Լը Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն

Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն, ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզիեի ճարտարապետական հուշարձանների շարք։ Հաշվվում է 17 օբյեկտ աշխարհի տարբեր երկրներում՝ Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում։

Լե Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն
անգլ.՝ The Architectural Work of Le Corbusier*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Շինություն Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Գերմանիա Գերմանիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Ճապոնիա Ճապոնիա
Հնդկաստան Հնդկաստան
Շվեյցարիա Շվեյցարիա
Բելգիա Բելգիա
ՏիպՄշակութային
Չափանիշներ(i), (ii), (vi)
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Եվրոպա, Ասիա, Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում2016  (40-րդ նստաշրջան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

2016 թվականին Ֆրանսիայի նախաձեռնությամբ Լե Կորբյուզիեի նախագծած 17 օբյեկտներ ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ միավորվել են միջազգային մեկ ընդհանուր միավորման մեջ՝ համարվելով Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ցուցակում ընդգրկված օբյեկտներից են Նոտր Դամ դյու Օ-ն Ֆրանսիայում, Սավոյ վիլլան և Մարսելի բնակելի համալիրը։ Ցանկում ընդգրկված են յոթ երկրներ, որոնց մեծ մասը ներկայացնում է Եվրոպան։ Աշխարհի մնացած հատվածից ցանկում ընդգրկված են Կուրուչետի տունը Արգենտինայում, Կապիտոլիում համալիրը Հնդկաստանի Չանդիգարհ քաղաքում և Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Ճապոնիայում։

Այս հուշարձանները վկայում են ճարտարապետական նոր ոճի մասին, որը ենթադրում էր լրիվ հեռացում հնից։ Այս շինությունների կառուցումը կես դարի պատմություն ունի, մի ժամանակաշրջան, որ Կորբյուզիեն անվանել է «համբերատար որոնման շրջան»։ Կապիտոլիում համալիրը Չանդիգարհում, Արևմտյան արվեստի ազգային թանգարանը Տոկիոյում, բժիշկ Կուրոիչետի տունը Լա Պլատայում և Մարսելի բնակելի համալիրը արտացոլում են մոդեռնիզմի առաջարկած ճարտարապետական լուծումները 20-րդ դարում, որոնք առաջ է քաշել նոր պահանջարկը։ Մարդկային հանճարի այս գլուխգործոցները նաև վկայում են ճարտարապետական արվեստի ինտերնացիոնալ բնույթի մասին։
- ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայք

Ժառանգության ցանկ

Համարը ցուցակում
1321-
ՇինությունԿառուցման տարեթիվԱնվանումՔաղաք, շրջան, երկիր
0011923Լա Ռոշ վիլլա և Ժաներե վիլլա

(48°51′07″ հս․. լ. 2°15′55″ ավ. ե.HGЯO)

Փարիզ, Իլ դը Ֆրանս,
 Ֆրանսիա
002 1923Վիլլա Դե Լակ

(46°28′06″ հս․. լ. 6°49′45″ ավ. ե.HGЯO)

Կորսո, Վո
 Շվեյցարիա
0031924Ֆրյուժե

(44°47′56″ հս․. լ. 0°38′52″ ամ. ե.HGЯO)

Պեսակ, Ակվիտանիա շրջան,
 Ֆրանսիա
004 1926Գեյեթի տուն

(51°11′01″ հս․. լ. 4°23′36″ ավ. ե.HGЯO)

Անտվերպեն, Ֆլանդրիայի շրջան,
 Բելգիա
005 1927Վայսենհոֆ շրջանի տներ

(48°48′00″ հս․. լ. 9°10′39″ ավ. ե.HGЯO)

Շտուտգարտ, Բադեն Վյուրտեմբերգ
 Գերմանիա
0061928Սավոյ վիլլա

(48°55′28″ հս․. լ. 2°01′42″ ավ. ե.HGЯO)

Պուասի, Իլ դը Ֆրանս,
 Ֆրանսիա
007 1930Կլարտեի տուն

(46°12′01″ հս․. լ. 6°09′23″ ավ. ե.HGЯO)

Ժնև, Ժնևի կանտոն,
 Շվեյցարիա
0081931Տուն Պորտ Մոլիտորում

(48°50′36″ հս․. լ. 2°15′05″ ավ. ե.HGЯO)

Բուլոն Բիյանկուր, Իլ դը Ֆրանս
 Ֆրանսիա
009 1945Բնակելի շենք

(43°15′41″ հս․. լ. 5°23′47″ ավ. ե.HGЯO)

Մարսել, Պրովանս Ալպեր Լազուր ափ
 Ֆրանսիա
0101946Դյուվակլի մանիֆակտուրա

(48°17′26″ հս․. լ. 6°57′02″ ավ. ե.HGЯO)

Սեն Դյո դե Վոժ, Լոթարինգիա,
 Ֆրանսիա
011 1949Կուրուչետի տուն

(34°54′41″ հվ. լ. 57°56′31″ ամ. ե.HGЯO)

Լա Պլատա, Բուենոս Այրես
 Արգենտինա
012 1950Նոտր Դամ դյու Օ

(47°42′16″ հս․. լ. 6°37′14″ ավ. ե.HGЯO)

Ռոնշան կոմունա, Ֆրանշ Կոնտե
 Ֆրանսիա
013 1951Լե Կորբյուզիեի ամառանոց

(43°45′37″ հս․. լ. 7°27′46″ ավ. ե.HGЯO)

Ռոկբրյուն Կապ Մարտեն, Պրովանս Ալպեր Լազուր ափ,
 Ֆրանսիա
014 1952Կապիտոլիումի համալիր Չանդիգարհում

(30°45′37″ հս․. լ. 76°48′14″ ավ. ե.HGЯO)

Չանդիգարհ, Փանջաբ և Հարյանա
 Հնդկաստան
015Սենտ Մարի դե լա Տուրետ մենաստան1953Սենտ Մարի դե լա Տուրետ մենաստան]

(45°49′09″ հս․. լ. 4°37′20″ ավ. ե.HGЯO)

Ռոն Ալպեր,
 Ֆրանսիա
016 1955Արևմտյան արվեստի ազգային թանգարան

(35°42′55″ հս․. լ. 139°46′33″ ավ. ե.HGЯO)

Թայթո, Տոկիո,
 Ճապոնիա
0171953Ֆիրմինիի մշակույթի տուն

(45°23′00″ հս․. լ. 4°17′21″ ավ. ե.HGЯO)

Ֆիրմինի, Ռոն Ալպեր,
 Ֆրանսիա

ՅՈւՆԵՍԿՕ-ի օբյեկտի հաստատման պատմություն

2008 թվականի հունվարին Ֆրանսիան դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ առաջարկելով Ֆրանսիայի տարածքում գտնվող 14 շինություններ համարել Համաշխարհային ժառանգության հուշարձան։ Ավելի ուշ Ֆրանսիայի առաջարկին միացել են այլ երկրներ ևս, որտեղ կան Լե Կորբյուզիեի ճարտարապետական կառույցներ։ Վերջնական նախագիծն անվանվել է Լե Կորբյուզիեի քաղաքային ու ճարտարապետական աշխատանքներ։ Ցանկում ընդգրկվել են շինություններ, որոնք գտնվում են Արգենտինայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Ճապոնիայում և Շվեյցարիայում[1]։

2009 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն քննարկել է առաջարկը և վճռել որոշումը տեղափոխել 2012 թվական՝ պատճառաբանելով հայտի հիմնավորման հատվածի ոչ բավարար մշակումը։ 2011 թվականին կոմիտե է ներկայացվել նոր հայտ, որտեղ նշված է եղել 19 օյեկտ, սակայն այս առաջարկը մեծամասնության կողմից չի ընդունվել։ Որպես փաստարկում ներկայացվել է այն հանգամանքը, որ դեռևս ապացուցված չէ Լե Կորբյուզիեի աշխատանքների առանձնահատուկ նշանակությունը[2]։

Միայն երրորդ փորձից 2016 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի 40-րդ նստաշրջանում հայտն ընդունվել է[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լը Կորբյուզիեի ճարտարապետական ժառանգություն» հոդվածին։