյրո» ակումբներում։

Ժուլիանո Բելետի
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 20, 1976(1976-06-20)[1][2][3] (47 տարեկան)
ԾննդավայրCascavel, Բրազիլիա
Հասակ179 սանտիմետր
Քաշ74 կիլոգրամ
Դիրքfull-back և պաշտպան

1999 թվականի Բրազիլիայի արծաթե գնդակի դափնեկիր «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում, որը շնորհում է «Placar» ամսագրային հրատարակությունը։ Բրազիլիայի հավաքականի կազմում եղել է 2002 թվականի աշխարհի չեմպիոն։ «Բարսելոնայի» կազմում ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա 2005/06-ի հաղթող։

Ակումբային կարիերա

Խաղային կարիերայի սկիզբ

Առաջին ակումբը, որտեղ խաղացել է Բելետին եղել է բրազիլական «Կրուզեյրոն», որտեղ նա խաղացել է երկու տարի։ Նա իր նորամուտն ակումբում նշել է 1994 թվականի նոյեմբերին, մինչ այդ խաղացել է ակումբի երիտասարդական թիմում։ Հետո տեղափոխվել է բրազիլական մեկ այլ ակումբ՝ «Սան Պաուլու», որտեղ խաղացել է վեց տարի՝ խփելով 10-ից ավելի գոլ։ 1999 թվականին վարձակալությամբ տրվել է «Ատլետիկո Մինեյրոյին»՝ խաղալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Այս ակումբի կազմում նվաճել է Բրազիլիայի արծաթե գնդակը։ Տեղափոխվելով «Վիլյառեալ»՝ նա հրավիրվել է ազգային հավաքական և հայտնվել է 2002 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ «Վիլյառեալում» նա սկսել է խաղալ աջ եզրային պաշտպանի դիրքում։

«Բարսելոնա»

2004 թվականի ամռանը տեղափոխվել է կատալոնական ակումբ։ Ամբողջ մրցաշրջանը խաղացել է աջ եզրում, որտեղ մրցաշրջանի ընթացքում խաղում էր նաև մեկ այլ իսպանացի պաշտպան՝ Օլեգերը, որը նույնպես տեղափոխվել է պաշտպանության կենտրոն։

2005/06 մրցաշրջանում ավելի շատ հանդիպումներ է անցկացրել որպես աջ եզրային պաշտպան։ 2006 թվականի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղում (2:1) նրա գոլը կատալոնացիներին բերել է Եվրոպայի ուժեղագույն թիմի տիտղոսը։ Հանդիպման սկզբում պաշտպանության աջ թևում էր Օլեգերը, իսկ Բելետին փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Իր վերջին՝ 2006/07 մրցաշրջանում, իրեն ավելի վատ է դրսևորել։ Նա Ջանլուկա Ձամբրոտտայի հետ մրցում էր թիմի հիմնական աջ եզրային պաշտպանի տեղի համար։ Բելետին ավելի հաճախ էր փոխարինման դուրս գալիս և ամռանը որոշում էր կայացրել թիմը փոխելու։

«Չելսի»

2007 թվականի օգոստոսի 23-ին հաջող բուժզննում անցնելուց հետո Բելետին երեք տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան «Չելսի»ակումբի հետ[4]։ Տրանսֆերի գումարը կազմել է 5 մլն եվրո։ Նորամուտն ակումբում նշել է օգոստոսի 25-ին Անգլիայի առաջնության «Պորտսմութի» դեմ խաղում՝ 64-րդ րոպեին փոխարինելով Ջոն Օբի Միկելին (1:0)[5]։

Նրա առաջին հանդիպումը մեկնարկային կազմում տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի «Աստոն Վիլայի» հետ խաղում (0:2)։ «Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ցուցումներով Բելետին դարձել է ակումբի սխեմայի առանցքային դեմքը՝ Պրեմիեր լիգայի գրեթե բոլոր հանդիպումներում խաղալով մեկնարկային կազմում՝ պաշտպանության աջ եզրում։ «Կապտանռնագույնների» կազմում իր առաջին գոլը խփել է 2007 թվականի նոյեմբերին «Ուիգանի» դեմ Պրեմիեր լիգայի արտագնա խաղում, իսկ երկրորդ գոլը ակումբի կազմում՝ 2008 թվականի հունվարին «Տոտենհեմի» դեմ Անգլիայի առաջնության խաղում։ 2007/08 մրցաշրջանում Բելետին «Չելսիի» կազմում դարձել է երկու գոլի հեղինակ։ 2008 թվականի մայիսի 21-ին Մոսկվայում կայացած ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Բելետին փոխարինման է դուրս եկել Մակելելեի փոխարեն ավելացված 120+4' րոպեին[6]։

2008/09 մրցաշրջանում Բելետիի տեղը պաշտպանության աջ եզրում տրվել է ակումբ եկած պորտուգալացի եզրային Ժոզե Բոզինգվային։ Այնուամենայնիվ, գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին Բելետիին դնում էր կենտրոնական և հենակետային կիսապաշտպանի դիրքում և նույնիսկ աջ եզրային հարձակվողի դիրքում։ 2008 թվականի հոկտեմբերին Բելետին Անգլիայի առաջնությունում 30 յարդից դարձել է գոլի հեղինակ[7]։

2009/10 մրցաշրջանում, «Չելսիում» իր վերջին խաղում, Բելետին շատ հազվադեպ էր խաղում՝ մասամբ փոխարինման դուրս գալով խաղի ընթացքում։ Միխայել Բալակի վնասվածքից հետո Բելետին ստիպված է եղել մեկ ամսով զբաղեցնել հենակետային կիսապաշտպանի պաշտոնը։ Մրցաշրջանի ավարտից հետո Բելետին «Չելսիի» հետ նվաճել է Անգլիայի առաջնությունը, գավաթը և սուպերգավաթը։

«Ֆլումինենսե»

2010 թվականի հունիսի 14-ին Բելետին տեղափոխվել է բրազիլական «Ֆլումինենսե» ակումբ՝ կնքելով երկամյա պայմանագիր[8]։ 2011 թվականի մարտի 15-ին Բելետին ազատ գործակալի կարգավիճակով հեռացել ակումբից՝ ծանր վնասվածքների և մկանների լարվածության պատճառով։ Նա մասնակցել է ընդամենը 9 հանդիպման, որոնցից միայն 3-ն են եղել մեկնարկային կազմում։

Խաղային կարիերայի ավարտը

2011 թվականի հունիսի 15-ին տեղափոխվել է Սեարա[9], իսկ տասներկու օր անց՝ հունիսի 27-ին, իր թվիթերյան էջում հայտարարել է, որ ավարտում է ֆուտբոլիստի կարիերան[10]։ Պատճառը մշտական վնասվածքներն էին։

Ազգային հավաքական

Բելետին Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքական իր նորամուտը նշել է 2001 թվականի մարտի 28-ին Էկվադորի դեմ խաղում[11]։ Նա ստացել է 2002 թվականի աշխարհի առաջնության ոսկե մեդալը, թեև ամբողջ մրցաշարի ընթացքում եղել է Կաֆուի[12] պահեստային՝ Թուրքիայի հետ կիսաեզրափակիչում ընդամենը հինգ րոպե անցկացնելով խաղադաշտում։

Ֆունկցիոներ

2016 թվականի դեկտեմբերի 21-ին նշանակվել է «Կուրիտիբա» ակումբի միջազգային կապերի գծով գործադիր տնօրեն[13]։

Ձեռքբերումներ

Թիմային

«Կրուզեյրո»
  • Մինեյրոյի Լիգայի չեմպիոն՝ 1996
«Ատլետիկո Մինեյրո»
  • Մինեյրոյի Լիգայի չեմպիոն՝ 1999
«Սան Պաուլո»
  • Պաուլիստա Լիգայի չեմպիոն (2)՝ 1998, 2000
  • Ռիո-Սան Պաուլո մրցաշարի հաղթող՝ 2001
«Բարսելոնա»
«Չելսի»
«Ֆլումինենսե»
Բրազիլիայի հավաքական
  • Աշխարհի չեմպիոն՝ 2002

Անձնական

  • «Չելսիի» մրցաշրջանի լավագույն գոլ՝ 2008

Խաղերի վիճակագրություն

Ակումբ

Խաղեր և գոլեր ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների[14][15]
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԼիգայի գավաթԿոնտինենտալԱյլԸնդամենը
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Վիլյառեալ ՖԱ2002–03Լիգա31360373
2003–0428311150444
Ընդամենը59611210817
Բարսելոնա ՖԱ2004–05Լիգա31080390
2005–062703010120421
2006–07130202040210
Ընդամենը71050201601021
Չելսի (ֆուտբոլային ակումբ)2007–08Պրեմիեր լիգա232206070382
2008–09203402080343
2009–10110303050220
Ընդամենը54590110200945
Ֆլումինենսե2010Սերիա Ա9090
Ընդամենը կարիերայի ընթացքում1931115111061160286

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժուլիանո Բելետի» հոդվածին։