Լլոյդ Օսթին

ԱՄՆ բանակի գեներալ

Լլոյդ Ջեյմս Օսթին III (անգլ.՝ Lloyd James Austin III; օգոստոսի 8, 1953(1953-08-08)[1], Մոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1]), ԱՄՆ բանակի գեներալ, 2013—2016 թվականների ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Օսթինին Ջո Բայդենի կաբինետում ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման մասին։ 2021 թվականի հունվարի 22-ին ԱՄՆ Սենատը հաստատել է այդ հայտարարությունը[4]։

Լլոյդ Օսթին
անգլ.՝ Lloyd James Austin III
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 8, 1953(1953-08-08)[1] (70 տարեկան)
ԾննդավայրՄոբիլ, Ալաբամա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՕբերնի համալսարան, ԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, ԱՄՆ Ռազմական ակադեմիա, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջ, Webster University? և Thomasville High School?
Մասնագիտությունսպա և քաղաքական գործիչ
ԱշխատավայրRTX?
Զբաղեցրած պաշտոններVice Chief of Staff of the United States Army? և ԱՄՆ-ի պաշտպանության նախարար
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Lloyd Austin Վիքիպահեստում

Կենսագրություն

Կյանքի վաղ տարիներ, կրթություն

Լլոյդ Ջեյմս Օսթին III-ը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 8-ին, Թոմասվիլլում՝ Ջորջիա նահանգում։ 1975 թվականին ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան (Վեսթ-Փոյնթ)՝ բակալավրի աստիճանով։ Այնուհետև Օբերնի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան մանկավարժության ոլորտում և Վեբստերի համալսարանում՝ բիզնեսի կառավարման ոլորտում։

ԱՄՆ Բանակային հրամանատարաշտաբային քոլեջի և ԱՄՆ Բանակային ռազմական քոլեջի շրջանավարտ է։

Զինվորական կարիերա

Վեսթ-Փոյնթում ուսումն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Նրա առաջին նշանակումը եղել է Գերմանիայի 3-րդ (մեքենավորված) հետևակային դիվիզիայում՝ որպես հրաձգային դասակի հրամանատար, ծառայել է 7-րդ հետևակային գնդի 1-ին գումարտակում, եղել է հետախուզական վաշտի հրամանատար։ Հետևակի սպաների վերապատրաստման դասընթացներին մասնակցելուց հետո ծառայության է անցել Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգգեի 82-րդ օդադեսանտային դիվիզիայում, որտեղ ղեկավարել է ռազմական աջակցության վաշտը, օդադեսանտային 2-րդ գումարտակը, 508-րդ հետևակային գունդը և ծառայել է որպես 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 1-ին զորամիավորման հրամանատարի օգնական։

1981 թվականին Օսթինը գործուղվել է Ինդիանապոլիս՝ որպես ԱՄՆ բանակի զորակոչիկների հավաքագրման հրամանատար։ Այնուհետև ԱՄՆ բանակի զորակոչիկների գումարտակում նշանակվել է վաշտի հրամանատար։ Զինվորական առաջադրանքը կատարելուց հետո վերադարձել է Օբերնի համալսարան, որտեղ ավարտին է հասցրել կրթական ոլորտի վերաբերյալ հետազոտական աշխատանքը՝ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար։ Այնուհետև ուսումը շարունակել է Վեսթ-Փոյնթի Ռազմական ակադեմիայում և գործուղվել է Նյու Յորք, որտեղ ծառայել է որպես մարտավարական վաշտի հրամանատար։ Այս առաջադրանքը կատարելուց և Ֆորտ Լիվենվորթում (Կանզաս) բանակային հրամանաշտաբային քոլեջն ավարտելուց հետո Օսթինը գործուղվել է Ֆորթ Դրամի (Նյու Յորք) 10-րդ լեռնահրաձգային դիվիզիա, որտեղ ծառայել է օպերատիվ բաժնում, ապա 22-րդ հետևակային գնդի 2-րդ վաշտում՝ որպես հրամանատար։ .

1993 թվականին Օսթինը վերադարձել է Հյուսիսային Կարոլինա՝ Ֆորտ Բրեգգի 82-րդ օդադեսանտային դիվիզիա, որտեղ ծառայել է որպես 505-րդ պարաշյուտահետևակային գնդի 2-րդ վաշտի հրամանատար։ Ավելի ուշ դարձել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի գենշտաբի հրամանատար։ ԱՄՆ Բանակային ռազմական քոլեջն ավարտելուց հետո ստանձնել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրմանատարությունը, ապա գործուղվել է Պենտագոն՝ Վաշինգտոն, որտեղ ծառայել է որպես համատեղ գործողությունների վարչության օպերատիվ բաժնի պետ։ 2003 թվականին օգնել է գլխավորել դիվիզիայի ներխուժումը Իրաք։

2003 թվականի սեպտեմբերից մինչև 2005 թվականի օգոստոսը ծառայել է որպես 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, միաժամանակ եղել է 180-րդ Միացյալ Կոմբինացված նպատակամետ խմբի հրամանատարը՝ «Անխորտակելի ազատություն» Աֆղանստան օպերացիայի ժամանակ։

2006 թվականի դեկտեմբերի 8-ին Օսթինը ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և ստանձնել է 18-րդ օդադեսանտային կորպուսի հրամանատարությունը Ֆորտ Բրեգգում՝ Հյուսիսային Կարոլինայում։

2008 թվականի փետրվարին Օսթինն իր նշանակալիությամբ երկրորդ հրամանատարն էր Իրաքում, ով ստանձնել էր Իրաքի բազմազգ կորպուսի հրամանատարությունը՝ փոխարինելով գեներալ Ռեյմոնդ Օդիերնոյին[5][6]։ Որպես այս կորպուսի հրամանատար՝ ղեկավարել է մոտավորապես 152.000 համատեղ և կոալիցիոն ուժերի՝ Իրաքի բոլոր ճակատամասերում[7]։

2009 թվականին Օսթինը նշանակվել է Շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի տնօրեն[8]։

2010 թվականի սեպտեմբերին ստացել է Իրաքում ամերիկյան զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը Իրաքում՝ Բաղդադի Al-Faw Palace պալատում կայացած արարողության ժամանակ կոչումն Օսթինին հանձնել է Ռեյմոնդ Օդիերնոն։ Արարողությանը ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռոբերտ Գեյթսը և ԱՄՆ զինված ուժերի Միացյալ շտաբի նախագահ ադմիրալ Մայքլ Մալլենը (Michael Mullen)[9]:

2012 թվականին Օսթինը նշանակվել է ԱՄՆ Բանակի պետի տեղակալ[10]։

2013 թվականի մարտին Օսթինը դարձել է ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր հրամանատարության հրամանատար[11][12][13]։

Նա այս պաշտոնն զբաղեցրել է մինչև 2006 թվականը, այնուհետև դադարել է ծառայել Զինված ուժերում[14]։

Աշխատանքը շարունակել է Raytheon Technologies ընկերությունում՝ որպես կառավարման խորհրդի անդամ[15]։

ԱՄՆ պաշտպանության նախարար

2020 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարվել է Ջո Բայդենի ապագա կառավարության կազմում Օսթինին ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին[16]։

Մրցանակներ և պարգևներ

  • Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ Պաշտպանության նախարարություն)
  • Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ Բանակ)
  • Արծաթե աստղ (ԱՄՆ)
  • Շքանշան «Գերազանց ծառայության համար» (ԱՄՆ)
  • Շքանշան «Պատվո լեգեոն»
  • Շքանշան «Օրինակելի ծառայության համար» (ԱՄՆ Պաշտպանության նախարարություն)
  • Շքանշան «Օրինակելի ծառայության համար» ( ԱՄՆ Զինված ուժեր)
  • Միասնական շքանշան օրինակելի ծառայության համար
  • Բանակի շքանշան «Ծառայության համար »(ԱՄՆ)
  • Բանակի նվաճումների շքանշան
  • Փորձառու հետևակի կրծքանշան
  • Պարաշյուտիստի կրծքանշան

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լլոյդ Օսթին» հոդվածին։