Կիրակի

Այն գրաբարում կոչում էին նաև միաշաբաթ։ Միաշաբաթ նշանակում է շաբաթից հետո առաջին օր, երկուշաբթի՝ երկրորդ օր և այլն։ Երբ տարածվում է քրիստոնեությունը, ապա Քրիստոսի ավանդական հարություն առնելու կապակցությամբ, միաշաբաթը վերանվանվել է կիրակի։ Հունարեն «կիրակի» (հունարեն՝ Κυριακή) բառացի նշանակում է տերունական, Տիրոջ օր։ Եվ որպեսզի հրեաների հանգստի օրվա հետ չհամընկնի, որոշվում է հանգստի օրը շաբաթից տեղափոխել կիրակի օրը։ Այն ընդունվեց 321 թվականին, Կոնստանդիանոս Մեծի հրովարտակով[1]։

Ծանոթագրություններ


Շաբաթվա օրեր

Երկուշաբթի  • Երեքշաբթի  • Չորեքշաբթի  • Հինգշաբթի  • Ուրբաթ  • Շաբաթ  • Կիրակի

Ընթերցե՛ք «կիրակի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրակի» հոդվածին։