Խեսուս Գալյարդո

Խեսուս Դանիել Գալյարդո Վասկոնսելոս (իսպ.՝ Jesús Daniel Gallardo Vasconcelos, օգոստոսի 15, 1994(1994-08-15)[1][2], Cárdenas, Տաբասկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Մոնտերեյ» ակումբի և Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Խեսուս Գալյարդո
իսպ.՝ Jesús Gallardo
Անձնական տվյալներ
Ազգությունըմեքսիկացի
Քաղաքացիությունը Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 15, 1994(1994-08-15)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրCárdenas, Տաբասկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[3]
Հասակ177 սմ
Քաշ68 կգ
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՄոնտերեյ
Համար-
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2014—2018Մեքսիկա ՈՒՆԱՄ Պումաս82 (11)
2018—մ.հ.Մեքսիկա Մոնտերեյ0 (0)
Ազգային հավաքական
2016—մ.հ.Մեքսիկա Մեքսիկա27 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Գալյարդոն ՈՒՆԱՄ Պումաս ակումբի սան է։ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Մեքսիկայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տոլուկա» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խեսուսը կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում[4]։ Նույն խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլն ակումբում։ Նոյեմբերի 23-ին՝ «Մոնտերեյ» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խեսուսը կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[5]։ 2016 թվականի օգոստոսի 21-ին՝ «Մոնտերեյ» ակումբի դեմ խաղի ժամանակ, նա խփել է իր առաջին գոլը առաջնությունում հօգուտ ՈՒՆԱՄ Պումաս ակումբի[6]։ Հոկտեմբերի 21-ին՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Վի Կոննեկշոն» ակումբի դեմ խաղի ժամանակ, Խեսուսը ձևակերպել է «դուբլ»[7]։

2018 թվականի ամռանը Գալյարդոն տեղափոխվել է «Մոնտերեյ» ակումբ։

Միջազգային կարիերա

2016 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Նոր Զելանդիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ, Խեսուսը կատարել է իր նորամուտը Մեքսիկայի հավաքականի կազմում[8]։

2017 թվականին Գալյարդոն դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Սալվադորի[9], Կյուրասաոյի[10], Հոնդուրասի[11] և երկու անգամ էլ Ճամայկայի[12][13] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին Գալյարդոն մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[14], Հարավային Կորեայի[15], Շվեդիայի[16] և Բրազիլիայի[17] հավաքականների դեմ խաղերին։ Շվեդիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ Խեսուսն ստացել է դեղին քարտ, որը եղել է ամենաարագ դեղին քարտը աշխարհի առաջնության պատմության մեջ[18][19]։

Ձեռքբերումներ

Միջազգային

Մեքսիկա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեսուս Գալյարդո» հոդվածին։