Լուկաս Պակետա

բրազիլացի ֆուտբոլիստ

Լուկաս Տոլենտինո Կոելյո դե Լիմա (պորտ.՝ Lucas Tolentino Coelho de Lima, ավելի հայտնի է որպես Լուկաս Պակետա (պորտ.՝ Lucas Paquetá), օգոստոսի 27, 1997(1997-08-27)[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Ֆլամենգո» ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան։

Լուկաս Պակետա
Լուկաս Տոլենտինո Կոելյո դե Լիմա
Անձնական տվյալներ
ԱզգությունըԲրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 27, 1997(1997-08-27)[1][2] (26 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ180 սմ
Քաշ71 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՖլամենգո
Համար47
Պատանեկան կարիերա
2007-2016Բրազիլիա Ֆլամենգո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2016—մ.հ.Բրազիլիա Ֆլամենգո27 (3)
Ազգային հավաքական
2017—մ.հ.Բրազիլիա Բրազիլիա (մինչև 21)5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Լուկաս Պակետան Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում

Լուկասը «Ֆլամենգո» ակումբի սան է։  2016 թվականի մարտի 5-ին Կարիոկա լիգայի՝ «Բանգիի» դեմ խաղի ժամանակ կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում[3]։ 1918 թվականի փետրվարի 19-ին «Մադուրեյրա» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Լուկասն իր առաջին գոլն է խփել «Ֆլամենգո» ակումբի կազմում[4]։ Մայիսի 28-ին «Ատլետիկո Պարանաենսե» ակումբի հետ խաղում նա կատարել է իր նորամուտը Բրազիլիայի Սերիա A-ում[5]։ Նույն տարում Լուկասն օգնել է թիմին հասնել Հարավային Ամերիկա գավաթի խաղարկության եզրափակիչ՝ մեկական գոլ խփելով «Շապեկոենսե» ակումբի հետ հանդիպման ժամանակ[6] և արգենտինական «Ինդեպենդենտե» ակումբի դեմ եզրափակիչ խաղում[7]։

Միջազգային կարիերա

2017 թվականին Բրազիլիայի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է Էկվադորում անցկացվող Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։  Մրցաշարում նա խաղացել է Չիլիիի[8],Էկվադորի[9], Ուրուգվայի[10] և երկու անգամ էլ Կոլումբիայի[11][12] հավաքականների դեմ։

Ծանոթագրություններ

Վիճակագրություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկաս Պակետա» հոդվածին։