Կարմրախտի պատվաստանյութ

Կարմրախտի պատվաստանյութ, կիրառվում է կարմրախտի կանխարգելման համար[1]։ Արդյունավետությունը ի հայտ է գալիս միանվագ դեղաչափի ներարկումից մոտ երկու շաբաթ անց և մարդկանց շուրջ 95 %-ը դառնում է անընկալունակ[1]։ Իմունիզացման բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում երկար ժամանակ չեն գրանցվել կարմրախտի կամ բնածին կարմրախտի համախտանիշի դեպքեր[1]։ Բնակչության շրջանում երեխանների պատվաստումների ցածր ցուցանիշի դեպքում բնածին կարմրախտի հանդիպման հաճախականությունը հնարավոր է մեծանա, քանի որ շատ կանայք հասնում են ծննդաբերելու տարիք՝ առանց պատվաստման կամ հիվանդության բռնկման[1]։ Այդ իսկ պատճառով մարդկանց 80 %-ը նախընտրում է պատվաստվել[1]։

Կարմրախտի պատվաստանյութ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկեց կարմրախտի պատվաստանյութը ներառել պլանային պատվաստումների ցանկում[1]։ Եթե բոլորը չեն պատվաստվում` ծայրահեղ դեպքում ծննդաբերելու տարիքի կանայք պետք է լինեն պատվաստված[1]։ Այն չպետք է ստանան հղիները և նրանք, ովքեր ունեն ցածր իմունիտետ[1]։ Չնայած մի դեղաչափը ամբողջությամբ ապահովում է երկարատև պաշտպանվածություն՝ հաճախ տրվում է երկու դեղաչափ[1]։

Կողմնակի ազդեցությունները հիմնականում թեթև են բնույթ ունեն[1]։ Դրանցից են տենդը, ցանավորումը, ներարկման տեղում ցավը և կարմրությունը[1]։ Հոդացավերը հնարավոր է դրսևորվեն կանանց մոտ՝ պատվաստմանը հաջորդող մեկից երեք շաբաթվա ընթացքում[1]։ Ծանր ալերգիաները հազվադեպ են լինում[1]։ Կարմրախտի պատվաստանյութը կենդանի ատենուացված պատվաստանյութ է[1]։ Այն հասանելի է ինչպես առանձին, այնպես էլ այլ պատվաստանյութերի հետ համակցված[1]։ Կան կոմբինացիաներ կարմրուկի (ԿԿ պատվաստանյութ), կարմրուկի ու խոզուկի (ԿԿԽ պատվաստանյութ), կարմրուկի, խոզուկի, հերպեսի (ԿԿԽՀ) պատվաստանյութերի հետ[1]։

Կարմրախտի պատվաստանյութը առաջին անգամ լիցենզավորվել է 1969 թվականին[2]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առողջապահական համակարգում ամենաարդյունավետ և ապահով անհրաժեշտ դեղամիջոցներից է[3]։ 2009 թվականի դրությամբ ավելի քան 130 երկիր այն ներառեց պլանային պատվաստումների շարքում[1]։ 2014 թվականի տվյալներով զարգացող երկրներում ԿԿԽ պատվաստանյութի մեկ դեղաչափի շուկայական գինը 0,24 ԱՄՆ դոլար է[4]։ Միացյալ Նահանգներում գինը 50-100 ԱՄՆ դոլար է[5]։

Բժշկական կիրառում

Կարմրախտի պատվաստանյութը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի շարքում՝ առողջապահական համակարգում ամենաանհրաժեշտ դեղամիջոցների ցանկում[6]։

Պլանային կիրառում

Գոյություն ունի կարմրախտի պատվաստանյութի կիրառման երկու հիմնական ճանապարհ[1]։ Առաջինը մինչև քառասուն տարեկան մարդկանց պատվաստելն է (պատվաստանյութի առաջին դեղաչափի կիրառում կյանքի 9-րդ և 12-րդ ամիսներին)[1]։ Մյուս դեպքում կարող են պատվաստվել միայն ծննդաբերելու տարիքի կանայք[1]։

Չնայած մեկ դեղաչափը լրիվ բավականացնում է պաշտպանվածություն ապահովելու համար՝ հիմնականում կարմրուկի պատվաստանյութի հետ համակցված լինելու պատճառով տրվում է երկու դեղաչափով[1]։

Հղիություն

Տեսականորեն հղիության ընթացքում չի կարելի պատվաստել[1]։ Սակայն ավելի քան հազար կին ստացել են պատվաստանյութ՝ չիմանալով, որ հղի են և անցել է առանց բացասական հետևանքների[1]։ Պատվաստվելուց առաջ հղիության թեստավորումը պարտադիր չէ[1]։

Հղիության ընթացքում ցածր տիտր հայտնաբերելու դեպքում պատվաստանյութը պետք է տրվի ծննդաբերությունից հետո։ Նաև ցանկալի է պատվաստմանը հաջորդող 4 շաբաթների ընթացում խուսափել հղիանալուց[7]։

Պատմություն

Բժիշկ Հարրի Մ․ Մայեր կրտսերը (ձախից), Պոլ Ջ․ Պարկմանը (աջից) և օգնական տեխնիկ Ռեդյարդ Ուոլեսը (կենտրոնում) զննում են լաբորատորիայի կապիկին։

ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների կենսաբանական չափորոշիչների բաժնի հետազոտողների թիմը ստեղծեց կարմրախտի պատվաստանյութը։ Հարրի Մ․ Մեյերի և Պոլ Ջ․ Պարկմանի գլխավորությամբ թիմի կազմում էին Հոուպ Հոպպսը, Ռութ Լ․ Կիրշտայնը, Ռեդյարդ Ուոլեսը և ուրիշներ։ Թիմը լուրջ աշխատանք սկսեց 1964 թվականին Միացյալ Նահանգներում պատվաստանյութի ստացման համար՝ կարմրախտի խոշոր համաճարակի բռնկմանը զուգահեռ։ Նախքան ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտներում ընգրկվելը՝ Պարկմանը աշխատել էր բանակում կարմրախտի վիրուսի անջատման համար։ Նա միացավ Հարրի Մայերի լաբորատորիային[8]։

Կարմրախտի առաջին պատվաստանյութը պատրաստվել է աֆրիկյան կանաչ կապիկի երիկամի բջիջների միջով վիրուսի 77 անգամ անցման ճանապարհով[9]։

Պարկմանը, Մեյերը և ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտների թիմը պատվաստանյութը փորձարկել են 1965 թվականին Արկանզասի, Կոնուեի մանկական գաղութում, մինչդեռ կարմրախտի համաճարակը այնուամենայնիվ մոլեգնած անցնում էր Միացյալ Նահանգներով[10]։ Այդ կացարանը նախատեսված էր սահմանափակ կարողությամբ և հիվանդ երեխաների խնամքի համար։ Երեխաներին իրենց խցերում մեկուսացնելու հնարավորությունը և հսկողությունը իդեալական պայմաններ են ստեղծում պատվաստանյութի փորձարկման համար՝ առանց կարմրախտի համաճարակի բռնկման վտանգի։ Երեխաններից յուրաքանչյուրի ծնողները տալիս էին իրենց համաձայնությունը փորձարկմանը մասնակցելու համար[8]։

1969 թվականի հունիսին ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտները Merck Sharp & Dohme դեղագործական ընկերության համար տվեց կարմրախտի պատվաստանյութի առևտրային նպատակով արտադրման առաջին լիցենզիան[11]։ Այս պատվաստանյութը անջատվել է կարմրախտի HPV77 գծից և աճեցվել է բադի սաղմի բջիջներում։ Կարմրախտի պատվաստամյութի այս տարբերակը կիրառվել է միայն մի քանի տարի՝ նախքան 1971 թվականին համակցված կարմրուկ, ծոզուկ, կարմրախտ (ԿԿԽ) պատվաստանյութի ի հայտ գալը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրախտի պատվաստանյութ» հոդվածին։