Լուկա Միլիվոևիչ

սերբ ֆուտբոլիստ

Լուկա Միլիվոևիչ (սերբ.՝ Лука Миливојевић, ապրիլի 7, 1991(1991-04-07)[1], Կարգուևաց, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Քրիսթալ Փելասի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։ Միլիվոևիչը Քրիսթալ Փելասի ավագն է։

Լուկա Միլիվոևիչ
Лука Миливојевић
Միլիվոևիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՍերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվապրիլի 7, 1991(1991-04-07)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԿարգուևաց, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ186 սմ
Քաշ80 կգ
Դիրքհենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Քրիսթալ Փելաս
Համար4
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2007-2008Սերբիա Ռադնիչկի17(2)
2008-2012Սերբիա Ռադ49(3)
2012-2013Սերբիա Ցրվենա Զվեզդա36(7)
2013-2014Բելգիա Անդերլեխտ19(0)
2014-2017Հունաստան Օլիմպիակոս62(11)
2017-ներկաԱնգլիա Քրիսթալ Փելաս104(26)
Ազգային հավաքական
2011-2012Սերբիա Սերբիա Մ2111(1)
2012-ներկաՍերբիա Սերբիա37(1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 20-ի, 2019

Ակումբային կարիերա

Վաղ կարիերա

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Միլիվոևիչը սկսել է Ռադնիչկի Կրագուևացում 2007-08 մրցաշրջանում։ 2008 թվականին նա միացավ Ռադ Բելգրադին՝ խաղալով աջ կիսապաշտպանի դիրքում։ Իր դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 23-ին՝ Չուկարիչկիի դեմ խաղում[3]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2011 թվականի հունիսի 30-ին՝ Տրե Պենեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ Մետալացի դեմ խաղում՝ այդ հանդիպման ժամանակ ձևակերպելով դուբլ[5]։

2011 թվականի դեկտեմբերի 19-ին Միլիվոևիչը տեղափոխվեց Ցրվենա Զվեզդա[6]։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի մարտի 3-ին՝ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը Ցրվենա Զվեզդայի կազմում խփեց 2012 թվականի ապրիլի 7-ին՝ Մետալացի դեմ խաղում[8]։

Անդերլեխտ

2013 թվականի հուլիսի 26-ին Միլիվոևիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Անդերլեխտի հետ[9]։ Իր դեբյուտը բելգիական ակումբի կազմում նշեց 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[10]։ Անդերլեխտի կազմում Միլիվոևիչը անցկացրեց 25 հանդիպում։

Օլիմպիակոս

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Միլիվոևիչը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Օլիմպիակոս[11]։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ՕՖԻ-ի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 21-ին՝ Տիրնավոսի դեմ Հունաստանի գավաթի խաղում[13]։ 2015 թվականի հունիսի 4-ին Միլիվոևիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիակոսի հետ[14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 2․3 միլիոն եվրո[16]։ Օլիմպիակոսի կազմում Միլիվոևիչը անցկացրեց 2․5 մրցաշրջան՝ մասնակցելով 94 խաղի և դառնալով 15 գոլի հեղինակ։

Քրիսթալ Փելաս

2017 թվականի հունվարի 31-ին Միլիվոևիչը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Քրիսթալ Փելասի հետ[17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 16 միլիոն եվրո[19][20]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 11-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 10-ին՝ Արսենալի դեմ խաղում[22][23]։ Մայիսի 14-ին սերբը իրացրեց 11-մետրանոցը Հալլ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով և պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում[24][25]։ Իր առաջին մրցաշրջանում Միլիվոևիչը անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[26]։

2017 թվականի դեկտեմբերի 23-ին Միլիվոևիչը գոլի հեղինակ դարձավ Սուոնսի Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[27]։ 2018 թվականի հունվարի 2-ին սերբը գոլ խփեց Սաութհեմպտոնի դեմ հանդիպման 80-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Քրիսթալ Փելասին[28]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունվարի 13-ին՝ Բարնլիի դեմ խաղում[29]։ Հունվարի 20-ին Միլիվոևիչը գոլ խփեց Արսենալի դեմ խաղում[30][31]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 37 հանդիպում[32]՝ խփելով 10 գնդակ և դառնալով Քրիսթալ Փելասի տարվա լավագույն ռմբարկուն[33][34]։ Միլիվոևիչը ձեռք բերեց 11-մետրանոցները լավ խփելու համբավ՝ իր առաջին 1.5 մրցաշրջանում իրացնելով խփած տաս 11-մետրանոցներից 9-ը[35][36][37]։

2018-19 մրցաշրջանում Միլիվոևիչը դարձավ Քրիսթալ Փելասի հիմնական ավագը։ 2018 թվականի հոկտեմբերի 28-ին սերբը դուբլ ձևակերպեց Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[38][39]։ Դեկտեմբերի 15-ին նա խփեց Լեսթեր Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Քրիսթալ Փելասին[40][41]։ Դեկտեմբերի 22-ին Միլիվոևիչը իրացրեց 11-մետրանոցը Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[42][43]։ 2019 թվականի հունվարի 2-ին նա գոլի հեղինակ դարձավ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[44]։ Ապրիլի 6-ին սերբը խփեց Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղի միակ գոլը[45]։ 2018-19 մրցաշրջանում Միլիվոևիչը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[46], և երկրորդ տարին անընդմեջ դարձավ Քրիսթալ Փելասի լավագույն ռմբարկուն[47]։

2019 թվականի օգոստոսի 9-ին Միլիվոևիչը երկարաձգեց իր պայմանագիրը Քրիսթալ Փելասի հետ մինչև 2023 թվականը[48][49][50][51]։ Հոկտեմբերի 27-ին նա գոլի հեղինակ դարձավ Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[52][53]։

Միջազգային կարիերա

Միլիվոևիչը ներկայացրել է Սերբիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Սերբիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2011 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի և Սլովենիայի դեմ խաղերի համար[54], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[55][56]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում[57]։ Իր առաջին գոլը Սերբիայի հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ավստրիայի դեմ խաղում[58][59]։

2018 թվականի հունիսի 1-ին Միլիվոևիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[60][61]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[62], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[63][64]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[65]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ռադ2008–09Սերբիայի Սուպերլիգա100010
2009–10900090
2010–1126000260
2011–121331040183
Ընդհանուր493104000543
Ցրվենա Զվեզդա2011–12Սերբիայի Սուպերլիգա11130141
2012–132562050326
2013–1400001010
Ընդհանուր367506000477
Անդերլեխտ2013–14Բելգիայի Պրո Լիգա160104000210
2014–153000001040
Ընդհանուր190104010250
Օլիմպիակոս2014–15Հունաստանի Սուպերլիգա232747000376
2015–16223306000313
2016–17176108000266
Ընդհանուր6211114210009415
Քրիսթալ Փելաս2016–17Պրեմիեր Լիգա1420000142
2017–18361000103710
2018–19381230104212
2019–201620000162
Ընդհանուր1042630002010926
Կարիերայի ընդհանուր270472143503032951

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[65]

Սերբիա
ՏարիԽաղերԳոլեր
201210
201360
201540
201690
201751
201860
201960
Ընդհանուր371

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Հոկտեմբերի 6, 2017Էրնստ Հապել մարզադաշտ, Վիեննա, Ավստրիա  Ավստրիա1–02–3ԱԱ 2018 Որակավորում

Նվաճումներ

Ակումբային

Ցրվենա Զվեզդա

  • Սերբիայի գավաթ. 2011–12[66]

Անդերլեխտ

  • Բելգիայի առաջնություն. 2013–14[67]
  • Բելգիայի սուպերգավաթ. 2014[68]

Օլիմպիակոս

Անհատական

  • Սերբիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2011–12[73], 2012–13[74]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Միլիվոևիչ» հոդվածին։