Կաքավկրկուտ

Կաքավկրկուտ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգBoraginales
ԸնտանիքԳաղտրիկազգիներ (Boraginaceae)
ԵնթաընտանիքԳաղտրիկայիններ (Boraginoideae)
ՏրիբաLithospermeae
ՑեղԿաքավկրկուտ (Lithospermum)
L., 1753

Կաքավկրկուտ (լատին․՝ Lithospermum), քարասերմիկ, մարգարտախոտ, ղուլպ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

Ցողունն ուղղաձիգ է, ճյուղավորվող, բարձրանում է՝ մինչև 10-100 սմ։ Տերևները նստադիր են, երկարավուն-գծաձև կամ նեղ նշտարաձև՝ պատված կոշտ կամ փափուկ մազիկներով։ Ծաղկաբույլը ողկուզանման ոլորք է, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քառընկուզիկ է։

Տարածում

Տարածված է գրեթե բոլոր մարզերի մինչև միջին լեռն, գոտիները։ Աճում է անտառներում, թփուտներում, բաց վայրերում, աղբոտում այգիները, հացաբույսերի ցանքերը, (օրինակ՝ դաշտային Կաքավկրկուտ) և այլն։

Նշանակություն

Որոշ տեսակներ պարունակում են ալկալոիդներ, վիտամին C, կարմիր գունակ, ճարպայուղ։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող միջոց։

Տեսակներ

Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝

  • Կաքավկրկուտ մանուշակագույն (L. purpuro-caeruleum),
  • Կաքավկրկուտ դեղատու (L. officinale),
  • Կաքավկրկուտ բարակածաղիկ (L. tenuiflorum)
  • Կաքավկրկուտ դաշտային (L. arvense

Համաձայն տեսակների բազայի տվյալների, հաշվում են 50-ից[1] 60 տեսակ[2]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավկրկուտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաքավկրկուտ» հոդվածին։