Լյու Սյաոբո

Վիքիլուրերի հոդված

Լյու Սյաոբո (չինարեն ավանդ. 劉曉波, հեշտ. 刘晓波 , պինին: Liú Xiǎobō; դեկտեմբերի 28, 1955(1955-12-28)[1][2][3][…], Չանչուն, Չինաստան[4] - հուլիսի 13, 2017(2017-07-13)[5][1][2][…], Շենյան, Չինաստան), չինացի իրավապաշտպան, գրաքննադատ։ 2010 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Լյու Սյաոբո
չինարեն՝ SHIQUEN NAGEE
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1955(1955-12-28)[1][2][3][…]
ԾննդավայրՉանչուն, Չինաստան[4]
Մահացել էհուլիսի 13, 2017(2017-07-13)[5][1][2][…] (61 տարեկան)
Մահվան վայրՇենյան, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մայրենի լեզուչինարեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունJilin University? (1982), Պեկինի մանկավարժական համալսարան (1984), Պեկինի մանկավարժական համալսարան (1988), Պեկինի համալսարան և High School Attached to Northeast Normal University?
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, իրավապաշտպան և գրական քննադատ
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան և Ջոնս Հոփքինսի համալսարան
ԱմուսինLiu Xia?[6][7]
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
 Liu Xiaobo Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ծնվել է Չանչուն քաղաքում՝ համալսարանի կոմունիստ պրոֆեսորի ընտանիքում, ով Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ հետապնդվել է և աքսորվել գյուղական համայնք։ Երիտասարդ տարիքում Լյու Սյաոբոն աշխատել է գյուղատնտեսական ֆերմայում, այնուհետև գործարանում։ Ավելի ուշ ընդունվել է Գիրին պրովինցիայի համալսարան։

Համալսարանը ավարտելուց հետո դարձել է լեզվաբանության դասախոս և 1988-1989 թվականներին գործուղման է մեկնել ԱՄՆ և Նորվեգիա։ 1988 թվականին Հոնգ Կոնգում լրագրողի տված այն հարցին, թե քանի տարի է պետք Չինաստանին, որ տեղի ունենա տրանսֆորմացիոն փոփոխություններ, Լյու Սյաոբոն պատասխանել է, ավելի քան, 300։ Նա նշել է, որ եթե նայենք Հոնգ Կոնգին, ապա նա 100 տարվա ընթացքում է տրանսֆորմացվել։ Բայց քանի որ Չինաստանը շատ մեծ պետություն, ունի ամենամեծ բնակչությունը, ապա Չինաստանին անհրաժեշտ է, առնվազն, 300 տարի։ Այս արտահայտությունը Չինաստանի ղեկավարությունը օգտագործել է որպես քարոզ՝ ցույց տալու համար, որ Լյու Սյաոբոն ուրացել է ազգային շահը և շարքային դավաճան է։

Քաղաքական հետապնդում

1989 թվականին Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Լյու Սյաոբոն վերադարձել է ՉԺՀ և համոզել ուսանողներին խաղաղ դուրս գալ հրապարակից՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար։ Ուսանողներին աջակցելու համար նա ձերբակալվել է և մնացել բանտում մինչև 1991 թվականի հունվար ամիսը։ 1995 թվականի մայիսին նորից ձերբակալվել է՝ իշխանությանը քննադատելու համար և վեց ամիս անցկացրել բանտում։ 1996 թվականին նորից ձերբակալվել է և մինչև 1999 թվականը մնացել ուղղիչ կարգապահական ճամբարում[18]։

2003 թվականից ղեկավարել է PEN International-ը։ 2008 թվականին ստորագրել է Խարտիա 08-ը, որը կոչ էր անում Չինաստանի ղեկավարությանը՝ իրականացնելու դեմոկրատական բարեփոխումներ։

Բանտարկում

2008 թվականի դեկտեմբերի 8-ին, խարտիայից նախատեսված հրապարակումից երկու օր առաջ, ձերբակալվել է։ 2009 թվականին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ պետական կարգ տապալելու փորձի համար։

Այս որոշումը քննադատել են ԵՄ անդամ պետությունները, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը[19], իսկ 2010 թվականի սկզբին Վացլավ Հավելը, Դալայ լամա XIV-ը առաջադրել են նրա թեկնածությունը՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար[20], որից հետո ՉԺՀ ղեկավարությունը հայտարարել է, որ Սյաոբոյին մրցանակի հանձնումը կլինի «մեծ սխալ»[21]։

Նոբելյան մրցանակ

2010 թվականի հոկտեմբերի 8-ին Լյու Սյաոբոյին շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարում ակտիվորեն ներգրավվելու համար։

ՉԺՀ ԱԳՆժն հայտարարել է, որ մրցանակի հանձնումը հակասում է նոբելյան մրցանակի հանձնման կանոններին, քանի որ Լյու Սյաոբոն գտնվում է բանտում՝ չինական օրենսդրությունը խախտելու համար, իսկ Նոբելյան կոմիտեն ստեղծվել է խաղաղության սերմանման և պահպանման համար[22]։

Չինական ԶԼՄ-ները չեն հայտնել այս նորության մասին[23]։

Այն բանից հետո, երբ հայտարարվել է խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրի անունը, չինական ղեկավարությունը կազմակերպել է Սյաոբոյի կնոջ Լյու Սյայի այցը բանտ։ Բետ Շվանկեի խոսքերով, ով հանդիսանում էր Սյաոբոյի իրավաբանը, նա լացել է, երբ իմացել է, որ իրեն են հանձնել նոբելյան մրցանակը։ Կնոջ խոսքերով, նա իր մրցանակը նվիրել է բոլոր այն անձանց, ովքեր ժողովրդավարության կոչեր են արել Տյանանմանի հրապարակում[24]։

Ամուսնուն այցելելուց հետո, Լյու Սյան, փաստացիորեն, գտնվել է տնային կալանքում։ Նրան չեն թույլատրել դուրս գալ իր տնից և ոչ ոքի չեն թույլատրել այցելել նրան։ Անջատել են նաև կնոջ հեռախոսը։ ԵՄ ներկայացուցիչը, ով ցանկացել է Եվրոպական հանձնաժողովի նախագահի շնորհավորանքը փոխանցել կնոջը, չի կարողացել անցնել ոստիկանության պատը։ Լյու Սյան թվիթերի իր էջում գրել է, որ չգիտի, թե երբ իրեն կթույլատրեն ազատ տեղաշարժվել կամ կապ հաստատել մեկի հետ[24][25]։

Լյու Սյաոբոյի մրցանակի հանձնման ժամանակ, ցուցադրաբար, սրահում չեն եղել Աֆղանստանի, Վիետնամի, Վենեսուելայի, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Չինաստանի, Կոլումբիայի, Կուբայի, Մարոկկոյի, Պակիստանի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Սուդանի, Թունիսի և Ֆիլիպինների դեսպանները։ Վերջիններս բոլորն էլ կառավարման ավտորիտար կամ տոտալիտար համակարգ ունեցող պետություններ են։ ՌԴ դեսպանը հայտարարել էր, որ բացակայել է՝ պլանավորված պաշտոնական այցի պատճառով[26][27]։ Ուկրաինան ներկայացրել է Նորվեգիայում երկրի դեսպանատան առաջին քարտուղար Իրինա Բիլորուսը։ Լյու Սյաոբոն դարձել է այն եզակի մրցանակակիրներից մեկը, ում ոչ միայն չի թույլատրվել անձամբ ստանալ այն, այլ չի թույլատրվել անգամ բարեկամների կամ հարազատների միջոցով այն ստանալ[28]։

Հիվանդություն և մահ

2017 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Լյու Սյաոբոն ունի լյարդի քաղցկեղ։ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ ներկայացուցիչները դիմել են Չինաստանի իշխանությանը՝ Լյու Սյաոբոյին թույլատրել ուղարկել արտասահման բուժման նպատակներով։ Սակայն չինական կողմը մերժել է։

Լյու Սյաոբոն մահացել է 2017 թվականի հուլիսի 13-ին[29]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյու Սյաոբո» հոդվածին։