Քամիլա Կաբելյո
Քամիլա Կաբելյո (իսպ.՝ Camila Cabello, մարտի 3, 1997[4], Կոխիմար, Habana del Este, Կուբա[5][6][7]), կուբա-ամերիկյան երգչուհի, որը ճանաչման է հասել 2012 թվականին՝ մասնակցելով «The X Factor» շոուին, որտեղ միացել է «Fifth Harmony» խմբին։ Fifth Harmony խմբի կազմում նա թողակել է մեկ մինի ալբոմ և երկու ստուդիական ալբոմ։ 2016 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել է խմբից հեռանալու մասին[9][10]։ Որպես մենակատար՝ Կամիլայի թողակած երկու սինգլները ներառվել են 20 Billboard Hot 100-ում՝ «I Know What You Did Last Summer»-ը Շոն Մենդեսի հետ և «Bad Things»-ը՝ Machine Gun Kelly-ի հետ։
Կենսագրություն
Վաղ տարիներ
Քամիլա Քաբեյոն ծնվել է 1997 թվականի մարտի 3-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում[11]։ Մինչև վեց տարեկանը փոքրիկ Քամիլան ապրել է երկու երկրում, Հավանայից տեղափոխվել է Մեխիկո և հակառակը։ Վեց տարեկանում աղջիկը մոր հետ արտագաղթել է ԱՄՆ և ընտանիքով բնակվել է ընկերոջ տանը Մայամիում։ Քամիլայի հայրը կարողացել է մեկնել աղջկա և կնոջ մոտ միայն մեկ ու կես տարի անց։ Փոքրիկ Միլայի հարազատ լեզուն եղել է իսպաներենը, ընդհանրապես չի իմացել անգլերեն և կարողացել է սովորել լեզուն միայն զանազան հեռուստաշոուների շնորհիվ։
«The X Factor» և «Fifth Harmony»
2012 թվականի ամռանը Քաբեյոն Գրինսբորոյում մասնակցել է «The X Factor»-ի լսումներին[12]։ Այն բանից հետո, երբ ունկնդրման փուլում ձախողել է լսումները որպես մենակատար, նրան վերադարձրել և միավորել են այլ չորս աղջիկների հետ՝ կազմելով խումբ, որը հետագայում հայտնի է դարձել Fifth Harmony անվամբ։ Այն բանից հետո, երբ խումբը զբաղեցրել է երրորդ տեղը, նրանք պայմանագիր են կնքել Syco Music և Epic Records լեյբլների հետ[13]։
2013 թվականին խումբը թողարկել է առաջին Better Together մինի ալբոմը։ 2015 թվականին թողարկվել է Reflection ստուդիական ալբոմը, իսկ 2016 թվականին՝ 7/27 անվամբ երկրորդ ալբոմը։ 2013 թվականից մինչև 2016 թվականի վերջ Քամիլան հյուրախաղերով խմբի հետ շրջել է ողջ աշխարհում։
2016 թվականի դեկտեմբերի 18-ին հայտարարել են, որ Քամիլան հեռանում է խմբից իր սոլո գործունեության համար[14][15]։ «Fifth Harmony» խմբի կազմում Քամիլայի վերջին ելույթը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին[16]։
Անձնական գործունեություն
2015 թվականի նոյեմբերին Քամիլան թողարկել է «I Know What You Did Last Summer» սինգլը կանադացի երգիչ Շոն Մենդեսի հետ[17]։ Երգը տեղ է գրավել ԱՄՆ-ի և Կանադայի թոփ 20 հիթ շքերթներում և Ամերիկայում ստացել պլատինե հավաստագիր։
2016 թվականի հոկտեմբերին Քաբեյոն թողարկել է «Bad Things» սինգլը Machine Gun Kelly-ի հետ, որը Billboard Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ տեղը[18][19]։ Դեկտեմբերին Քամիլան տեղ է գրավել «2016 թվականի 25 ամենաազդեցիկ պատանիներ» ցուցակում, որը կազմվել էր Time հրատարակության կողմից[20]։
2017 թվականի հունվարի 29-ին համացանցը ստացել է երգի «Love Incredible» դեմո տարբերակը, որը պետք է մտներ երգչուհու դեբյուտային ստուդիական ալբոմի մեջ։
2017 թվականի փետրվարի 16-ին տեղի ունեցավ «Love Incredible» երգի պրեմիերան նորվեգացի դիջեի Cashmere Cat-ի հետ, Քամիլայի մասնակցությամբ։ Երգը ընկել է դիջեի «9» դեբյուտային ստուդիական ալբոմի մեջ
Անձնական կյանք
Ընտանիք
Քամիլայի հայրը՝ Ալեխանդրո Քաբեյոն, մինչև ԱՄՆ-ը մեկնելը եղել է ավտոմեքենա լվացող, ներկա պահին ունի կապալային կազմակերպություն, որն զբաղվում է շինարարությամբ, նախագծմամբ և տների վերանորոգմամբ։ Մայրը՝ Սինու Քաբեյոն, մասնագիտությամբ ճարտարապետ է։ Մայամի տեղափոխվելուց հետո, որպեսզի մեծացնի աղջկան, «Marshalls» հանրախանութում աշխատել է որպես կոշկավաճառ։ Ներկա պահին Սինուն մասնակիորեն զբաղվում է Քամիլայի գործունեությամբ։ Քամիլան ունի փոքր քույր՝ Սոֆյան, որը ծնվել է 2007 թվականին։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
Մրցանակներ և անվանակարգեր
Տարի | Մրցանակ | Առաջադրում | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2016 | iHeartRadio Much Music Video Awards[21] | «I Know What You Did Last Summer» | Տարվա տեսանյութ | Առաջադրված |
Լավագույն փոփ տեսանյութ | Հաղթանակ | |||
Երկրպագուների կողմից սիրված տեսանյութ | ||||
Premios Juventud[22] | Սիրելի հիթ | Առաջադրված |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամիլա Կաբելյո» հոդվածին։ |