Լինկեբեեկ

Լինկեբեեկ (հոլ.՝ Linkebeek, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈlɪŋkəbeːk]), կոմունա Ֆլանդրիայում, Ֆլամանդական Բրաբանտ նահանգի մասը։ Տեղակայված է Բրյուսել Հալլե Վիլվոորդե երկլեզու ընտրական և դատական շրջանում, Բրյուսել քաղաքից փոքր-ինչ հեռու․ փաստացի իրենից ներկայացնում է վերջինիս շրջագծի մասը։

Կոմունա
Լինկեբեեկ
Linkebeek
ԴրոշԶինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
ՏարածաշրջանՖլամանդական Բրաբանտ
Մակերես4,15 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Խոսվող լեզուներնիդերլանդերեն
Բնակչություն4.792 մարդ (2014)
Խտություն1 147 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ016-02
Փոստային դասիչ1630[1]
Պաշտոնական կայքlinkebeek.info
Լինկեբեեկ (Բելգիա)##
Լինկեբեեկ (Բելգիա)

Կոմունան ներառում է Լինկեբեեկ քաղաքը։ 2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 4.792 մարդ, որի 10%-ը արտասահմանյան քաղաքացիներ են։ Մունիցիպալիտետի ընդհանուր տարածքը 4,15 կմ² է, բնակչության խտությունը՝ 1 147 մարդ/կմ²։

Ներկա կյանք

Պաշտոնական լեզուն նիդերլանդերենն է, ֆրանկոֆոնների համար կան լեզվական արտոնություններ։ 1954 թվականին հատուկ լեզվական իրավունքներ են տրվել տեղի ֆրանկոֆոններին (1947 թվականի մարդահամարի տվյալներով՝ ֆրանկոֆոնները կազմում էին բնակչության 30%-ը)։

Ներկայումս, վերջին ընտրությունների արդյունքներով, ֆրանկոֆոնները կազմում են բնակչության առնվազն 86%-ը։ Ֆրանկոֆոնները կարող են տեղական իշխանություններից պահանջել պաշտոնական փաստաթղթեր ֆրանսերենով։ Նրանք նաև ունեն ֆրանսերենով ուսուցանվող մանկապարտեզներ և տարրական դպրոցներ, որն առաջացնում է կենտրոնական ֆլամանդական իշխանության դժգոհությունը․ իշխանությունը ներկայացրել է հարկադիր լեզվական սահմանված նորմա Լինկեբեեկի գրադարանում, համաձայն որի, գրքային ֆոնդի առնվազն 75%-ը պետք է լինի նիդերլանդերենով, հակառակ դեպքում գրադարանը կկորցնի պետական աջակցությունը։

2000 թվականից քաղաքապետը (չհաստատված) ֆրանկոֆոնալեզու Դամյեն Տյերին է Ֆլանդրիայի ֆրանկոֆոնների միությունից (UF)։ 2006 թվականին հաղթել է տեղական ընտրությունները՝ ստանալով ձայների 86%-ը, չնայած նրան, որ ֆրամանդացի ընդդիմադիր նախարար Մարինո Կյոլեն չէր ցանկանում նրան նշանակել պաշտոնում, քանի որ քաղաքապետը ֆրանկոֆոններին դիմել էր ֆրանսերենով, իսկ ֆլամանդացիներին՝ նիդերլանդներենով։

Ժողովրդագրական զարգացում

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ