Իվ Սեն Լորեն

Իվ Հենրի Դոնաթ Մեթյու-Սեն Լորեն (ֆր.՝ Yves Henri Donat Mathieu-Saint-Laurent, օգոստոսի 1, 1936(1936-08-01)[1][2][3][…], Օրան, Ալժիր[4] - հունիսի 1, 2008(2008-06-01)[5][1][2][…], Փարիզ[4])[8], հայտնի է որպես՝ Իվ սեն Լորեն , ֆրանսիացի դիզայներ, համարվում է նորաձևության պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը։ Հայտնի է իր ցուցադրություններում ոչ Եվրոպացի և ոչ սպիտակամորթ մոդելների ներգրավմամբ։

Իվ Սեն Լորեն
ֆր.՝ Yves Saint Laurent
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1936(1936-08-01)[1][2][3][…]
ԾննդավայրՕրան, Ալժիր[4]
Մահացել էհունիսի 1, 2008(2008-06-01)[5][1][2][…] (71 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԵրկերLe Smoking?[6]
Մասնագիտությունgrand couturier, հագուստ ձևագծող, գործարար, արվեստի կոլեկցիոներ, ոճաբան և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Yves Saint Laurent Վիքիպահեստում

Վաղ կյանքը

Իվ Հենրի Դոնաթ Մեթյու-Սեն-Լորենը ծնվել է 1936 թվականի օգոստոսի 1-ին, Ալժիրում` Օրանում։ Նա մեծացել է մերձմիջերկրածովյան առանձնատանը իր երկու քույրերի` Միշելի ու Բրիջեթթի հետ։ Իվը սիրում էր պատրաստել բարդ թղթե տիկնիկներ և պատանի հասակում նա գծագրում էր զգեստներ իր մոր և քույրերի համար։

Անձնական կյանք և գործունեություն

Երիտասարդ դիզայներ

1953-ին, Սեն Լորենը Միջազգային Բրդային Քարտուղարության կողմից կազմակերպված երիտասարդ դիզայներների մրցույթին ներկայացրել է երեք էսքիզ։ Մրցույթում գրավել է առաջին տեղն ու հրավիրվել մասնակցելու մրցանակների հանձնման արարողությանը Փարիզում, նույն տարվա դեկտեմբերին։ Երբ ինքն ու իր մայրը Փարիզում էին, հանդիպեցին Միշել դը Բրունհոֆֆին՝ Vogue ամսագրի ֆրանսիական հրատարակության գլխավոր խմբագրին։ Դը Բրունհոֆֆը, ով հայտնի էր նոր տաղանդերին քաջալերող, հիացած էր Իվի իր հետ բերած էսքիզներով, առաջարկեց նրան դառնալ դիզայներ։

Ընդհանուր զինապարտություն, հիվանդություն և անկախություն

1965-ի Մոնդրիյան հավաքածուից զգեստներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Սեն Լորեն» հոդվածին։