Լա-Լա Լենդ

«Լա-Լա Լենդ» (անգլ.՝ La La Land), 2016 թվականի ամերիկական երաժշտական ռոմանտիկ կատակերգություն-դրամա, որի ռեժիսորն է Դեմիեն Շազելը, իսկ գլխավոր դերերում խաղում են Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը։ Սյուժեի կենտրոնում սիրահարված ջազային դաշնակահար Սեբաստիանն ու սկսնակ դերասանուհի Միան են, որոնք ապրում են Լոս Անջելեսում և հետապնդում են իրենց երազանքները։ Ֆիլմի վերնագիրը միաժամանակ վերաբերվում է Լոս Անջելես քաղաքին և այն արտահայտությանը, որը նշանակում է իրականության հետ կապը կորցնել։

Լա-Լա Լենդ
անգլ.՝ La La Land
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ, հումորային դրամա, կինոկատակերգություն, երաժշտական ֆիլմ և դրամա
Թեմառոմանտիկ սեր[1], թռուցիկ հարաբերություններ[1], փառասիրություն[1], կարիերա[1], նպատակին հասնելու ձգտում[1], հաջողություն[1], Լոս Անջելեսի մշակույթ[1], ջազ[1], դերասանական արվեստ[1], ֆիլմարտադրություն[1], երաժշտական արդյունաբերություն[1] և ինտիմ հարաբերություններ[1]
Թվականհունվարի 12, 2017[2], դեկտեմբերի 7, 2016, դեկտեմբերի 9, 2016, հունվարի 25, 2017, փետրվարի 23, 2017, հունվարի 12, 2017[3] և դեկտեմբերի 29, 2016[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեմիեն Շազել[5][6]
ՊրոդյուսերԳարի Գիլբերթ, Մարկ Է. Փլաթ, Ջորդան Հորովից և Ֆրեդ Բերգեր
Սցենարի հեղինակԴեմիեն Շազել[6]
ԴերակատարներԷմմա Սթոուն[6], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[6], Ֆին Ուիթոք[6], Ռոզմարի ԴեՈւիթ[6], Մեգան Ֆեյ, Ջոն Լեջենդ[6], Սոնոյա Միզունո, Կալի Էռնանդես[6], Թոմ Էվերեթ Սքոթ[6], Ռայան Գոսլինգ[6], Չեյսոն Ֆուքս[6], Քենդիս Քոուք[6], Ջոշ Փենս[6] և Թրևոր Լիսաուեր[6]
ՕպերատորԼինուս Սանդգրեն
ԵրաժշտությունՋասթին Հուրվից
ՄոնտաժԹոմ Քրոս
Պատմվածքի վայրԼոս Անջելես[1] և Բոուլդեր Սիթի[1]
Նկարահանման վայրԼոնգ Բիչ[3] և Լոս Անջելես
ԿինոընկերությունLions Gate Entertainment և Summit Entertainment
Տևողություն128 րոպե[3]
Բյուջե30 000 000 $
Շահույթ471 981 104 $[7] և 151 101 803 $[7]
Պաշտոնական կայքէջ
 La La Land Վիքիպահեստում

Շազելը ֆիլմի սցենարը գրել է 2010 թվականին, բայց չի գտել այնպիսի ստուդիա, որ պատրաստ լինի ֆինանասավորել ֆիլմը առանց փոփոխություններ կատարելու սցենարի մեջ։ Շազելի երկրորդ «Մոլեգնություն» ֆիլմի հաջողությունից հետո «Summit Entertainment» ստուդիան գնել է ռեժիսորի ապագա նախագիծը։Նկարահանումները սկսվել են 2015 թվականի օգոստոսին և ավարտվել միևնույն թվականի սեպտեմբերի կեսերին Լոս Անջելեսում[8]։ «Լա Լա Լենդի» պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի միջազգային կինոփառատոնում[9][10]։, իսկ դեկտեմբերի 9-ին ֆիլմը տրվել է վարձույթի[11]։

«Լա Լա Լենդը» արժանացել է քննադատների դրական արձագանքին, որոնք գովաբանել են Շազելի սցենարը, Գոսլինգի և Սթոունի դերասանական խաղը, Ջասթին Գուրվիցի երաժշտությունն ու երաժշտական համարները։ Ֆիլմը հաղթանակ է տարել բորոլ այն 7 անվանակարգերում, որոնց առաջադրվել է «Ոսկե Գլոբուս»-ին՝ ռեկորդ սահմանելով մրցանակների ամբողջ պատմության համար ատնալով 11 անվանակարգ «BAFTA»-ի մրցանակաբաշխությանը և հաղթելով 5 կատեգորիաներում։ 2017 թվականի «Օսկար» մրցանակաբաշխությանը ֆիլմը առաջադրվել է 14 անվանակարգերի՝ կրկնելով «Ամեն ինչ Եվայի մասին» (1950) և «Տիտանիկ» (1997) ֆիլմերի ռեկորդը և հաղթելով վեց կատեգորիաներում՝ «Օսկար լավագույն ռեժիսորի համար», «Օսկար լավագույն դերասանուհու համար», «Օսկար լավագույն օպերատորի համար», «Օսկար ֆիլմի լավագույն երաժշտության համար», «Օսկար լավագույն երգի համար» («City of Stars»)[12]։

Ֆիլմի կարգախոսն է՝ «Նվիրվում է անվախ երազողներին․․․»

Արտադրություն

«Լա-Լա Լենդ» ֆիլմի մասին հայտնի է դարձել 2014 թվականի հունիսի 5-ին, երբ գլխավոր դերակատարների համար դիտարկվում էին Մայլք Թելերը և Էմմա Ուոթսոնը, սակայն շուտով երկու դերասաններն էլ լքեցին նախագիծը[13]։ 2015 թվականի ապրիլի 30-ին նրանց փոխարինելու եկան Ռայան Գոսլինգն ու Էմմա Սթոունը։

Դերերում

Մրցանակներ և առաջադրումներ

«Լա-Լա Լենդ» ֆիլմի մրցանակները և առաջադրումները
ՏարեթիվԿինոմրցանակ / ԿինոփառատոնԿատեգորիա / ՄրցանակԱռաջադրումԱրդյունք
2016Վենետիկի կինոփառատոն«Ոսկե առյուծ»Դեմիեն ՇազելԱռաջադրում
Լավագույն դերասանուհիԷմմա ՍթոունՀաղթանակ
2017Ոսկե գլոբուսԼավագույն ֆիլմՀաղթանակ
Լավագույն ռեժիսուրաԴեմիեն ՇազելՀաղթանակ
Լավագույն դերասան կոմեդիայում կամ մյուզիքլումՌայան ԳոսլինգՀաղթանակ
Լավագույն դերասանուհի կոմեդիայում կամ մյուզիքլումԷմմա ՍթոունՀաղթանակ
Լավագույն սցենարԴեմիեն ՇազելՀաղթանակ
Ֆիլմի լավագույն երաժշտությունՋասթին ԳուրվիցՀաղթանակ
Լավագույն երգՋասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին ՓոլՀաղթանակ
2017«Օսկար»Լավագույն ֆիլմՖրեդ Բերգեր, Ջորդան Հորովից և Մարկ ՊլատԱռաջադրված
Լավագույն ռեժիսուրաԴեմիեն ՇազելՀաղթանակ
Լավագույն դերասանՌայան ԳոսլինգԱռաջադրված
Լավագույն դերասանուհիԷմմա ՍթոունՀաղթանակ
Լավագույն օրիգինալ սցենարԴեմիեն ՇազելԱռաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանքԼինուս ՍանդգրենՀաղթանակ
Լավագույն նկարիչ-բեմադրողի աշխատանքԴևիդ Ուոսկո(բեմադրող), Սենդի Ռեյնոլդս-ուոսկո(դեկորատոր)Հաղթանակ
Հագուստի լավագույն դիզայնՄերի ԶոֆրիսԱռաջադրված
Լավագույն մոնտաժԹոմ ՔրոսԱռաջադրված
Ֆիլմի լավագույն երաժշտությունՋասթին ԳուրվիցՀաղթանակ
Լավագույն ձայնԷնդի Նելսոն, Այ-Լինգ Լի և Սթիվեն ՄորրոուԱռաջադրված
Լավագույն ձայնային մոնտաժԱյ-Լինգ Լի և Միլդրեդ ԱյատրուԱռաջադրված
Լավագույն երգCity of Stars — Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին ՊոլՀաղթանակ
Audition (The Fools Who Dream) — Ջասթին Գուրվից, Բենջ Պասեկ, Ջասթին ՊոլԱռաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա-Լա Լենդ» հոդվածին։