Կարլ Մայետ

Կարլ Մայետ (գերմ.՝ Carl Mayet, օգոստոսի 11, 1810(1810-08-11), Բեռլին, Պրուսիայի թագավորություն - մայիսի 18, 1868(1868-05-18), Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի շախմատիստ և իրավաբան։ Բեռլինյան պլեյադայի անդամներից էր՝ շախմատի գերմանացի յոթ աստղերից մեկը[1]։

Կարլ Մայետ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 11, 1810(1810-08-11)
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն
Մահացել էմայիսի 18, 1868(1868-05-18) (57 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունշախմատիստ
 Carl Mayet Վիքիպահեստում

Կենսագրություն

Սերել է հուգենոտների ընտանիքից։ Ավարտել է Բեռլինի Գրաուեն-Կլոստեր վանքի գիմնազիան։ Իրավագիտություն է ուսումնասիրել Բեռլինի Հումբոլդի անվան և Հայդելբերգի համալսարաններում։ Աշխատել է որպես փաստաբան, նոտար (Բեռլինում, այնուհետև Պոտսդամում, Շտետինում)։

Ներդրումը սկզբնախաղերի տեսության մեջ

Կարլ Մայետը մեծ ավանդ է ներդրել իսպանական պարտիայի վերլուծության բնագավառում, և դա տեղ է գտել Պաուլ Ռուդոլֆ ֆոն Բիլգերի Handbuch des Schachspiels շախմատային ձեռնարկի առաջին հրատարակության մեջ։

Մայետի անունով է կոչվել արքայական գամբիտի տարբերակներից մեկը. 1. e4 e5 2. f4 ef 3. Кf3 g5 4. Сc4 Сg7 5. d4 d6 6. c3.[2]:

Մարզական արդյունքներ

ՏարինՄրցավայրըՄրցությունը+=ԱրդյունքըԳրաված տեղը
1839Բեռլինմրցամարտ Յոժեֆ Սենի հետ3213½ : 2½
1845Բեռլինմրցամարտ Օգաստաս Մոնգրեդիենի հետ3313½ : 3½
1847Բեռլինմրցամարտ ֆոն դեր Հոլցի հետ149114½ : 9½
Բեռլինմրցամարտ Վիլհելմ Հանշտայնի հետ51215½ : 12½
1847 / 1848Բեռլինմրցամարտ Դանիել Հարվիցի հետ2523 : 6
1851Բեռլին1-ին մրցամարտը Ադոլֆ Անդերսենի հետ0400 : 4
Լոնդոն1851 թ. շախմատի միջազգային մրցաշար (1-ին շրջան, Հյու Քենեդու հետ)0200 : 2---[3]
1852մրցամարտ Ֆրեդերիկ Դիկոնի հետ2 : 5
1853ԲեռլինԲեռլինի առաջնություն (ոչ պաշտոնական)3[4]
Բեռլինմրցամարտ Ժան Դյուֆրենի հետ5 : 7
1855Բեռլին2-րդ մրցամարտը Ա. Անդերսենի հետ61416½ : 14½
1856ԲեռլինԳերմանացի վարպետների մրցաշար (1-ին շրջան, Թոմաս Վիլհելմի հետ)2402 : 4
1859Բեռլին3-րդ մրցամարտը Ա. Անդերսենի հետ1701 : 7
1865Բեռլին4-րդ մրցամարտը Ա. Անդերսենի հետ2512½ : 5½
1866ԲեռլինՄրցամարտ Գուստավ Նեյմանի հետ061½ : 6½

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Մայետ» հոդվածին։