Լիդիա Գեյլեր Տեխադա

Լիդիա Գեյլեր Տեխադա (իսպ.՝ Lidia Gueiler Tejada, օգոստոսի 28, 1921(1921-08-28)[1], Կոչաբամբա, Բոլիվիա - մայիսի 9, 2011(2011-05-09)[2][1], Լա Պաս, Բոլիվիա), բոլիվիացի քաղաքական գործիչ, Բոլիվիայի նախագահ (1979-1980)։

Լիդիա Գեյլեր Տեխադա
Lidia Gueiler Tejada
 
Կուսակցություն՝Revolutionary Party of the Nationalist Left?
Մասնագիտություն՝Democratization և դիվանագետ
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրօգոստոսի 28, 1921(1921-08-28)[1]
ԾննդավայրԿոչաբամբա, Բոլիվիա
Վախճանի օրմայիսի 9, 2011(2011-05-09)[2][1] (89 տարեկան)
Վախճանի վայրԼա Պաս, Բոլիվիա
Քաղաքացիություն Բոլիվիա
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն

Ծնվել է Կոչաբամբեում` գերմանացի էմիգրանտի և բոլիվուհու ընտանիքում[3]։ Սովորել է հաշվապահություն։

Որոշ ժամանակ կապված էր տրոցկիստական Հեղափոխական բանվորական կուսակցության հետ[4]։ 1948 թվականին անդամակցեց Ազգայնական հեղափոխական շարժում կուսակցությանը։ 1952 թվականին հեղափոխության արդյունքում կուսակցության իշխանության գալուց հետո` ընտրվում է կոնգրեսի անդամ (1956-1964)։ 1964 թվականի հեղաշրջումը ստիպեց նրան էմիգրանտ դառնալ, որտեղ նա անցկացրեց հետագա 15 տարիները։ Այստեղ նա միանում է Խուան Լեչինի Ձախ ազգային-հողափոխական կուսակցությանը (Ձախ ազգայնականների հեղափոխական կուսակցություն), դառնալով Հեղափոխական ձախ ճակատի փոխնախագահ[5]։

1979 թվականին Բոլիվիա վերադառնալուց հետո ընտրվեց Բոլիվիայի պատգամավորների պալատի նախագահ (բոլիվիական կոնգրեսի ներքին պալատ)։ Համընդհանուր ընտրություններին նույն տարվա հուլիսին թեկնածուներից և ոչ մեկը անհրաժեշտ թվով ձայն չհավաքեց։ Օգոստոսին զինվորականները փոխանցում են իշխանությունը ժամանակավոր նախագահ Վալտեր Գեվարային։ Նոյեմբերին իշխանությունը զավթում է գնդապետ Ալբերտո Նատուշ, որը, համընդհանուր դիմադրության բախվելով, հրաժարվում է իշխանությունից։ Նոյեմբերի 17-ին երկրի ղեկավարի պարտականություններն իրականացնելու համար առաջին անգամ ընտրվում է կին նախագահ` Լիդիա Գեյլեր Տեխադան։

1980 թվականի հունիսի ընտրությունների ժամանակ հաղթում է ձախ ուժերի թեկնածու Էռնան Սիլես Սուասոն։ Սակայն հուլիսի 17-ին բանակը հեղաշրջում է իրականացնում, իշխանության է գալիս նրա զարմիկը և քաղաքական հակառակորդ` գեներալ Լուիս Գարսիա Մեսա Տեխադան։ Երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվում։ Գեյլեր Տեխադան նորից ստիպված է լինում լքել երկիրը և մինչև 1982 թվական ռազմական բռնապետության անկումն ապրում է Ֆրանսիայում։

1980-ական թվականենրի կեսից նա դիվանագիտական աշխատանքով է զբաղված.

1982-1983 թվականներին - դեսպան Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում,

1983-1986 թվականներին - դեսպան Կոլումբիայում,

1992-2001 թվականներին - դեսպան Վենեսուելայում։

2001 թվականից թոշակի է անցել։

2009 թվականի հունիսին ընտրվեց Մարդու իրավունքների հիմնադրամի պատվավոր նախագահ Բոլիվիայում։

2011 թվականի մայիսի 9-ին, երկարատև հիվանդությունից հետո վախճանվում է Լա Պասում։ Նա 89 տարեկան էր[6]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդիա Գեյլեր Տեխադա» հոդվածին։