Խաղի մեխանիկա

Խաղի մեխանիկան (անգլ.՝ game mechanics) կանոնների և մեթոդների ամբողջություն է, որը որոշակի ձևով իրականացնում է խաղացողի և խաղի փոխազդեցության մի մասը։ Խաղի մեխանիզմի ամբողջ հավաքածուն ձևավորում է խաղընթացի կոնկրետ իրականացում[1][2][3]։

Նկարագրություն

Տերմինի հստակ սահմանում չկա[4][5], բայց միևնույն ժամանակ կարծիքները համընկնում են, երբ խաղի ընթացքը (գեյմփլեյ) խաղը նկարագրում է ընդհանուր առմամբ, իսկ խաղի մեխանիկան թույլ է տալիս հստակ իրականացնել այն, ինչ թելադրում է խաղը։ Օրինակ` խաղի դիզայները (գեյմդիզայներ) գործակիցներին կարող է ներկայացնել, թե «ոստիկանությունից փախչելու համար ինչպես է խաղացողը օգտագործում շատ մեքենաներ (ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, բեռնատարներ, տանկեր և այլն)», բայց միևնույն ժամանակ չասել, թե նա ինչպես է դա անում։ Եթե նա այդ օրինակով բացատրի, թե ինչ պետք է անեն այլ ծրագրավորողներ, արդյունքում Grand Theft Auto-ի փոխարեն կարող է ստացվել Car simulator մրցարշավային խաղ։ Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ խաղի դիզայները ճշգրիտ և ֆորմալ ներկայացնի իր գաղափարները. սա արտացոլում է խաղաշխարհի տարրերի հստակ նկարագրությունը և խաղացողի փոխազդեցությունը այդ ամենի հետ[6]։ Խաղընթացը խաղի մեխանիզմի տեսանկյունից ներկայացնելը հնարավորություն է տալիս ոչ միայն հաջողությամբ լուծել թիմային խնդիրները, այլ նաև ձևակերպել, փորձարկել և կատարելագործել խաղը ողջ աշխատանքի ընթացքում[7]։

Ռիչարդ Ռաուսը (Richard Rouse III) ներկայացնում է խաղի մեխանիկայի հետևյալ օրինակները[8]. Crash Bandicoot խաղում ցատկել հարձակման խաղի մեխանիկան (անգլ.՝ հարձակման-ցատկ) իրականացվում է` սեղմելով ներքև կամ սողալ կոճակը այն ժամանակ, երբ հերոսը ցատկում է։ Warcraft խաղի մեջ միավորին նոր տեղ ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել մկնիկի ձախ կոճակը, ցուցիչը տեխափոխում է դեպի ցանկալի նպատակակետը, իսկ հետո սեղմվում է մկնիկի աջ կոճակը։ Խաղի մեխանիկան բնորոշող հասկացությունների շարքում առանձնանում են խաղի կանոնները (ինչպես է մոդելավորվում խաղաշխարհը) և գործողությունները, որոնք հասանելի են խաղացողին (խաղացողի համագործակցության եղանակները այդ աշխարհի հետ)։ Նման դեպքերում խաղի մեխանիկան ընկալելի է որպես խաղացողին մատչելի գործողությունների և եղանակների ամբոոջություն[9]։ Միևնույն ժամանակ կան սահմանումներ, որոնք ընդհանուր են երկու հասկացությունների համար. «Խաղի կանոնների համակարգի ցանկացած մաս, որը ներառում է խաղի ընթացքում տեղի ունեցող ինտերակտիվ փոխազդեցության միայն մեկ եղանակ, կարող է լինել ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ… բոլոր մեխանիկաները միասին սահմանում են խաղի կանոնները»[10]։

Մոտեցումներից մեկը առարկաների և նրանց մեթոդների կամ գործակալների նկարագրությունն է։ Այստեղ խաղային մեխանիկան գործողություն է, որը կատարվում է համակարգի որևէ մասում։ Խաղային մեխանիզմները սահմանվում են որպես «գործակալների կողմից թելադրված» կամ «խաղային փոխազդեցության համար մշակված մեթոդներ»[11]։ Այս դեպքում խաղի մեխանիզմները ներկայացվում են հետևյալ բայերով` վազել, ցատկել, կրակել, վերազինել, կարգադրել, զենք փոխել, նայել որոշակի տեղ և այլն[5]։

Դասակարգում

Խաղընթացի նկարագրության համար տարբերակվում է գլխավոր խաղային մեխանիկա հասկացությունը (անգլ.՝ core game mechanics, գեյմփլեյի «միջուկը»), ինչպես նաև հիմնական (անգլ.՝ primary) և երկրորդական (անգլ.՝ secondary)[5] հասկացություններ։ Գլխավոր խաղային մեխանիկան գործողությունների ընթացքն է, որը կատարում է խաղացողը նորից ու նորից ողջ խաղի ընթացքում (նետվելով պլատֆորմ)։ Հիմնականը ներառում է բոլոր մեխանիզմները, որոնք հասանելի են խաղացողին ամբողջ խաղի ընթացքում (նետվելով հրաձիգին) կամ հասանելի են դառնում խաղի նախնական փուլերում (Grand Theft Auto խաղի համար դրանք կրակոցներ են, կռիվներ)։ Երկրորդականները խաղացողի կողմից կարող են փոխվել որոշակի պայմաններում, օրինակ, երբ խաղային կերպարը հասնում է հմտությունների որոշակի մակարդակի[5]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Rouse, Richard - Game Design: Theory & Practice (2), «Wordware Publishing», էջ 698, ISBN 1-55622-912-7։
  • Sicart, Miguel Defining Game Mechanics(անգլ.) // Game Studies. — № 2.
  • Moore, Michael E., Basics of Game Design (2), «CRC Press», էջ 376, ISBN 13: 978-1-4398-6776-1։