Կապելլա Նիկկոլինա
Կապելլա Նիկկոլինա (իտալ.՝ Capella Niccolina), ոչ մեծ սենյակ (6,6 × 4 մ) Առաքելական պալատի ամենահին շինություններից մեկում՝ Հռոմի Պապ Իննոկենտիոս III-ի աշտարակում (XIII դար), որն ի սկզբանե ծառայել է որպես Հռոմի Պապ Նիկողայոս V-ի անձնական կապելլա։
Կապելլա Նիկկոլինա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ |
Երկիր | Վատիկան |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1447 |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1447 |
Cappella Niccolina, Palazzi Pontifici, Vatican Վիքիպահեստում |
Պատմություն
Կապելլան նվիրված է Սբ. Ստեփանոսին և Սբ. Լավրենտին. Անջելիկոի (1447-1450) որմնանկարները պահպանվել են միայն երեք պատերի վրա.
Որմնանկարների վերին հարկաշարքը նվիրված է Սուրբ Ստեփանոսի կյանքին (Եկեղեցին Երուսաղեմում է).
- Սուրբ Ստեփանոսը սարկավագություն է ստանում Սբ. Պետրոսից
- Սուրբ Ստեփանոսը ողորմություն է բաժանում
- Սուրբ Ստեփանոսի քարոզը
- Սուրբ Ստեփանոսի հրապարակային գիտական վեճը
- Սուրբ Ստեփանոսին տանում են մահապատժի
- Սուրբ Ստեփանոսի մահապատիժը։
Ստորին հարկաշարքը նվիրված է Սուրբ Լավրենտին (Եկեղեցին Հռոմում է).
- Սուրբ Լավրենտին սարկավագություն է ստանում Սուրբ Սիքստոսից
- Սուրբ Սիքստոսը Սուրբ Լավրենտին է տալիս եկեղեցու գանձերը
- Սուրբ Լավրենտին ողորմություն է բաժանում
- Սուրբ Լավրենտին կայսր Վալերիանի տրիբունալի առջև
- Սբ. Լավրենտիի մահապատիժը
Կապելլայի որմնանկարները պահպանվել են միայն երեք պատերի վրա (հարավային պատի զոհասեղանը քանդվել է)։
Կապելլան չի մտնում սովորական զբոսաշրջային այցելության մեջ, սակայն այն կարելի է տեսնել նախապես ամրագրված հատուկ խմբերով[1]
Գրականություն
- Pomella, Andrea Vatikanische Museen. — Vatikan: Italia Editrice, 2007. — ISBN 978-3-7954-1947-9
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապելլա Նիկկոլինա» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ