Լուիջի Գալվանի

Լուիջի (Ալոիզի) Գալվանի (իտալ.՝ Luigi Galvani, սեպտեմբերի 9, 1737(1737-09-09)[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][2][5] - դեկտեմբերի 4, 1798(1798-12-04)[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4]), իտալացի անատոմ և ֆիզիոլոգ, էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիր։ Սովորել է Բոլոնիայի համալսարանում, այնտեղ էլ հետագայում դասավանդել է բժշկագիտություն։

Լուիջի Գալվանի
իտալ.՝ Luigi Galvani
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 9, 1737(1737-09-09)[1][2][3][…]
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[4][2][5]
Մահացել էդեկտեմբերի 4, 1798(1798-12-04)[1][2][3][…] (61 տարեկան)
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ[4]
ԳերեզմանCorpus Domini, Bologna
Քաղաքացիություն Պապական մարզ
ԿրթությունԲոլոնիայի համալսարան (1759)
Մասնագիտությունանատոմ, ֆիզիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և գյուտարար
ԱշխատավայրԲոլոնիայի համալսարան
ԱմուսինԼյուսիա Գալեացի Գալվանի[6]
 Luigi Galvani Վիքիպահեստում

1771-ից ուսումնասիրել է էլեկտրականության առաջացումը կենդանի օրգանիզմներում։ Հետազոտել է անշարժացված գորտի մկանների կծկման ընդունակությունը էլեկտրական հոսանքի ազդեցության ներքո։ Դիտել է մկանների կծկումը՝ դրանք նյարդերի կամ ողնուղեղի հետ մետաղով միացնելիս, ուշադրություն դարձրել այն բանի վրա, որ մկանը կծկվում է երկու տարբեր մետաղների հետ միաժամանակյա շփումից, ապացուցել, որ մկանը կծկվում է նաև անմիջապես նյարդին միանալիս։

Գալվանիի փորձերը նպաստեցին հոսանքի նոր աղբյուրի՝ գալվանական էլեմենտի հայտնագործմանը։ 1791-ին հրատարակել է «Մկանային շարժման ժամանակ էլեկտրականության ուժի մասին տրակտատ»–ը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 660
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Գալվանի» հոդվածին։