Grand Theft Auto

Grand Theft Auto (կրճատ՝ GTA, հայերեն բառացի՝ «Ավտոմեքենայի գողություն»), աշխարհում հայտնի, բազմաթիվ մրցանակներ հաղթած և բեստսելլեր համարվող համակարգչային խաղերի շարք, որն սկզբում ստեղծվել է Միացյալ Թագավորությունում` խաղերի ծրագրավորող Դեյվ Ջոնսի կողմից։ Այժմ խաղերի սերիաները զարգացման են ենթարկվում բրիտանական Rockstar North ստուդիայի կողմից և թողարկվում Rockstar Games ընկերության կողմից։

Grand Theft Auto-ի լոգոն

Խաղերում միշտ հնարավոր է լինում «առանց մեծ ջանքերի» գողանալ ավտոմեքենաներ, մոտոցիկլետներ, ուղղաթիռներ և այլն։

Խաղերի սցենարային գործողությունները տեղի են ունենում ամերիկյան քաղաքների նախատիպով (կամ պարոդիայով) ստեղծված գեղարվեստական քաղաքներում (Վայս սիթի, Լիբերթի սիթի, Լոս Սանտոս, Սան Ֆիեռո և այլն), սակայն առաջինը ստեղծված GTA-ի համալրացման տարբերակներում՝ Grand Theft Auto: London 1969-ում է միայն, որ գործողությունները զարգանում են իրականում գոյություն ունեցող քաղաքում՝ Լոնդոնում։

Խաղաշարի զարգացումն սկսվում է 1997 թվականին՝ Rockstar North ստուդիայի կողմից, որն այն ժամանակ գործունեությունը ծավալում էր DMA Design անվան տակ։ Այդ անվամբ ստուդիան ստեղծում է 10 երկչափանոց խաղեր՝ իրենց 4 լրացումային փաթեթներով (Expansion packs), որից հետո, արդեն, ստեղծվում է առաջին եռաչափ GTA-ը՝ Grand Theft Auto 3, որը դառնում է լայնորեն պահանջված խաղ՝ սյուժեի սուր զարգացման, կերպարների բազմազանության և, ընդհանրապես՝ նոր խաղաժանր ստեղծելու համար։ Կերպարներին հնչյունավորելու են հրավիրվում կինոաշխարհի այնպիսի դեմքեր ինչպիսիք են Ռեյ Լիոտան, Ուիլյամ Ֆիչտները, Դենի Տրեհոն, Քրիս Փենը, Սեմյուել Ջեքսոնը և այլք։ 2011 թ.-ի սեպտեմբերի դրությամբ վաճառվել են GTA խաղերի 124.1 միլիոն օրինակ։

Խաղերը

ՏարինՎերնագիրըԶարգացնող ստուդիանԽաղային համակարգերըՍերունդը
SonyMicrosoftNintendoԱյլ
1997Grand Theft AutoDMA Design, Tarantula StudiosPS1Windows, MS-DOSGame Boy ColorԱռաջին
1999Grand Theft Auto: London 1969DMA Design, Tarantula Studios,
Rockstar Canada, Runecraft
PS1Windows, MS-DOS
Grand Theft Auto: London 1961Windows
Grand Theft Auto 2DMA Design, Tarantula StudiosPS1WindowsGame Boy ColorDreamcastԵրկրորդ
2001Grand Theft Auto IIIDMA Design, Rockstar ViennaPS2Windows, XboxMac OS X, iOS, AndroidԵրրորդ
2002Grand Theft Auto: Vice CityRockstar North, Rockstar ViennaPS2Windows, XboxMac OS X, iOS, Android
2004Grand Theft Auto AdvanceDigital EclipseGame Boy Advance
Grand Theft Auto: San AndreasRockstar NorthPS2, PS3Windows, Xbox, Xbox 360Mac OS X, iOS, Android
2005Grand Theft Auto: Liberty City StoriesRockstar Leeds, Rockstar NorthPSP, PS2iOS, Android
2006Grand Theft Auto: Vice City StoriesPSP, PS2
2008Grand Theft Auto IVRockstar North, Rockstar TorontoPS3Windows, Xbox 360Չորրորդ
2009Grand Theft Auto IV: The Lost and DamnedRockstar NorthPS3Windows, Xbox 360
Grand Theft Auto: Chinatown WarsRockstar Leeds, Rockstar NorthPSPNintendo DSiOS, Android
Grand Theft Auto: The Ballad of Gay TonyRockstar NorthPS3Windows, Xbox 360
2013Grand Theft Auto VPS3, PS4, PS5Windows, Xbox 360, Xbox One, Xbox Series X/SՀինգերորդ
Հավելումներ
Խաղի անվանումՀավելման անվանումՄշակողներԹվականՀարթակ
Grand Theft AutoMission Pack #1: London, 1969Rockstar Canada1999MS-DOS, Windows, PlayStation
Mission Pack #2: London, 1961Rockstar CanadaMS-DOS, Windows
Grand Theft Auto IVThe Lost and DamnedRockstar North2009Windows, PlayStation 3, Xbox 360
The Ballad of Gay TonyRockstar NorthWindows, PlayStation 3, Xbox 360
Չեղյալված խաղեր
ԱնվանումՄշակողՀարթակ
Grand Theft Auto 64DMA DesignNintendo 64
Grand Theft Auto: Online Crime WorldDMA DesignWindows

Խաղային ընթացք

Խաղերն առաջարկում են խաղացողին ավազակի դեր (հիմնականում դրանք ունենում են «շեստյորկայի» համբավ) մեծ քաղաքում, որտեղ հերոսն ունի առաջընթացի սյուժե ավազակային խմբավորումներում։ Հանցավոր աշխարհի առաջնորդները խաղացողին տարբեր առաջադրանքներ են հանձնարարում, որոնք կատարելու դեպքում հնարավորություն է ստեղծվում ըստ սյուժեի առաջ շարժվել։ Հիմնականում դրանք բանկերի թալանումներ են, պատվիրված սպանություններ և այլ հանցավոր արարքներ։ Ինչպես նաև ժամանակ անցկացնելու և զվարճանալու համար կան այլ աշխատանքներ՝ տաքսիստի, հրշեջի, ոստիկանի, շտապօգնության մեքենայի վարորդի, առաքիչի, սուտենյորի, սթրիթռեյսինգի աշխատանքներ, խաղում հնարավորություն կա նաև անցնել օդաչուի դասընթացներ և այլն։ Նմանատիպ աշխատանքները ներառված են նաև հիմնական սյուժեում, բայց այնուամենայնիվ դրանք անհրաժեշտ է կատարել ժամանակ առ ժամանակ ըստ սյուժեի առաջադրանքների հաջորդականության։ Ըստ ավանդույթի Grand Theft Auto խաղի սերիաներում կան առանձնահատուկ զատկի ձվեր, որոնք պարունակում տարբեր գաղտնիքներ, հումորներ, ծաղրերգություններ և այլն։

GTA 2-ից հետո թողարկված խաղի մյուս սերիաներն ունեին ավելի հարուստ սյուժեներ՝ գործողությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ գլխավոր հերոսին դավաճանել էին կամ ընկերներից մեկը նրան մահվան հասնող ծանր վիճակում թողել հեռացել էր, կամ էլ հերոսը մեծ անհաջողություն էր կրել։ Այս ամենը մոտիվացիա է ծառայում հերոսի համար, որպեսզի նա վեր բարձրանա հանցավոր աշխարհի կարիերայի սանդուղքով, որի վերջնակետն է համարվում հաղթանակը վերջինիս թշնամիների և դավաճանների հանդեպ։

Grand Theft Auto խաղն առանձնանում է ազատության աստիճանով, խաղացողն ինքն է որոշում, թե ինչով զբաղվի։ Ի տարբերություն էքշն ժանրի այլ խաղերի, որոնք ունեն խաղային հստակ սյուժե GTA-ում խաղացողն ինքն է որոշում, ինչով զբաղվել, ինչ առաջադրանք կատարել և այլն։ Կախված այն կազմակերպությունից, որտեղ աշխատում է խաղի հերոսը փոխվում են նաև առաջադրանքները։ Չնայած այս ամենի կան նաև բացառություններ՝ առաջադրանքների հաջորդականությունը գծային է (սկսած GTA III-ից այդ սահմանափակումը ընկած է սյուժեում), իսկ քաղաքի որոշ թաղամասեր ընդհանրապես հնարավոր չէ մուտք գործել՝ արգելափակված են, խաղի սկզբում (բացի GTA V-ից)։ Մեծ քաղաքները խաղում թողնված ըստ ցանկության ուսումնասիրության, հաճախ կաելի է հանդիպել կառույցների, որտեղ կարելի է մուտգ գործել և կատարել լրացուցիչ այլ առաջադրանքներ։

Grand Theft Auto III և հաջորդ խաղերն առանձնանում են ի շնորհիվ դրանց սյուժեի, կերպարների բարձր որակի հնչեցումների ու ներքին խաղային ռադիոկայանների։ Վերջիններս նմանակում են շուրջօրյա ուղիղ եթերը երգիծական տրամադրություններ ունեցող դիջեյներով, հետաքրքիր հյուրերով, գովազդային ներդիրներով, խոսակցական ժանրի ծրագրերով, երաժշտությամբ և ամերիկյան մշակույթի բազմաթիվ այլ հղումներով։ Այս ամենը ներդաշնակորեն զուգորդվում են իրատեսական խաղի աշխարհում, ծաղրերգության մի փոքր աննորմալ և ժամանակակից քաղաքում։

Մարդիկ հիշում կամ ներկայացնում են մի դարաշրջան, որտեղ են ունենում խաղի իրադարձությունները, վերջիններս սիրում են երաժշտությունը, մթնոլորտը, հագուստներն ու նրանց ժամանակաշրջանի քաղաքի սլենգները, անկախ նրանից, թե դա կլինի՝ 1980-ական թվականները (VC), 1990-ական թվականների սկզբերը (SA), 2000-ական թվականների սկզբերը (III), 2000-ական թվականների վերջերը (IV), կամ 2010-ական թվականի սկզբերը (V)։

Քաղաքային միջավայրում տրանսպորտի օգտագործումը ապահովում է իրական քաղաքի նմանության սիմուլյացիա, ընդհուպ մինչև հետիոտներ, որոնք արձագանքում են լուսացույցի ազդանշաններին։ Մյուս մանրամասնությունները օգնում են արտացոլել ազատության մթնոլորտը խաղում, բացի GTA-ից կան այլ խաղեր, որոնք նույնպես սա օգտագործում են, օրինակ՝ The Simpsons Hit & Run խաղը, որի մեջ հանցավորությունն ու բռնությունը զգալիորեն ավելի քիչ են քան GTA-ում։

Պատմություն

Խաղի առաջին սերիաները թողարվել են MS-DOS-ի, Windows-ի և PlayStation-ի համար դեռևս 1997 թվականին, Game Boy Color-ի վրա խաղն աշխատել է ոչ լրիվ տարբերակով։ Առաջին GTA-ն աջակցվել է գրաֆիկական արագացուցիչներ՝ 3dfx-ով։ Թողարկվել է երկու հավելումներ՝ Grand Theft Auto: London 1969, որն ավելացրել է նոր քաղաք Լոնդոնը, ներառել է նաև 21 երաժշտություններից բաղկացած սաունդտրեք, նոր հետիոտտներ և ավտոմեքենաներ։ 1999 թվականին Grand Theft Auto: London 1961-ի 10․000 օրինակ վաճառվեց, որը պահանջում էր նաև London 1969 հավելումը։ Խաղում բացի Լոնդոն քաղաքից ավելացվել էին նաև քաղաք Մանչեսթերը, նոր դիալոգներ և առաջադրանքներ։ Grand Theft Auto 2-ը թողարկվել է 1999 թվականին։ Գրաֆիկական շարժիչը բարելավվել է, խաղն այժմ օգտագործվում է DirectX-ի կողմից և աջակցում է Direct3D գրաֆիկական արագացուցիչներով։ Խաղային պրոցեսը տարբերվում էր նախորդներից, քանի որ խաղացողն ինքը հնարավորություն ունի ընտրել, թե քրեական որ կազմակերպությունում աշխատի։ Տարբերակներ թողարկվել են նաև PlayStation-ի և Dreamcast-ի համար, թողարկվել են նաև մի քանի արագացուցիչ տարբերակներ Game Boy Color-ի համար։ Այդ նույնժամանակահատվածում մշակման փուլում էր գտնվում Grand Theft Auto: Online Crime World համակարգչային խաղը, որը մշակվել էր DMA Design անհատական համակարգիչների համար (1999 թվական)[1][2]։ Որոշ ժամանակ անց GTA: Online Crime World խաղի մշակումները դադարեցվեցին։

Ժամանակի ընթացքում Grand Theft Auto III-ը Grand Theft Auto-ի տարբերանշանում օգտագործվում է TrueType Pricedown տառատեսակով։ Տառատեսակների դիզայներ Ռեյ Լերեբին (Ray Larabie) է համարվում Pricedown տառատեսակի հիմնադիր (և դրա անվանման) (1998 թվական)[3], մինչև դա հայտնվեց Grand Theft Auto III-ի անվանման ինտերֆեյսում։ Մինչև 1990-ական թվականները Լերեբին զբաղեցնում էր արթ-տնօրենի հաստիքը Rockstar Games-ի Տորոնտոյի ֆիլիալում[4]։

2001 թվականին թողարկվեց Grand Theft Auto 3-ը։ Խաղը դարձավ եռաչափ ու երրորդ դեմքից։ Ավանդական տեսքը վերևից կարելի էր ստանալ սեղմելով համապատասխան կոճակը տեսախցիկի դիրքը փոխելու համար։ Խաղի օնլայն տարբերակը բացակայում էր, բայց GTA III-ն առանձնանում էր այլ հանգամանքներով՝ հնչեցումների որակով և սյուժեով (խաղի նախորդ տարբերակներում հնչեցումկատարվում էր ընդամենը մի քանի կարճ անիմացիոն տեսահոլովակների ժամանակ, իսկ մնացած ելույթը ներկայացված էր տեքստում, որը ցուցադրվում էր էկրանի ներքևի մասում)։ Մեկ տարի անց, թվականին թողարկվեց Grand Theft Auto: Vice City-ն, որի այցեքարտը 1980-ականների ռետրո ոճն ու մթնոլորտն էր, որը ներշնչված էր ամերիկյան հայտնի՝ «Դեմքը սպիով», «Կարլիտոյի ճամանապարհը» ֆիլմերից, ինչպես նաև «Մայամիի ոստիկանությունը։ Բարոյականների բաժինը» հեռուստասերիալից։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ