Կայ Հավերց

գերմանացի ֆուտբոլիստ

Կայ Հավերթց (անգլ.՝ Kai Havertz, հունիսի 11, 1999, Աախեն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Արսենալ»-ի կազմում։ 2015-2016 թվականների ընթացքում հանդես է եկել Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում։

Կայ Հավերց
գերմ.՝ Kai Havertz
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 11, 1999(1999-06-11)[1] (24 տարեկան)
ԾննդավայրԱախեն, Գերմանիա
Հասակ193 սանտիմետր[2]
Քաշ80 կիլոգրամ
Դիրքattacking midfielder և հարձակվող

Հավերցը դարձել է «Բայեր 04»-ի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն, որը թիմի կազմում նշել է իր նորամուտը և դարձել գոլի հեղինակ։

Ակումբաին կարիերա

Վաղ տարիներ

Կայ Հավերթցը ծնվել է Աախեն քաղաքում։ Հավերթցի առաջին ֆուտբոլային ակումբը եղել է «Ալեմանիա Աախեն»-ը։ 2008-2010 թվականների ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել «Ալեմանիա Աախեն»-ի ակադեմիայի կազմում։

2016 թվականին արժանացել է Ֆրից Վոլտերի արծաթե մեդալի[3]։

«Բայեր 04»

Հավերթցը «Բայեր 04»-ի կազմում իր նորամուտը նշել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ «Վերդերի»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինել է Չարլես Արանգուիսին։

Չեմպիոնների լիգայի շրջանակներում իր նորամուտը Հավերթցը նշել է 2017 թվականի փետրվարի 21-ին՝ «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում, որտեղ նա փոխարինել է Հական Չալհանօղլույին[4][5]։ Գերմանական ակումբի կազմում իր առաջին գոլը ֆուտբոլիստը խփել է 2017 թվականի ապրիլի 2-ին՝ «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղոմ։ Հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։

Իր առաջին մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը թիմի կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ[6]։

Միջազգային կարիերա

2016 թվականին Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում Կայ Հավերթցը մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է առաջնության բոլոր հինգ հանդիպումներին և դարձել մեկ գոլի հեղինակ։

Վիճակագրություն

ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթՄիջազգայինԱրդյունք
ԼիգաԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Բայեր 04Բունդեսլիգա2016/172441030284
Արդյունք2441030284

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայ Հավերց» հոդվածին։