Լուցիո Սուլլա (օպերա)

Լուցիո Սուլլա (իտալ.՝ Lucio Silla), ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերան (երաժշտական դրամա, իտալ.՝ dramma per musica) 3 գործողությամբ։ Լիբրետտոյի հեղինակը Ջովաննի դա Գամերրն է, տեքստի խմբագիր՝ Պ. Մետաստազիո։ Առաջնախաղը տեղի է ունեցել Միլանի «Ռեջո դուկալ» թատրոնում, 1772 թվականի դեկտեմբերի 26-ին[1]։

Լուցիո Սուլլա
իտալ.՝ Lucio Silla
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և երաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրերաժշտական դրամա
ԿոմպոզիտորՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Լիբրետտոյի
հեղինակ
Ջ. դա Գամերրա
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Գործողությունների քանակ3 արար
ԿերպարներGiunia?, Lucio Silla (Lucius Cornelius Sulla)?, Lucio (Lucius) Cinna?, Cecilio (Cecilius)?, Celia? և Aufidio?
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 26, 1772
Առաջնախաղի վայրՄիլան
Կատալոգի համար135
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Lucio Silla Վիքիպահեստում

Սուլլան հռոմեական դիկտատոր է, ապրել է Ք.ա. 138-78 թվականներին, Յ. Ք. Բախի (1776) և Պ. Անֆոսսիի (1774) համանուն օպերաների, նաև Գ. Ֆ. Հենդելի «Սուլլա» օպերայի հերոսը։

Գործող անձինք

ԴերՁայն1772 թվականի դեկտեմբերի 26-ի առաջնախաղի մասնակից
(խմբավար՝ Վ. Ա. Մոցարտ)
Լուցիո Սուլլա, Հռոմի միապետտենորԲասանո Բորնյոնի
Չելիա, Սուլլայի քույրըսոպրանոԴանիելա Մյենչի
Ջունիա, Չեչիլիոյի նշանածըսոպրանոԱննա դը Ամիչիս Բուոնսոլացցի
Չեչիլիո (Ցեցիլիո), արտաքսված հռոմեական սենատորսոպրանոՎենանցիո Ռաուցանի
Լուցիո Ցիննա, Չեչիլիոյի ընկերըսոպրանոՖելիչիտա Զուարդի
Աուֆիդիո, Սուլլայի տրիբունը և ընկերըտենորՋուզեպպե Օնոֆրիո
Պահակներ, պատրիկներ, սենատորներ, ժողովուրդ (երգչախումբ)

Ներկայացումներ

20-21-րդ դարերում օպերան ներկայացվել է Պրահայում (1929), Զալցբուրգում (1964, 2006), Բեռլինում և Լոնդոնում (1967), Բալթիմորում (1968), Վիեննայում և Հաննովերում (2006)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուցիո Սուլլա (օպերա)» հոդվածին։