Խոլորձ ճահճային
Խոլորձ ճահճային | |
![]() Խոլորձ ճահճային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Խոլորձազգիներ (Orchidaceae) |
Ենթաընտանիք | Խոլորձայիններ (Orchidoideae) |
Տրիբա | Orchideae |
Ենթատրիբա | Orchidinae |
Ցեղ | Anacamptis |
Տեսակ | Խոլորձ ճահճային (A. palustris) |
Միջազգային անվանում | |
Anacamptis palustris R.M.Bateman, Pridgeon & M.W.Chase, 1997 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Խոլորձ ճահճային (լատին․՝ Orchis palustris) խոլորձազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
50-80 սմ բարձրությամբ պալարավոր արմատներով, ուղիղ ցողունով և հերթադիր ամբողջաեզր տերևներով բազմամյա խոտաբույս է։ Արմատամերձ նստադիր տերևները ցողունագիրկ, նշտարաձև-գծային են և սրածայր, զուգահեռ ջղավորությամբ։ Երկար, գլանաձև բազմածաղիկ ծաղկաբույլում՝ հասկում, հավաքված են ծաղիկները։ Պարզ պսակակերպ անկանոն ծաղիկները ունեն ուղիղ գլանաձև խթան և բաց մանուշակագույն ծաղկակից տերևներ։ Պսակի 6 սպիտակավուն պսակաթերթիկներից մեկը եռաբլթակ է, մանուշակագույն բծերով և հակաձվաձև լայն հիմքով։ Շատ մանր սերմերով պտուղը երկարավուն տուփիկ է[1]։
Տարածվածություն
Աճում է ստորին և միջին գոտիների խոնավ մարգագետիններում, ճահիճներում և ջրամբարների ափերին։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի մարզերում և Երևանում։ Գեղազարդային բույս է։ Հայաստանի բույսերի Կարմիր գրքում գրանցված է որպես անհետացող տեսակ, որի հավաքը արգելված է[1]։
Նշանակություն
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկման վերջին փուլում մթերվող երիտասարդ, թարմ և չորացած արմատապալարները (սալեպ)։ Օգտագործում են արտաքին կիրառման եղանակով մաշկային հիվանդությունների՝ դերմատոզների, կարբունկուլների բուժման համար[1]։
Ծանոթագրություններ
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ ճահճային» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլորձ ճահճային» հոդվածին։ |