Խոսե Էնրիկե Սանչես

իսպանացի ֆուտբոլիստ

Խոսե Էնրիկե Սանչես Դիաս (իսպ.՝ José Enrique Sánchez Díaz, հունվարի 23, 1986(1986-01-23)[1][2], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, ով խաղում է անգլիական Լիվերպուլում, ձախ պաշտպանի դիրքում։ Խաղացել է Իսպանիայի երիտասարդական թիմում։

Խոսե Էնրիկե Սանչես
իսպ.՝ José Enrique
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԽոսե Էնրիկե Սանչես Դիաս
ԱզգությունըԻսպանացի
ՔաղաքացիությունըԻսպանիա Իսպանիա
ՄականունՑուլ
Ծննդյան ամսաթիվհունվարի 23, 1986 (38 տարեկան)
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա Իսպանիա
Հասակ184
Քաշ75
Դիրքձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Լիվերպուլ
Համար3
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2004-05Իսպանիա Լևանտե B19 (1)
2005-06Իսպանիա Վալենսիա0 (0)
2005-06Իսպանիա Սելտա Վիգո վարձավճար14 (0)
2006-07Իսպանիա Վիլյառեալ0 (0)
2007-2011Անգլիա Նյուքասլ Յունայթեդ0 (0)
2011-Անգլիա Լիվերպուլ0 (0)
Ազգային հավաքական
2007Իսպանիա Իսպանիա մինչև 212 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Կարիերայի սկիզբը

Էնրիկեն սկսել է խաղալ իսպանական Լևանտե թիմում, 2005 թվականին տեղափոխվել է Վալենսիա։ Վալենսիայում մնացել է մի քանի ամիս, իսկ հետո վարձավճարով տեղափոխվել է Սելտա, որտեղ պրեմիերայում անցկացրեց 14 խաղ։ Երբ վարձավճարի ժամանակն ավարտվեց, նա տեղափոխվեց Վիլյառեալ, որտեղ նրան իր լավ ֆիզիկական պատրաստվածության համար կոչեցին «Ցուլ»։

Նյուքասլ Յունայթեդ

Էնրիկեն գնդակը խաղի մեջ է մցնում Նյուքասլի կազմում

2007 թվականի օգոստոսի 6-ին անգլիական Նյուքասլ Յունայթեդը Էնրիկեի համար վճարեց 6,3 միլիոն ֆունտ ստերլինգ, առաջ անցնելով Մանչեսթեր Սիթիից և Սանդերլենդից, ու կնքեց 5 տարվա պայմանագիր[3]։ Նա Պրեմիեր Լիգայում դեբյուտը նշեց սեպտեմբերի 23-ին պահեստայինների նստարանին, Վեսթ Հեմ Յունայթեդի դեմ խաղում։

2007/08 թվականի մրցաշրջանում պարբերաբար հայտնվում էր Սեմ Էլարդայսի թիմի մեկնարկային կազմում։ Նա ձախ պաշտպանի դիրքում վստահում էր ավելի փորձառու խաղացողների, մասնավորապես՝ կիսպաշտպան Շառլ Ն’Զոգբիային։ Հաջորդ մրցաշրջանում նա հայտնվում էր թիմի մեկնարկային կազմում, սակայն Նյուքասլի անհաջող ելույթների պատճառով թիմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից։ Այդ ժամանակ Էնրիկեով սկսեց հետաքրքրվել Մադրիդի Ատլետիկոն, սակայն պաշտոնական առաջարկ այդպես էլ չեղավ[4]։ Չնայած Ատլետիկոյի հետաքրքրվածությանը նա ասաց, որ թիմից կհեռանա միայն եթե առաջարկ ստանա Բարսելոնայից։ Արդյունքում նա մնաց Նյուքասլում։ Այդ տարի Նյուքասլը հաղթեց առաջնությունում։

2011 թվականին Էնրիկեն քննադատեց թիմի ղեկավարությանը, այն պատճառով, որ թիմից թույլ էին տվել հեռանալ մի քանի առանցքային խաղացողների, այդ թվում Էնդի Քերոլին և թիմի ավագ Քեյվին Նոլանին[5]։ 2 շաբաթ անց նա հեռացվեց թիմից։

Լիվերպուլ

Էնրիկեն Լիվերպուլի կազմում 2011 թվականին

2011 թվականի ամռանը լուրեր տարածվեցին, որ Էնրիկեն տեղափոխվում է Լիվերպուլ[6][7][8]։ Ապրիլին Լիվերպուլի նախկին ավագ Ֆիլ Թոմփսոնը համաձայնվեց Էնրիկեի տեղափոխությանը[9]։ 2011 թվականի օգոստոսի 11-ին նա պաշտոնապես տեղափոխվեց Լիվերպուլ[10]։

2012 թվականի ապրիլի 1-ին, Նյուքասլի դեմ խաղում, Պեպե Ռեյնաի հեռացումից հետո, նա դարպասի մոտ անկացրեց 10 րոպե[11]։ 2012 թվականի նոյեմբերի 17-ին նա խփեց առաջին գնդակը Ուիգանի դեմ խաղում (3-0)։

Ձեռքբերումներ

  • Լիգայի գավաթակիր 2011/12

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային

2015 թվականի հունվարի 24-ի դրությամբ

Ակումբային ԵլույթներԼիգաԳավաթԼիգայի ԳավթՄիջազգայինԸնդհանուր
ՍեզոնԱկումբԼիգաԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ԻսպանիաԼիգաԿոպա Դել ՌեյՍուպերգավաթՈՒԵՖԱ-ի գավաթԸնդհանուր
2004-05Լևանտե ԲՍեկունդա Բ191000000191
2005-06ՎալենսիաԼա Լիգա0000000000
2005-06Սելտա Վիգո (վարձավճար)140300000170
2006-07Վիլյառեալ230200000250
ԸնդհանուրԻսպանիա561500000611
ԱնգլիաԼիգաԳավաթայինԼիգայի ԳավաթՈՒԵՖԱ-ի գավաթԸնդհանուր
2007-08Նյուքասլ ՅունայթեդՊրեմիեր Լիգա230302000280
2008-09260101000280
2009-10Չեմպիոնշիպ341201000371
2010-11Պրեմիեր Լիգա360000000360
2011-12Լիվերպուլ350404000430
2012-13292000060352
2013-148000100090
2014-154020102090
ԸնդհանուրԱնգլիա1933120100802233
Կարիերայի ընթացքում2504170100802854

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Էնրիկե Սանչես» հոդվածին։