Լուսնոտը (օպերա)

«Լուսնոտը» (իտալ.՝ La sonnambula), իտալացի երգահան Վինչենցո Բելլինիի օպերա երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոյի հեղինակը՝ Ֆելիչե Ռոմանիի ըստ Էժեն Սկրիբի և Պիեր Սոմեի «Լուսնոտը կամ նոր տիրոջ ժամանումը» պանտոմիմա-բալետի սյուժեի։ Առաջնախաղը կայացել է 1831 թ. մարտի 6-ին Միլանի «Կարկանո» թատրոնում։ Օպերան դասվում է բելկանտո ոճի լավագույն ստեղծագործությունների թվին և այսօր էլ հաճախ բեմադրվում է։ Գլխավոր դերերգի (Ամինա) կատարմամբ աչքի են ընկել սոպրանոներ Մարիա Կալլասը, Ռենատա Սկոտտոն, Ջոան Սազերլենդը, Նատալի Դեսսեն և այլք[3]։

Լուսնոտը
իտալ.՝ La sonnambula[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՄելոդրամա
ԿոմպոզիտորՎինչենցո Բելլինի
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆելիչե Ռոմանի
Սյուժեի աղբյուրԷժեն Սկրիբ, Պիեր Սոմե. «Լուսնոտը կամ նոր տիրոջ ժամանումը» մնջախաղ-բալետի սյուժե
Գործողությունների քանակ2 արար[1]
ԿերպարներAlessio?, Amina?, Count Rodolfo?, Elvino?, Lisa?, Notary? և Teresa?
Առաջնախաղի տարեթիվմարտի 6, 1831[2][1]
Առաջնախաղի վայրՄիլան
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 La sonnambula Վիքիպահեստում
Ջուդիտա Պաստան Ամինայի դերում

Գործող անձինք

Ջեննի Լինդ
Գրաֆ Ռոդոլֆ, տեղացի լորդբաս
Թերեզա, ջրաղացպանմեցցո-սոպրանո
Ամինա, որդեգրած դուստրսոպրանո
Էլվինո, գյուղացիտենոր
Լիզա, Հյուրանոցի տիրուհիսոպրանո
Ալեսիո, սիրեկանբաս
Նոտարտենոր
Գյուղացիներ

Լիբրետո

Գործողությունը կատարվում է ունենում Շվեյցարիայի գյուղական միջավայրում։

Գործողություն մեկ։ Տեսարան առաջին. Լեռնային գյուղ։ Ջրաղացի մոտ

Գյուղացի Էլվինոն ամուսնանում է ջրաղացպանի որդեգրած դուստր Ամինայի հետ։ Բոլորն ուրախ են։ Ուրախ երգչախումբը ղեկավարում է Ալեսիոն։ Տխուր է միայն հյուրանոցի տիրուհի Լիզան:Նա ինքն էլ սիրահարված է Էլվինոյին։ Լիզան սիրային կապի մեջ էր Ալեսիոյի հետ, սակայն հույս ուներ, որ կամուսնանար Էլվինոյի հետ։ Ջրաղացպան Թերեզան եկել էր Ամինայի հետ։ Ալեսիոն և գյուղացիները շնորհավորում են նրան։ Գալիս է նոտարը, որը պետք է վավերացնի ամուսնությունը։ Վերջապես հայտնվում է փեսան՝ Էլվինոն։ Երբ նա մատանին դնում է հարսնացուի մատին, անսպասելի հայտնվում է մի անծանոթ օտարական։ Նա գնում էր ամրոց, սակայն վատ ճանապարհի և վրա հասնող գիշերվա պատճառով ստիպված է գիշերել գյուղում[4]։ Լիզան և Թերեզան նրան բացատրում են, որ ակամայից հայտնվել է հարսանյաց հանդեսի։ Անծանոթը (իսկ սա կոմս Ռոդոլֆոն է) միանում է ուրախ գյուղացիներին, հաճոյախոսություններ անում հարսին։ Որոշ ժամանակ անց Թերեզան պատմում է, որ գյուղում ուրվական է հայտնվել, որը թափառում է գիշերները։ Վախեցած գյուղացիները ցրվում են։ Լիզան Ռոդոլֆոյին տանում է հյուրանոց, իսկ Ամինան ու Էլվինոն մնում են փողոցում։ Էլվինոն հանդիմանում է հարսնացուին օտար մարդու հաճոյախոսություններն ունկնդրելու համար, սակայն Ամինան հանգստացնում է նրան։ Բացատրությունն ավարտվում է հավերժական սիրո և հավատարմության համբույրներով և երդումներով[5][6]։

Դիսկոգրաֆիա

(աուդիո)
[[:Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|{{{Անվանում}}}]]
[[Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|180px|noicon]]

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսնոտը (օպերա)» հոդվածին։