Լեոնորա Քարինգտոն

(Վերահղված է Լեոնորա Կարինգտոնից)

Լեոնորա Քարինգտոն (անգլ.՝ Leonora Carrington, ապրիլի 6, 1917(1917-04-06)[2][3][4][…], Clayton-le-Woods, Լանքաշիր, Միացյալ Թագավորություն - մայիսի 25, 2011(2011-05-25)[5][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6][7]), անգլիական ծագումով մեքսիկացի սյուրռեալիստ նկարիչ, քանդակագործ, գրող[14]։ Կյանքի մեծ մասն ապրել է Մեխիկոյում, եղել է 1930-ական թվականների սյուրռեալիստական շարժման վերջին վերապրող մասնակիցներից[15], ինչպես նաև 1970-ական թվականներին Մեքսիկայում սկիզբ առած Կանանց Ազատագրական շարժման հիմնադիր անդամներից[16]։

Լեոնորա Քարինգտոն
անգլ.՝ Leonora Carrington
Ի ծնեանգլ.՝ Mary Leonora Carrington Moorhead
ԿեղծանունLeduc, Mrs. Renato[1] և Weisz, Mrs. Emerico[1]
Ծնվել էապրիլի 6, 1917(1917-04-06)[2][3][4][…]
ԾննդավայրClayton-le-Woods, Լանքաշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էմայիսի 25, 2011(2011-05-25)[5][2][3][…] (94 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[6][7]
Ազգությունբրիտանացիներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[8] և  Միացյալ Թագավորություն[9][10][11]
ԿրթությունChelsea Grin?, New Hall School? և Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ
Մասնագիտություննկարչուհի, բեմանկարիչ, վիպասան, գծանկարիչ, քանդակագործ և արվեստագետ
Ոճսյուրռեալիզմ[12]
Ժանրմարդու ձևի գեղանկարչություն[12] և դիցաբանական գեղանկարչություն[12]
Պարգևներ
ԱմուսինEmérico Weisz?
Համատեղ ապրողՄաքս Էռնստ
Կայքleocarrington.com
 Leonora Carrington Վիքիպահեստում

Կենսագրություն

Քարինգտոնը ծնվել է Անգլիայի Լանկաշիր շրջանում[17][18]։ Հայրը զբաղվել է տեքստիլ արտադրությամբ[17][19], մայրը՝ Մորինը, եղել է իռլանդուհի[17]։ Լեոնորան ունեցել է երեք եղբայր՝ Պատրիկը, Ջերալդը, Արթուրը[20][21]։

Կրթվել է դաստիարակների, կրկնուսույցների կողմից, ըմբոստ վարքագծի համար երկու անգամ հեռացվել է դպրոցից, այդ թվում՝ Նյու Հոլ և Չելմսֆորդ դպրոցներից[22], այնուհետև ընտանիքը նրան ուղարկել է Ֆլորենցիա, որտեղ ընդունվել է Տիկին Փենռոզի արվեստի ակադեմիա։ 1927 թվականին՝ 10 տարեկան հասակում, Փարիզի «Ձախ ափ» (Rive gauche) պատկերասրահում առաջին անգամ տեսել է սյուրռեալիստական կտավ, հետագայում ծանոթացել է բազմաթիվ սյուրռեալիստների հետ, այդ թվում՝ Պոլ Էլուարի հետ[23]։ Հայրը դեմ է եղել, որ աղջիկն արվեստագետ դառնա, իսկ մայրը քաջալերել է դստերը։ 1935 թվականին մեկ տարի ժամկետով Լոնդոնում ընդունվել է Չելսիի արվեստի դպրոց և հոր ընկերոջ՝ Սերժ Չերմաևի օգնությամբ տեղափոխվել է Լոնդոնի Օզանֆանի անվան ակադեմիա (1935-1938)[20]։

Սյուրռեալիստական շարժմանը ծանոթացել է Հերբերտ Ռիդի «Սյուրռեալիզմ» (1936) գրքի կրկնօրինակ տարբերակից, որը մայրն էր նրան տվել[21]։ Սյուրռեալիստ գրող Էդվարդ Ջեյմսը գնել է Կարինգտոնի մեծ թվով կտավներ և 1947 թվականին Նյու Յորքի Պիեռ Մատիս պատկերասրահում կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդեսը։

Կապը Մաքս Էռնստի հետ

1936 թվականին Լոնդոնի միջազգային սյուրռեալիստական ցուցահանդեսում Լեոնորան ծանոթանում է գերմանացի սյուրռեալիստ Մաքս Էռնստի աշխատանքներին և տարվում է սյուրռեալիստ արվեստագետով նախքան նրան հանդիպելը։ 1937 թվականին Կարինգտոնը Էրնստին հանդիպում է լոնդոնյան մի հավաքույթի ժամանակ։ Արվեստագետների միջև կապ է ստեղծվում, և Փարիզ վերադառնալով` Էռնստն անհապաղ բաժանվում է կնոջից։ 1938 թվականին նա հեռանում է Փարիզից և Լեոնորայի հետ հաստատվում Ֆրանսիայի հարավում գտնվող Սեն Մարտեն դ՛Արդեշ կոմունայում։ Զույգն համագործակցում և աջակցում էր միմյանց գեղարվեստական զարգացման գործում։ Այս շրջանում նրանք ստեղծել են կենդանիների քանդակներ՝ (Էրնստը ստեղծել է իր թռչուններին, Լեոնորան՝ ձիու գլխի գիպսե տարբերակը) զարդարելու Սեն Մարտեն դ՛Արդեշ իրենց տունը։ 1939 թվականին Լեոնորան նկարում է Էրնստի դիմանկարը՝ որպես հարգանքի տուրք իրենց հարաբերությունների[20]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիացիները Էրնստին ձերաբակալում են, սակայն Պոլ Էլուարի և այլ ընկերների միջնորդությամբ մի քանի շաբաթ անց նա ազատ է արձակվում։

Շուտով, երբ նացիստները ներխուժում են Ֆրանսիա, Էռնստը կրկին ձերբակալվում է այս անգամ գեստապոյի կողմից, քանի որ նացիստները նրա արվեստը համարում էին այլասերված արվեստ։ Էրնստը, Քարինգտոնին թողնելով, իր արվեստի հովանավոր Պեգի Գուգենհայմի օգնությամբ փախչում է Ամերիկա[24]։

Էրնստի ձերբակալությունից հետո Կարինգտոնը վհատված հեռանում է Իսպանիա։ Կաթվածահար անհանգստությունը և աճող զառանցանքները գագաթնակետին են հասնում Մադրիդում և ծնողների միջամտությամբ նա տեղափոխվում է հիվանդանոց, ստանում «տենդային թերապիա», հզոր դեղամիջոցներ, լյումինալ, բարբիտուրատներ[25]։

Քարինգտոնի խնամքով զբաղվող բուժքույրը նրան տանում է Լիսաբոն, որտեղից Կարինգտոնը փախչում է և ապաստան գտնում Մեքսիկայի դեսպանատանը։ 1941 թվականին Էրնստն ամուսնանում է Պեդի Գուգենհայմի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է մի քանի տարի, սակայն Էրնստը և Կարինգտոնը չեն կարողանում վերսկսել իրենց հարաբերությունները։

Երեք տարի անց Քարինգտոնն ազատվում է իր ապաստանից[26] և Անդրե Բրետոնի քաջալերանքով գրում «Down Below» գիրքը իր հոգեկան ապրումների մասին[27]։ Իր ապրումները նա արտահայտել է նաև արվեստի գործերում, ինչպիսիք են «Բժիշկ Մորալեսի դիմանկարը» և «Down Below-ի քարտեզը»[28]։

Մեքսիկա

«Կոկորդիլոս» քանդակը Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայում: Քարինգտոնը քանդակը Մեխիկոյին է նվիրել 2000 թվականին, ներկայիս վայրում տեղադրվել է 2006 թվականին[29]
«Մայաների կախարդական աշխարհը», Անթրոպոլոգիայի ազգային թանգարան

Լիսաբոն փախչելով՝ Քարինգտոնը կարողանում է մեքսիկացի դեսպան Ռենատո Լեդուկի օգնությամբ դուրս գալ Եվրոպայից։ 1960-ական թվականներին Նյու Յորքում ապրելուց հետո նա ապրել և ստեղծագործել է Մեքսիկայում[18]։ 1963 թվականին նրան խնդրում են ստեղծել մի որմնանկար, որը նա անվանում է «Մայաների կախարդական աշխարհը» (El Mundo Magico de los Mayas)[30], որն իր վրա էր կրում տարածաշրջանի ժողովրդական պատմությունների ազդեցությունը[31]։ Որմնանկարը գտնվում է Մեխիկոյի Անթրոպոլոգիայի ազգային թանգարանում։

Քարինգտոնը ստեղծել է Կանանց Ազատագրական շարժման «Mujeres conscienscia» (1973) պոստերը[32]։ Կարինգտոնն անձամբ կենտրոնացած էր հոգեկան ազատության վրա և հասկանում էր, որ այդ ազատությանը չի կարելի հասնել առանց քաղաքական ազատության[16]։ Հետամուտ լինելով այս համոզմունքներին՝ Կարինգտոնը գիտակցում էր, որ «Մեքսիկայում և Հյուսիսային Ամերիկայում ակտիվ քաղաքական կանանց ավելի մեծ համագործակցությունն ու համատեղ գիտելիքների փոխանակումը» կարևոր էր ազատագրության համար[16]։ Քաղաքական իր հանձնառության շնորհիվ 1986 թվականին Նյու Յորքում Քարինգտոնն արժանացավ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար մրցանակի[16]։

Ես ժամանակ չունեի ինչ-որ մեկի մուսան լինելու համար... Ես շատ զբաղված էի ընտանիքիս ըմբոստանալով և նկարիչ դառնալով։

Թեմաներ, հիմնական աշխատանքներ

2015 թվականին Սերվանտինո միջազգային փառատոնի ժամանակ Գուանախուատոյի համալսարանի մոտ ցուցադրված Կարինգտոնի կերտած քանդակներից
Նկարել եմ ինքս ինձ համար...Երբեք չեմ հավատացել, որ ինչ-որ մեկը կցուցադրի կամ կգնի իմ աշխատանքը[16]

Լեոնորա Կարինգտոնը Զիգմունդ Ֆրոյդի աշխատություններով այնպես չէր հետաքրքրվում, ինչպես շարժման մյուս սյուրռեալիստ անդամները։ Նրա ուշադրության կենտրոնում էին կախարդական ռեալիզմը և ալքիմիան, և նա օգտագործում էր կենսագրական մանրամասներ և սիմվոլիզմ՝ որպես իր նկարների սուբյեկտներ։ Կարինգտոնը կնոջ սեքսուալությունը ներկայացնում էր այնպես, ինչպես նա զգում էր այն, այլ ոչ թե ինչպես բնութագրում էին տղամարդ սյուրռեալիստները[33]։ 1940-ական թվականների աշխատանքները կենտրոնացած են տարբեր գործընթացներում կանանց ստեղծագործական դերի վրա[34]։

Քարինգտոնը հաճախ է պատկերել ձիերի։ Այդպիսի կտավներից են նրա «Ինքնադիմանկարը» (Dawn Horse-ի պանդոկը) և «Լորդ Քենդելսթիքի ձիերը»[20]։ Կարինգտոնը ձիեր նկարել է դեռևս մանկուց[20]։ Ձիերն ի հայտ են եկել նաև նրա գրական ստեղծագործություններում։ Առաջինը հրատարակված «The House of Fear» կարճ պատմվածքում Կարինգտոնը երիտասարդ հերոսուհուն պատկերել է ձիու կերպարով[35]։ Կարինգտոնի "Jezzamathatics or Introduction to the Wonderful Process of Painting" ակնարկը տպագրվել է 1935 թվականին՝ նախքան «The Seventh Horse» պատմվածքի լույս տեսնելը[20]։ Կարինգտոնը հաճախ օգտագործել է բառային ծածկագրեր՝ մեկնաբանելու իր աշխատանքները։ «Candlestick»-ը (Քենդելսթիք) ծածկագիր է, որը նա օգտագործել է ներկայացնելու իր ընտանիքը, որտեղ «լորդը» հայրն է[20]։

Երկրորդ ամուսնություն և երեխաներ

Քարինգտոնը երկրորդ անգամ ամուսնացել է լուսանկարիչ, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռոբերտ Կապայի մենեջեր Էմերիկո Վայզի հետ (մականունը՝ «Չիկի», ծնվել է Հունգարիայում 1911 թվականին)։ Նրանք ունեցել են երկու որդի՝ մտավորական, գրող Գաբրիելը և բժիշկ, սյուրռեալիստ նկարիչ Պաբլոն։ Չիկի Վայզը մահացել է 2007 թվականի հունվարի 17-ին տանը՝ 97 տարեկան հասակում։

Մահը

Լեոնորա Քարինգտոնը մահացել է 2011 թվականի մայիսի 25-ին 94 տարեկան հասակում Մեխիկոյի հիվանդանոցներից մեկում թոքաբորբի բարդությունների պատճառով[36]։

Ցուցահանդեսներ

  • Լեոնորա Քարինգտոն։ Թեյթ Լիվերպուլ, մարտի 6 – մայիսի 31, 2015
  • Լեոնորա Քարինգտոն։ Կելտիկ սյուրռեալիստը, Իռլանդիայի ժամանակակից արվեստի թանգարան, Դուբլին,Իռլանդիա (անհատական) 2013–2014[37]
  • Լեոնորա Կարինգտոն և Թիլի Լոշ, Վիկտոր Ուինդ գեղարվեստի կորպորացիա, 2011[38]
  • Թալիսման ոսպնյակներ, Ֆրոյ Նորիս պատկերասրահ, Սան Ֆրանցիսկո (անհատական), 2008[37]
  • Սյուրռեալիզմ, Երազանքները կտավի վրա, Նասաու մարզի արվեստի թանգարան, Ռոսլին նավահանգիստ, Նյու Յորք, 2007[37]
  • Ֆրիդա Կալո, Դիեգո Ռիվերա և 20-րդ դարի մեքսիկական արվեստ, Ժակ և Նատաշա Գելման հավաքածու, Չիկագոյի մեքսիկական արվեստի ազգային թանգարան, 2003
  • Սյուրռեալիզմ, Չկապված ցանկություն, Թեյթ, Լոնդոն, Անգլիա, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, 2001-2002[37]
  • Հայելային պատկերներ, Կանայք, սյուրռեալիզմ, ինքնաարտահայտում, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան, Սան Ֆրանցիսկո, 1999
  • Սյուրռեալիզմ։ Երկու մասնավոր աչքեր, Սոլոմոն Գուգենհայմի թանգարան, Նյու Յորք, 1999[37]
  • Regards des Femmes, Musée d'Art Moderne, Lieja, Ֆրանսիա, 1993
  • Sujeto-Objeto, Գուանախուատոյի շրջանային թանգարան, Գուանախուատո և Մոնտերեյի թանգարան, Մոնտերեյ, Մեքսիկա, 1993[37]
  • Galería de Arte del Auropuerto Internacional de la Ciudad de México, Մեխիկո, Մեքսիկա, 1991 (անհատական)
  • Սերպենտին պատկերասրահ, Լոնդոն, Անգլիա (անհատական), 1991
  • Sainsbury, Նորվիչ, Անգլիա(անհատական), 1991
  • Արնոլֆինի, Բրիսպոլ, Անգլիա (անհատական), 1991
  • Մեքսիկական թանգարան, Սան Ֆրանցիսկո (անհատական), 1991[37]
  • Art Company, Լիդս, Անգլիա (անհատական), 1990
  • Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական)[37]
  • Museo Nacional de la Estampa, INBA, Մեքսիկա (անհատական), 1989[37]
  • Brewster պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987
  • Art Space Mirage, Տոկիո, Ճապոնիա (անհատական), 1987
  • Alexander Iolas պատկերասրահ, Նյու Յորք (անհատական), 1987[37]
  • Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Միջամերիկյան կապերի կենտրոն, Նյու Յորք, 1976[39]
  • Լեոնորա Կարինգտոն. հետահայաց ցուցահանդես, Արվեստի թանգարան համալսարան, 1976[39]
  • Իմպրեսիոնիզմից սյուրռեալիզմ, Անգլիա 1970[37]
  • Սյուրռեալիստներ Բայրոն պատկերասրահ, Նյու Յորք, 1969
  • Galerie Pierre, Paris, France (անհատական), 1969
  • Գեղարվեստի ազգային ինստիտուտ, Մեքսիկա (անհատական), 1969
  • Գեղարվեստի պալատ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969
  • Մեքսիկական արվեստի պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1969[37]
  • Բրիտանացի արտիստները Մեքսիկայում 1800/1968, Անգլո-մեքսիկական մշակույթի ինստիտուտ, Մեքսիկա, 1968[37]
  • Նկարչության IX բիենալե, Սան Պաուլո, Բրազիլիա, 1967[37]
  • Սյուրռեալիզմ, Հոգեվիճակ, Կալիֆորնիայի համալսարան, Սանտա Բարբարա, Կալիֆորնիա, 1966
  • Surrealismo y Arte Fantástico en México, Galeria Universitaria, Aristos, Մեքսիկա, 1966
  • Անտոնիո Սուզա պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965
  • Անգլո-մեքսիկական մշակութային ինստիտուտ, Մեխիկո (անհատական), 1965
  • Կլարդեկոր պատկերասրահ, Մեխիկո, Մեքսիկա (անհատական), 1965[37]
  • Էդվարդ Ջեյմսի նկարների հավաքածու, Անգլիա, 1963[37]
  • Ժամանակակից մեքսիկական դիմանկար, Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, Մեքսիկա, 1961[37]
  • Քրոս պատկերասրահ, Դանիել Կորդիեր, Փարիզ, Ֆրանսիա, 1959[37]
  • Մեքսիկական արվեստի թանգարան, Մեխիկո, 1956 (անհատական)[37]
  • 31 կին արվեստագետների ցուցահանդես, Arte de este siglo, 1943, Նյու Յորք
  • Սյուրռեալիստական առաջին փաստաթղթեր, Մադիսոն ավենյու պատկերասրահ, Նյու Յորք, 1943
  • 20-րդ դարի դիմանկարներ, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք, 1943[37]
  • Պիեռ Մատիս պատկերասրահ, Նյու Յորք, 1942 (անհատական)[37]
  • Սյուրռեալիստական ցուցահանդես, Ռոբերտ պատկերասրահ, Ամստերդամ, Նիդերլանդներ, 1938
  • Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդես, Գեղարվեստի պատկերասրահ, Փարիզ, Ֆրանսիա[37]

Երկեր

  • La Maison de la Peur, H. Parisot, 1938 – with illustrations by Max Ernst
  • Une chemise de nuit de flanelle, Libr. Les Pas Perdus, 1951
  • El Mundo Mágico de Los Mayas, Museo Nacional de Antropología, 1964 – illustrated by Leonora Carrington
  • The Oval Lady: Surreal Stories (Capra Press, 1975)[40]
  • The Hearing Trumpet (Routledge, 1976);[41] Penguin Books, Limited, 2005, ISBN 9780141187990
  • The Stone Door (New York: St. Martin's Press, 1977)[42]
  • The Seventh Horse and Other Tales (E. P. Dutton, 1988)[43]
  • The House of Fear (Trans. K. Talbot and M. Warner. New York: E. P. Dutton, 1988)[44]
  • Down Below (Dutton, 1988)[44]

Ստեղծագործություններ

  • Ինքնադիմանկար (Դաուն հորզի պանդոկը), 1936–1937, Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք),Պիեռ և Մարիա-Գեյտանա Մատիս հավաքածու
  • Մաքս Էրնստի դիմանկարը, 1939 (մասնավոր հավաքածու)
  • Լորդ Քանդելսթիքի ձիերը, 1938 (մասնավոր հավաքածու)
  • Լորդ Քանդելսթիքի կերակուրը, 1938
  • Դաուն հորզի պանդոկը (Ինքնադիմանկար), 1939 (առաջին խոշոր սյուրռեալիստական գործը), Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
  • Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը, 1947, Պրադո թանգարան, Մադրիդ
  • Հիշատակի աշտարակ, 1995, Վիկտոր Վինդ հետաքրքրությունների թանգարան, Լոնդոն

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնորա Քարինգտոն» հոդվածին։