Կալաշնիկովի հարյուրերորդ շարքի ինքնաձիգներ

ԱԿ-101 (ռուս.՝ АК-101, ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 6Պ43 ռուս.՝ 6П43) և ԱԿ-103 (ռուս.՝ АК-103, ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 6Պ45, 6П45), ԱԿ-74Մ ինքնաձիգի՝ արտահանման համար նախատեսված տարբերակներ, որոնք տարբերվում են նրանով, որ օգտագործում են 5,56×45 մմ (ՆԱՏՕ ստանդարտ SS109) և 7,62×39 մմ (1943 թվականի նմուշի խորհրդային փամփուշտ) փամփուշտներ համապատասխանաբար։

Կալաշնիկովի հարյուրերորդ շարքի ինքնաձիգներ
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակինքնաձիգ
Երկիր Ռուսաստան
Ծառայության ընդունման տարի1995
ՊատերազմներՍիրիայի քաղաքացիական պատերազմ, Ղրիմի ճգնաժամ, Զինված բախում Ուկրաինայի արևելքում և Քաղաքացիական պատերազմ Լիբիայում
ՍտեղծողՄիխայիլ Կալաշնիկով
ԱրտադրողԿոնցեռն «Կալաշնիկով»
Արտադրված է25 000
Տեխնիկական տվյալներ
Զենքի քաշը առանց փամփուշտների3,6 (АК-101)[1],

3,2 (АК-102)[2],
3,6 (АК-103)[3],
3,2 (АК-104)[4],

3,2 (АК-105)[5] կգ
Զենքի քաշը լիցքավորված պահեստատուփով4,0 (АК-101)[1],

3,6 (АК-102)[2],
4,1 (АК-103)[3],
3,7 (АК-104)[4],
3,5 (АК-105)[5],
պահեստատուփ՝
0,23 (АК-101, АК-102 և АК-105)[6],

0,25 (АК-103 և АК-104)[7] կգ
Փամփուշտի տեսակ5.56×45 մմ ՆԱՏՕ, 7,62×39 մմ և 5,45 x 39 մմ

ԱԿ-102 (ռուս.՝ АК-102, ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 6П44), ԱԿ-104 (ռուս.՝ АК-104, ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 6П46), ԱԿ-105 (ռուս.՝ АК-105, ԳՐԱՈՒ ինդեքսը՝ 6П47) համապատասխանաբար ԱԿ-101, ԱԿ-103 և ԱԿ-74Մ զենքերի արդիականացված տարբերակներն են փողի 101 մմ-ով կարճացմամբ։ Փողի միջանկյալ (ԱԿ-74Մ և ԱԿՍ-74ՈՒ զենքերի միջև) երկարությունը թույլ է տվել փոքրացնել զենքի չափերը՝ թողնելով գազատար անցքը նույն տեղում փողի լցամասի համեմատ, ինչ ԱԿ-74Մ-ի դեպքում և չկարճացնել գազախցիկը (ինչպես ԱԿՍ-74ՈՒ-ի դեպքում)։ Դա մեծացրել է «հարյուրերորդ շարքի» բոլոր զենքերի միասնականացումը[8]։

ԱԿ-101, ԱԿ-102, ԱԿ-103 և ԱԿ-104 ինքնաձիգները նախատեսված են արտահանման համար, իսկ ԱԿ-105-ը, որ օգտագործում է 5,45×39 փամուշտներ, ինչպես նաև АК-74М-ը՝ Ռուսաստանի զինված ուժերի և իրավապաշտպան մարմինների համար[8]։

2009 թվականին հայտարարվել է նոր՝ «երկուհարյուրերորդ շարքի» մոդելի մշակման մասին, որը հետագայում վերանվանվել է Կալաշնիկովի հինգերորդ սերնդի ինքնաձիգ՝ ԱԿ-12[9]։

Շահագործող երկրներ

«Հարյուրերորդ շարքի» Կալաշնիկովի ինքնաձիգների տարածվածության աշխարհագրություն

Ծանոթագրություններ