Կապիտալիզմ

Կապիտալիզմ, տնտեսաքաղաքական համակարգ, որում արտադրության միջոցները հանդիսանում են մասնավոր սեփականություն, իսկ արտադրության և սպառման գները հիմնված են ազատ շուկայական համակարգի վրա․ ձեռնարկություններն արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ շուկան կարգավորվում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ։ Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ։ Կապիտալիզմի երկար պատմություն ունեցեող արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ մրցակցության և պետական վերահսկողության խառնուրդ[1][2]։ Կապիտալիզմի հիմնական հատկանիշներն են համարվում կապիտալի կուտակումը, մրցակցային շուկաների և գնային համակարգի առկայությունը, մասնավոր սեփականության և սեփականության իրավունքի ճանաչումը[3]։

Ծանոթագրություններ


Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտալիզմ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապիտալիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 258