Լա Ռոշել

Լա Ռոշել (ֆր.՝ La Rochelle), նավահանգստային քաղաք Ֆրանսիայի արևմտյան մասում՝ Ատլանտյան օվկիանոսի Բիսկայան ծոցի ափին։ Նոր Ակվիտանիա երկրամասի Ծովամերձ Շարանտի դեպարտամենտի վարչական կենտրոնն է, նավաշինության և առևտրի խոշոր կենտրոն։ Նոր ժամանակների Հանզեական միության անդամ է։ Հարուստ է պատմա-մշակութային հուշարձաններով։ Քաղաքի շրջակայքում է գտնվում Ֆորտ Բոյար ամրոցը։

Բնակավայր
Լա Ռոշել
ֆր.՝ La Rochelle[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ներքին բաժանումԼա Ռոշել 1, Լա Ռոշել 2, Լա Ռոշել 4, Լա Ռոշել 5, ԼԱ Ռոշել 6, Լա Ռոշել 7, Լա Ռոշել 8 և Լա Ռոշել 9
Մակերես28,43 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն78 535 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ546
Փոստային դասիչ17000[3]
Պաշտոնական կայքlarochelle.fr(ֆր.)
Լա Ռոշել (Ֆրանսիա)##
Լա Ռոշել (Ֆրանսիա)

2008 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 78,424 ։ 2010 թվականին Լա Ռոշելում ու նրա արվարձաններում ապրում էր շուրջ 2010 հազար մարդ[4]։ Պաշտոնական հասցեն՝ http://www.ville-larochelle.fr/։(չաշխատող հղում)

Լա Ռոշելը եկեղեցական Ռեֆորմացիայի պատմության մեջ կարևոր դեր խաղալու համար Եվրոպայի բողոքական եկեղեցիների ընկերակցության կողմից արժանացել է «Եվրոպայի ռեֆորմացիոն քաղաք» պատվավոր կոչման[5]։

Անվանում

Հայտնի է 11-րդ դարից։ Անվանումը կազմված է միջին ֆրանսերեն roche «ամրոց լեռան վրա, ամրություն» (roque «լեռ, ժայռ») բառի և փոքրացուցիչ - elle վերջածանցի միացումից[6]։

Լա Ռոշելը արվեստում

  • Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ», «Մարգո թագուհի», Պրոսպեր Մերիմեի «Կառլ IX-ի ժամանակների քրոնիկներ» վեպերում նկարագրված է Լա Ռոշելի պաշարումը 1627 թվականին։
  • Լա Ռոշելում են ծավալվում Ժորժ Սիմենոնի «Նա եկավ հիշատակության օրը» վեպի գործողությունները (ի դեպ, վեպը գրելու ժամանակաշրջանում գրողն ապրել է Լա Ռոշելում)։
  • Լա Ռոշելի նավահանգստում են նկարահանվել կինոռեժիսոր Վոլֆգանգ Պետերսենի «Սուզանավը», Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնս. Ի խույզ կորուսյալ տապանի» ֆիլմերի որոշ դրվագներ։
  • «Commandos 2: Men of Courage» տեսախաղի «Գայլերի գիշերը» և «Անխոս մարդասպաններ» առաքելություններում բոլոր գործողությունները տեղի են ունենում Լա Ռոշելի սուզանավերի գերմանական բազայում։

Քույր քաղաքներ

Լա Ռոշելը բարեկամական սերտ կապեր է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].

Կլիմա

Լա Ռոշել, Ֆրանսիա (1981–2010 averages, extremes 1955–present)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)16.3
(61.3)
21.2
(70.2)
25.0
(77)
29.1
(84.4)
33.6
(92.5)
40.5
(104.9)
39.0
(102.2)
38.2
(100.8)
34.6
(94.3)
30.1
(86.2)
22.2
(72)
18.7
(65.7)
40.5
(104.9)
Միջին բարձր °C (°F)9.1
(48.4)
10.2
(50.4)
13.0
(55.4)
15.5
(59.9)
19.1
(66.4)
22.3
(72.1)
24.4
(75.9)
24.5
(76.1)
22.1
(71.8)
18.1
(64.6)
13.0
(55.4)
9.7
(49.5)
16.8
(62.2)
Միջին օրական °C (°F)6.6
(43.9)
7.1
(44.8)
9.6
(49.3)
11.8
(53.2)
15.4
(59.7)
18.5
(65.3)
20.5
(68.9)
20.5
(68.9)
18.1
(64.6)
14.7
(58.5)
10.0
(50)
7.1
(44.8)
13.4
(56.1)
Միջին ցածր °C (°F)4.0
(39.2)
4.1
(39.4)
6.3
(43.3)
8.1
(46.6)
11.7
(53.1)
14.6
(58.3)
16.7
(62.1)
16.5
(61.7)
14.0
(57.2)
11.3
(52.3)
7.1
(44.8)
4.5
(40.1)
9.9
(49.8)
Ռեկորդային ցածր °C (°F)−11.5
(11.3)
−13.6
(7.5)
−6.6
(20.1)
−1.2
(29.8)
1.9
(35.4)
4.9
(40.8)
8.1
(46.6)
8.8
(47.8)
5.4
(41.7)
−0.4
(31.3)
−5.4
(22.3)
−9.5
(14.9)
−13.6
(7.5)
Տեղումներ մմ (դյույմ)74.0
(2.913)
56.8
(2.236)
53.9
(2.122)
64.9
(2.555)
55.8
(2.197)
39.1
(1.539)
43.9
(1.728)
45.0
(1.772)
60.3
(2.374)
91.9
(3.618)
93.5
(3.681)
87.9
(3.461)
767.0
(30.197)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm)11.99.19.710.39.36.76.66.37.411.912.412.5114.1
Միջ. ձնառատ օրեր 1.00.90.50.20.00.00.00.00.00.00.20.93.7
% խոնավություն87848078797776777983868881.2
Միջին ամսական արևային ժամ84.3114.6165.8196.8231.3261.2271.0259.6212.1140.592.376.32105,5
Աղբյուր #1: Meteo France[8][9][10]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity and snowy days 1961–1990)[11]

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Ռոշել» հոդվածին։