Լիվորնո (գավառ)

Իտալիայի գավառ

Լիվորնո (իտալ.՝ provincia di Livorno), գավառ Իտալիայի Տոսկանա շրջանում։ Այն ներառում է մի քանի կղզիներ Տոսկանայի կղզեխմբում, ինչպիսին են՝ Էլբան և Կապրայան։ Նրա մայրաքաղաքը Լիվոռնոն է։ Գավառը ձևավորվել է 1925 թվականին Պիզայի ու Ջենովայի հողատարածքներից[1]։ Ընդգրկում է 1211 քառ. կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը կազմում է 343003 մարդ (2012 թվականի տվյալներով)։ Կա 19 կոմունա[1]։ Տարածքի ափամերձ հատվածը հայտնի է որպես` Costa degli Etruschi (Էտրուսկյան ափ)։

Լիվորնո
ԴրոշԶինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՏոսկանա
ՎարչկենտրոնԼիվոռնո
Տարածք1211,38 կմ²
Սահմանակցում էՊիզա և Գրոսետո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդIT-LI
Հեռախոսային կոդ0565 և 0586
Փոստային ինդեքսներ57121–57128 և 57014–57039
Ավտոմոբիլային կոդLI
provincia.livorno.it

Լիվորնո գավառը պարունակում է մի շարք ափամերձ քաղաքներ։ Այն կարևոր նավահանգիստ է զբոսաշրջության և առևտրի համար։ Որոշ տեսախցիկներ տեղակայված են քաղաքին մոտ։ Կալաֆուրիայում ծովը «բաղկացած» է սպունգներից, խեցգետիններից, ձկներից և կարմիր կորալներից։ Կվերչինելան և Կաստիլիոնչելոն ժայռոտ հատվածներ են[2]։ Այն ջրերը, որոնք շրջապատում են Լիվորնո գավառը հարուստ են դելֆիններով[3]։ Մարինա դի Բիբոնա քաղաքը ի սկզբանե հիմնադրվել էր որպես ամրոց՝ իր ռազմավարական ափամերձ դիրքի շնորհիվ։ Սան Վինչենցո քաղաքն ունի տասնչորսդարյա աշտարակ ռազմավարական նկատառումներով։ Գոլֆիո դի Բարատտիի ավազն ունի բարձր կոնցենտրացիա արծաթի և սև երկաթի շնորհիվ. տարածքն ընդգրկում է հնագիտական այգի[2]։

Ստորաբաժանումներ

Կոմունա

Լիվորնո գավառն ունի 19 կոմունա[4]։ Սա ամբողջական ցուցակն է.

Ըստ 2014 թվականի ապրիլի 30-ի տվյալների, կոմունաներում բնակչությունը հետևյալն է.

ԿոմունաԲնակչություն
Լիվոռնո160,512
Պիոմբինո35,075
Ռոզինյանո Մարիտիմո32,493
Չեչինա28,566
Կոլեսալվետի16,907
Կամպիլիա Մարիտիմա13,320
Պորտոֆերաիո12,224
Կաստանետո Կարդուչի8,927
Սան Վինչենցո7,003

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվորնո (գավառ)» հոդվածին։