Կատերինա Մուրինո

Կատերինա Մուրինո (իտալ.՝ Caterina Murino, սեպտեմբերի 15, 1977(1977-09-15), Կալյարի, Իտալիա)[1], իտալացի դերասանուհի Սարդինիա կղզուց։

Կատերինա Մուրինո
իտալ.՝ Caterina Murino
Ծնվել էսեպտեմբերի 15, 1977(1977-09-15) (46 տարեկան)
ԾննդավայրԿալյարի, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
caterinamurino.com

Կյանքն ու կարիերան

Կատերինա Մուրինո ծնվել է Կալիարի քաղաքում և ի սկզբանե ցանկացել է բժշկուհի դառնալ[2]։ 1996 թվականին Միսս Իտալիա գեղեցկության մրցույթում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[3]։ Տեղափոխվելով Լոնդոն, տարվել է թատրոնով և դերասանությամբ, և յուրաքանչյուր շաբաթ միջոցներ էր խնայում, որպեսզի գնա Վեստ Էնդա թատրոն և ներկայացում դիտի[4]։

Վերադառնալով Իտալիա, 1999-2000 թվականներին «Կինոյի և թատրոնի դպրոց»-ում ուսումնասիրել է դրամա։ Ղեկավարն էր Ֆրանչիլսկի դը Սապիոն[4]։ Ապա մասնակցել է «Ռիչարդ III» պիեսի բերադրումներին։ 2002 թվականին Կատերինա Մուրինոն սկսել է կարիերա հեռուստատեսությունում[5], ապա ստացել է համաշխարհային համբավ խաղալով «Կազինո Ռոյալ» ֆիլմում։ Ֆիլմի հիմքում ընկած է Յան Ֆլեմինգի կողմից 2006 թվականին գրված նույնանուն վեպը։

2011 թվականի սկզբին Մարինոն նկարահանվել է Ռուֆուս Սյուելլի հետ Zen ֆիլմում (BBC-ի համար)։ Սերիալը չեղյալ է հայտարարվել, սակայն ցուցայնուամենայնիվ այն ցուցադրվել է ԱՄՆ-ում[6]։

2011 թվականին Մուրինոն նաև հայտնվել է Բոբ Սինքլերի երաժշտական տեսահոլովակում (երգի անունը՝ «Far l’Amore[7]

2013 թվականին Կատերինա Մուրինոն նկարահանվել Ոդիսական սերիալում, խաղալով գլխավոր հերոսի կնոջ՝ Պենելոպեի դերում։

Ընտրված Ֆիլմագրություն

Կատերինա Մուրինո 2010 թվականի մարտին
  • Nowhere (2001)
  • Խաչաիրը (2004)
  • L ' Amour Aux Trousses (2004)
  • Eleonora d ' Arborea (2005)
  • Vientos agua de (2006)
  • Կազինո Ռոյալ (2006)
  • Համադասարանցիները (2007)
  • Il seme-ը della discordia (2008)
  • Դրախտային այգի (2008)
  • Alibi-ը e sospetti (2008)
  • XIII. դավադրություն (2009)
  • Zen (2011)
  • Ոդսիական (2013)
  • The Invincible Piglet (2015)
  • Ձայն քարից (2015)
  • Ջոկատ (2015)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատերինա Մուրինո» հոդվածին։