Օսկարի 89-րդ մրցանակաբաշխություն

«Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխություն, կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակի հանձնման արարողություն, որը կայացել է 2017 թվականի փետրվարի 26-ին Լոս Անջելեսում։ Անվանակարգերը հայտարարվել են 2017 թվականի հունվարի 24-ին։ Արարողությունը ուղիղ եթերով հեռարձակվել է ABC հեռուստաալիքով, հաղորդավարն էր Ջիմի Քիմելը[2][3]։

89-րդ Օսկարի մրցանակ
ԱմսաթիվՓետրվարի 26, 2017
ՎայրԴոլբի թատրոն
Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վարել էՋեյմս Քիմել
ՊրոդյուսերՄայքլ Դե Լուկա
Ջենիֆեր Թոդ
ՌեժիսորԳլեն Վեյս
Լավագույն ֆիլմԼուսնի լույս
Ամենաշատ մրցանակԼա-Լա Լենդ
Տևողություն3 ժամ, 49 րոպե
Վարկանիշ32.9 միլիոն[1]
22.4% (Նիլսեն վարկանիշ)[1]

Իրադարձությունների ցանկ

Արարողության հաղորդավար Ջիմի Քիմել
Տարեթիվ
Իրադարձություն[2]
Շաբաթ, 12 նոյեմբերի 2016Հատուկ մրցանակների հանձնման արարողություն
Հինգշաբթի, 5 հունվարի 2017Անվանակարգերի քվեարկություն (սկիզբ)
Ուրբաթ, 13 հունվարի 2017Անվանակարգերի քվեարկություն (ավարտ)
Երեքշաբթի, 24 հունվարի 2017Անվանակարգերի հայտարարում
Երկուշաբթի, 6 փետրվարի 2017Առաջադրվածների նախաճաշ
Շաբաթ, 11 փետրվարի 2017Մրցանակների հանձնման արարողություն գիտատեխնիկական նվաճումների համար
Երկուշաբթի, 13 փետրվարի 2017Վերջնական քվեարկության սկիզբ
Երեքշաբթի, 21 փետրվարի 2017Վերջնական քվեարկության ավարտ
Կիրակի, 26 փետրվարի 2017«Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխություն

Մրցանակակիրների և առաջադրվածների ցանկ

Մրցանակների/առաջադրումների թիվ.

Հիմնական կատեգորիաներ

ԿատեգորիաներՄրցանակակիրներ և առաջադրվածներ
Լավագույն ֆիլմ
Լուսնի լույս (պրոդյուսերներ. Ադել Ռոմանսկի, Դեդե Գարդներ և Ջերեմի Քլեյներ)
Ժամանում (պրոդյուսերներ. Շոն Լևի, Դեն Լիվայն, Աարոն Ռայդեր և Դևիդ Լինդ)
Ցանկապատեր (պրոդյուսերներ. Սքոթ Ռուդին, Դենզել Վաշինգտոն և Թոդ Բլեք)
Խղճի թելադրանքով (պրոդյուսերներ. Բիլ Միքենիք և Դևիդ Փերմութ)
Ամեն գնով (պրոդյուսերներ. Կառլա Հեքեն և Ջուլի Յորն)
Թաքնված կերպարներ (պրոդյուսերներ. Դոնա Ջիլյոտի, Փիթեր Չերնին, Ջենո Թոփինգ, Ֆարել Ուիլյամս և Թեդ Մելֆի)
Լա-Լա Լենդ (պրոդյուսերներ. Ֆրեդ Բերգեր, Ջորդան Հորովից և Մարկ Փլաթ)
Առյուծ (պրոդյուսերներ. Էմիլ Շերման, Էյն Քանինգ և Էնջի Ֆիլդեր)
• Մանչեսթերը ծովի մոտ (պրոդյուսերներ. Մեթ Դեյմոն, Քիմբերլի Ստյուարդ, Քրիս Մուր, Լորեն Բեք և Քևին Ջ. Ուոլշ)
Լավագույն ռեժիսոր
Դեմիեն Շազել«Լա-Լա Լենդ»
Դենի Վիլնյով — «Ժամանում»
Մել Գիբսոն«Խղճի թելադրանքով»
• Քենեթ Լոներգան — «Մանչեսթերը ծովի մոտ»
• Բարի Ջենքինս — «Լուսնի լույս»
Լավագույն դերասան
Քեյսի Աֆլեք — «Մանչեսթերը ծովի մոտ» (դեր՝ Լի Չանդլեր)
Էնդրյու Գարֆիլդ«Խղճի թելադրանքով» (դեր՝ Դեսմոնդ Դոս)
Ռայան Գոսլինգ«Լա-Լա Լենդ» (դեր՝ Սեբաստիան Ուայլդեր)
Վիգո Մորտենսեն«Կապիտան Ֆանտաստիկ» (դեր՝ Բեն Քեշ)
Դենզել Վաշինգտոն«Ցանկապատեր» (դեր՝ Թրոյ Մաքսոն)
Լավագույն դերասանուհի
Էմմա Սթոուն«Լա-Լա Լենդ» (դեր՝ Միա Դոլան)
• Իզաբել Յուպեր — «Նա» (դեր՝ Միշել Լեբլան)
• Ռութ Նեգա — «Լավինգ» (դեր՝ Միլդրեդ Լավինգ)
Նատալի Պորտման«Ջեքի» (դեր՝ Ջեքի Քենեդի)
Մերիլ Սթրիփ — «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» (դեր՝ Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս)
Երկրորդ պլանի լավագույն դերասան
Մահերշալա Ալի — «Լուսնի լույս» (դեր՝ Խուան)
Ջեֆ Բրիջես«Ամեն գնով» (դեր՝ Մարկուս Համիլթոն)
Լուկաս Հեջես — «Մանչեսթերը ծովի մոտ» (դեր՝ Պատրիկ Չանդլեր)
Դև Պատել«Առյուծ» (դեր՝ Սառա Բրայերլի)
Մայքլ Շենոն — «Գիշերվա հովանու ներքո» (դեր՝ Բոբի Անդես)
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Վիոլա Դևիս«Ցանկապատեր» (դեր՝ Ռոուզ Մաքսոն)
Նաոմի Հարիս — «Լուսնի լույս» (դեր՝ Պաուլա)
Նիկոլ Քիդման«Առյուծ» (դեր՝ Սյու Բրայերլի)
Օկտավիա Սփենսեր«Թաքնված կերպարներ» (դեր՝ Դորոթի Վոան)
Միշել Ուիլյամս — «Մանչեսթերը ծովի մոտ» (դեր՝ Ռենդի Չանդլեր)
Լավագույն օրիգինալ սցենար
Քենեթ Լոներգան — «Մանչեսթերը ծովի մոտ»
• Թեյլոր Շերիդան — «Ամեն գնով»
Դեմիեն Շազել«Լա-Լա Լենդ»
Յորգոս Լանտիմոս, Էֆտիմիս Ֆիլիպոու — «Լոբստեր»
• Մայք Միլս — «ХХ դարի կանայք» (անգլ.)
Լավագույն ադապտացված սցենար
Բարի Ջենքինս և Թարել Էլվին ՄաքՔրեյնի — «Լուսնի լույս»
• Էրիկ Հայսերեր — «Ժամանում»
• Օգասթ Ուիլսոն (ցմահ)«Ցանկապատեր»
• Էլիսոն Շրեդեր և Թեդ Մելֆի — «Թաքնված կերպարներ»
• Լյուկ Դևիս — «Առյուծ»
Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ
Կենդանապոլիս / Zootopia (Բայրոն Հովարդ, Ռիչ Մուր և Քլարք Սփենսեր)
• Կուբո։ Առասպել սամուրայի մասին / Kubo and the Two Strings (Թրևիս Նայթ և Էրիան Սութներ)
Մոանա / Moana (Ջոն Մասկեր, Ռոն Քլեմենթս և Օսնաթ Շուրեր)
• Դդմիկի կյանք / Ma vie de Courgette (Քլոդ Բարաս և Մաքս Քարլի)
• Կարմիր կրիա / La Tortue Rouge (Միխաել Դյուդոկ դե Վիտ և Տոսիո Սուձուկի)
Լավագույն օտարալեզու ֆիլմ
Գործակատարը / فروشنده (Forushande)‎‎ (Իրան), ռեժ. Ասգար Ֆարհադի
• Իմ հող / Under sandet (Դանիա), ռեժ. Մարտին Զանդվլիեթ
• Ուվեի երկրորդ կյանք / En man som heter Ove (Շվեդիա), ռեժ. Հանես Հոլմ
• Տանա / Tanna (Ավստրալիա), ռեժ. Մարտին Բաթլեր, Բենթլի Դին
• Թոնի Էրդման / Toni Erdmann (Գերմանիա), ռեժ. Մարեն Ադե

Հատուկ մրցանակներ

Հատուկ մրցանակների հանձնման արարողությունը կայացել է շաբաթ օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 12-ին, Hollywood & Highland Center-ում Governors Awards-ի ութերորդ մրցանակաբաշխության ժամանակ[4]։ Մրցանակակիրները որոշվել են 2016 թվականի օգոստոսի 30-ին Կինոակադեմիայի կառավարողների խորհրդի քվեարկության արդյունքում[5]։

«Օսկար» մրցանակը կինոարվեստում ունեցած մեծագույն նվաճումների համար

  • Ջեքի Չան՝ դերասան, ռեժիսոր
  • Էն Վ. Քոութս (անգլ.)՝ կինոմոնտաժող
  • Լին Սթալմասթեր (անգլ.)՝ քասթինգ-տնօրեն
  • Ֆրեդերիկ Վայսման՝ ռեժիսոր-վավերագիր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ