Լաուրա Անտոնելի

Լաուրա Անտոնելի (իտալ.՝ Laura Antonelli, իսկական անուն-ազգանունը՝ Լաուրա Անտոնաց (իտալ.՝ Laura Antonaz. նոյեմբերի 28, 1941(1941-11-28)[1][2][3][…], Պուլա, Իտալիայի թագավորություն - հունիսի 22, 2015(2015-06-22)[4][5][6][…], Լադիսպոլի, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[7]), իտալացի կինոդերասանուհի։ 1970-1980-ական թվականների իտալական էրոտիկ կինոյի աստղերից մեկն է։ Երկու անգամ արժանացել է Իտալիայի ազգային «Դավիդ դի Դոնաթելլո» կինոմրցանակին (1973 թ., 1981 թ.)։

Լաուրա Անտոնելի
իտալ.՝ Laura Antonelli
Ծնվել էնոյեմբերի 28, 1941(1941-11-28)[1][2][3][…]
ԾննդավայրՊուլա, Իտալիայի թագավորություն
Մահացել էհունիսի 22, 2015(2015-06-22)[4][5][6][…] (73 տարեկան)
Մահվան վայրԼադիսպոլի, Metropolitan City of Rome, Լացիո, Իտալիա[7]
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոդերասանուհի և մոդել
Համատեղ ապրող(ներ)Ժան Պոլ Բելմոնդո և Mario Marenco?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Լաուրա Անտոնելին ծնվել է մանկավարժների ընտանիքում։ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել են Վենետիկում, Ջենովայում և Նեապոլում։ Մանկուց երազել է գնալ ծնողների հետքերով և դառնալ ուսուցիչ, այդ իսկ պատճառով ավարտել է Նեապոլի ֆիզիկական դաստիարակության ինստիտուտը։ Որոշ ժամանակ աշխատելով Հռոմի «Արտիստիկո» լիցեյում որպես ֆիզկուլտուրայի ուսուցչուհի, մասնակցել է «Carosello» հեռուստաշոուին՝ որպես գովազդային մոդել, որից հետո սկսել է դերասանուհու իր կարիերան։

Լաուրա Անտոնելիի կինոդեբյուտը կայացել է 1965 թվականին նկարահանված Լուիջի Պետրինիի «Տասնվեցամյաները» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է «Դոկտոր Գոլդֆուտը և ռումբ-աղջիկները» (1966 թ.), «Սեքսուալ հեղափոխություն» (1968 թ.) և «Վեներան մորթիներով» (1969 թ.) կինոնկարներում։ 1973 թվականին թողարկվել է ռեժիսոր Սալվատորե Սամպերիի «Խարդավանք» կինոնկարը, որի շահույթը միայն իտալական կինոթատրոններում կազմել է վեց միլիարդ լիր, իսկ Լաուրա Անտոնելին հռչակվել է իտալական էրոտիկ կինոյի աստղ։

1970-1980-ական թվականներին Լաուրա Անտոնելին հիմնականում նկարահանվել է էրոտիկ բնույթի ֆիլմերում, կատակերգություններում և թեթև ֆարսերում։ Այդպիսի ֆիլմերից էին «Անմիտ սեքս» (1973 թ.), «Աստված իմ, որքան եմ ես ցածրացել» (1974 թ.), «Ներման արժանի մեղք» (1974 թ.), «Սիմոնա» (1974 թ.), «Վագրեր շրթներկում» («Վայրի անկողիններ» 1979 թ.), «Մաքուր և առաքինի» (1981 թ.), «Ռիմինի, Ռիմինի» (1987 թ.) և այլ կինոնկարներ։

1976 թվականին Լաուրա Անտոնելին խաղացել է Լուկինո Վիսկոնտիի «Անմեղը» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ փայլուն կերպով դրսևորել է իր դրամատիկական տաղանդը։ Նրա հիշարժան աշխատանքներից են նաև «Սիրուհի կինը» (1977 թ.) և «Սիրային կիրք» (1981 թ.) կինոնկարները։

1991 թվականի ապրիլի 27-ին Չերվետերե քաղաքում գտնվող նրա վիլլայից կարաբիներները հայտնաբերել են 36 գրամ կոկաին։ Դերասանուհին մեղադրվել է թմրանյութեր տարածելու մեջ, ձերբակալվել է և ենթարկվել տնային կալանքի։ Առաջին ատյանի դատարանը նրան դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման։ Միայն 9 տարի անց վճռափոխ դատարանը արդարացրեց նրան՝ այդ թվում Իտալիայում օրենքների փոփոխության հետ կապված։

Նույն 1991 թվականին «Գայթակղություն» ֆիլմի նկարահանման համար, դերասանուհու դեմքը թարմացնելու նպատակով, պրոդյուսերները պահանջել են, որպեսզի նա կոլագենային ներարկումների կուրս անցնի, որի արդյունքում դերասանուհու դեմքն այլանդակվեց։ Այդ միջադեպին հետևեց 13-ամյա դատավարություն։ Հռոմի դատարանը մերժել էր վնասի փոխհատուցման վերաբերյալ Լաուրա Անտոնելիի հայցը։ Դերասանուհին չդիմացավ նյարդային լարվածությանը և հայտնվեց հոգեբուժական կլինիկայում։ Դատավարությունը վերսկսվեց 2003 թվականին և նրան հատկացվեց 10 հազար եվրո։ Միայն 2006 թվականին Իտալիայի վճռափոխ դատարանը ընդունեց Լաուրա Անտոնելիի իրավացիությունը և վճռեց որպես փոխհատուցում վճարել նրան 108 հազար եվրո։ Այդ ամբողջ տարիների ընթացքում Լաուրա Անտոնելին չէր երևում հասարակության մեջ, խուսափում էր բոլոր տեսակի հանդիպումներից և լրագրողներից։

Անձնական կյանք

1971 թվականին նկարահանված «Կրկնակի ամուսնություն» («Սրիկան») ֆիլմի նկարահանումների ժամանակ Լաուրա Անտոնելին ծանոթացել էր Ժան Պոլ Բելմոնդոյի հետ։ Վերջինիս հետ սիրավեպը բոլորի համար անսպասելի էր։ Լաուրան անմիջապես ամուսնալուծվեց իր ամուսնուց՝ հրատարակիչ Էնրիկո Պյացենտինիից և Հռոմի կենտրոնում գնեց առանձին բնակարան՝ իր և Բելմոնդոյի հանդիպումների համար։ Նրանց սիրավեպը ամուսնությամբ չավարտվեց, քանի որ Լաուրա Անտոնելին խանդում էր Ժան Պոլ Բելմոնդոյին և անընդհատ սկանդալների առիթներ ստեղծում։ Վերջապես Բելմոնդոյի համբերության բաժակը լցվեց և նա լքեց Լաուրային։ Վերջինս ծանր էր տանում բաժանումը։ Նրանք միասին նկարահանվել էին նաև Կլոդ Շաբրոլի «Դոկտոր Պոպոլ» (1972 թ.) կինոնկարում։

Լաուրա Անտոնելին մահացել է 2015 թվականի հունիսի 22-ին՝ սրտի նոպայից։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1965ՏասնվեցամյաներըLe sedicenni-
1966Դոկտոր Գոլդֆուտը և ռումբ-աղջիկներըLe spie vengono dal semifreddoՌոզաննա
1966Ներեցեք, դուք կողմ եք թե դեմScusi, lei è favorevole o contrario?-
1968Սեքսուալ հեղափոխությունLa rivoluzione sessualeԼիլիանա
1969Վեներան մորթիներովLe malizie di VenereՎանդա Դունաևա
1970Կռան մականունով մարդըA Man Called SledgeՌիա
1970Սիրային հանդիպումIncontro d'amoreԴարիա
1970Գրադիվա (Ցանկալին)GradivaԳրադիվա, Զոյա Բերտգանգ
1971Կրկնակի ամուսնություն (Սրիկան)Les mariés de l'an deuxՊաուլինա
1971Առանց նկատելի պատճառիSans mobile apparentԺյուլիետ Վոդրյոլ
1971Խորամանկ երիտասարդը (Մերկացած թավջութակ)Il merlo maschioԿոստանցա Վիվալդի
1972Անառակ սենատորըNonostante le apparenze... e purchè la nazione non lo sappia-
1972Դոկտոր ՊոպոլDocteur PopaulՄարտինա
1973ԽարդավանքMaliziaԱնժելա
1973Անմիտ սեքսSessomattoտիկին Ջուլիետ, Սելեստինա, Թամարա և այլն
1974Ներման արժանի մեղքPeccato venialeԼաուրա
1974ՍիմոնաSimonaՍիմոնա
1974Աստված իմ, որքան եմ ես ցածրացելMio Dio, come sono caduta in basso!Էուջենիա դի Մակեդա
1975Հիասքանչ հավերժահարսըDivina creaturaՄանուելա
1976ԱնմեղըL'innocenteՋուլիանա Հերմիլ
1977Սիրուհի կինըMogliamanteԱնտոնիա
1977Մեծ ապուրGran bollitoՍանդրա
1977Երեք ոսկե կապիկներTre scimmie d'oro-
1979Վայրի անկողիններ (Վագրեր շրթներկում)Letti selvaggiգործարար կին
1979Երևակայական հիվանդըIl malato immaginarioՏոնինա
1980Դու նավի դեմքն եսMi faccio la barcaՌոբերտա
1981Սիրային կիրքPassione d'amoreԿլարա
1981ՀերթIl turnoՍտելինա Ռավի
1981Մաքուր և առաքինիCasta e puraՌոզա
1982ՊոռնիկըPorca vaccaՄարիաննա
1982Գիշերային սիրո կոկտեյլSesso e volentieriարքայադուստր
1982Բռնիր ինձ, եթե կարող եսViuuulentemente miaԱննա
1985Տեսարաններ կյանքիցTranches de vieՄոնիկա Բելլի
1985ՎանդակLa gabbiaՄարիա Կոլբերտ
1986ՎենետիկուհինLa venexianaԱնժելա
1986ՀանրախանութGrandi magazziniԵլենա Անցելոտի
1987Ռիմինի, ՌիմինիRimini Rimini-
1987Հարուստներն իրենց սովորույթներն ունենRoba da ricchi-
1989Ընդմիշտ ՋուլիաDisperatamente GiuliaԿարմեն Միլկովիչ
1990ԺլատըL'avaroՖրոսինա
1991ԳայթակղությունMalizia 2000Անժելա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Անտոնելի» հոդվածին։