Բոլիվիա

Բոլիվիա, պետություն Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում։Մակերևույթը լեռնային է։ Տարածքը զբաղեցնում են Կենտրոնական Անդերի լեռնաճյուղերը (Արևմտյան Կորդիլիերա, Ռիալ Կորդիլիերա, Կենտրոնական Կորդիլիերա) և դրանց միջև գտնվող Պունա սարահարթը։ Հարթավայրերը գտնվում են հյուսիս-արևելքում և աստիճանաբար իջնում են դեպի Ամազոնի դաշտավայր։

Estado Plurinacional de Bolivia (es), Buliwya Mamallaqta (qu), Wuliwya Suyu (ay), Tetã Volívia (gn)
Բոլիվիայի բազմազգային պետություն
Բոլիվիա դրոշ
Դրոշ
Բոլիվիա զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Bolivianos, el hado propicio
Բոլիվիա դիրքը
Բոլիվիա դիրքը
ՄայրաքաղաքՍուկրե
19°2′S, 65°15′W
Պետական լեզուներ Իսպաներեն, քեչուա, այմարա, գուարանի[1]
Կառավարում Հանրապետություն
 -  Նախագահ Էվո Մորալես
Անկախացում Իսպանիայից
 -  Հայտարարված Օգոստոսի 6 1825 
 -  Ճանաչված Հուլիսի 21 1847 
 -  Ջրային (%) 1.29
Բնակչություն
 -  2010 նախահաշիվը + 10,907,778[2]  (84)
 -  2001 մարդահամարը 8,280,184 
ՀՆԱ (ԳՀ) 2009 գնահատում
 -  Ընդհանուր $45 563 000 000[3] 
 -  Մեկ շնչի հաշվով $4,455[3] 
ՀՆԱ (անվանական) 2009 գնահատում
 -  Ընդհանուր $17 627 000 000 
 -  Մեկ շնչի հաշվով $1,723[3] 
Ջինի (2002) 60.1 (high
ՄՆԶԻ (2007) + 0.729 (medium) (113)
Արժույթ Boliviano (BOB)
Ժամային գոտի (ՀԿԺ-4)
Ազգային դոմեն .bo
Հեռախոսային կոդ ++591
Ույունի չորացած աղի լիճը

Բնական պաշարներ

Կան անագի, նավթի, գազի, պղնձի, ցինկի, կապարի, արծաթի հանքավայրեր։

Կլիմա

Կլիման մերձհասարակածային և արևադարձային է, լեռներում՝ խիստ արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Գետերը՝ Բենին, Մամորեն և Գուապորեն, արագահոս են, ջրառատ և միախառնվելով առաջացնում են Մադեյրա գետը (Ամազոնի վտակ)։ Խոշոր լճերն են Պոոպոն և Տիտիկակայի արևելյան մասը։

Բնակչություն

Բոլիվիայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր։ Գրեթե 300 տարի երկիրը Իսպանիայի գաղութն էր՝ Վերին Պերու անունով։ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Սիմոն Բոլիվարի զորքերն ազատագրեցին երկիրը (1825 թվականին) և, ի պատիվ նրա, անվանեցին Բոլիվիայի Հանրապետություն։Բնակչության 60 %-ը հնդկացիներ են՝ կեչուաներ, այմարաներ և այլք։

Տնտեսություն

Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է, գլխավորապես՝ անագի, նավթի, ծարիրի, կապարի և ցինկի արդյունահանումը։ Կան սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են սուրճը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, ծխախոտը, կակաոն և այլն։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։

Մշակույթ

Երկրում պահպանվել են հնդկացիների մշակույթի որոշ ավանդույթներ։ Ազգային մշակույթի ամենաբնորոշ երևույթը դիմակահանդեսներն են, որ փետըրվար-մարտ ամիսներին կազմակերպվում են խոշոր քաղաքներում։ Դիմակահանդեսների օրերին խաղացվում են ներկայացումներ (դիաբլադոս), որոնց հիմքում բարու և չարի պայքարն է։

Վարչական բաժանում

ԴեպարտամենտՏարածք (կմ²)Բնակչություն*Կենտրոն
Բենի213 564362 521Տրինիդադ (Բոլիվիա)
Չուկիսակա51 5241 352 000Սուկրե
Կոչաբամբա55 6311 455 711Կոչաբամբա
Լա Պաս133 9852 350 466Լա Պաս
Օրուրո53 588391 870Օրուրո
Պանդո63 82752 525Կոբիխա
Պոտոսի118 218709 013Պոտոսի
Տարիխա37 623391 226Տարիխա
Սանտա Կրուս370 6212 029 471Սանտա Կրուս դե լա Սյերա

Տես նաև

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Հայկական Հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 504
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլիվիա» հոդվածին։