Երկուշաբթի

Երկուշաբթին շաբաթվա երկրորդ օրն է։ Անունը բաղկացած է երկու բառերից՝ «երկու» և «շաբաթ», նշանակելով որ այս օրն շաբաթվա երկրորդ օրն է։

Եվրոպական երկրներում երկուշաբթին համարվում է աշխատանքային շաբաթվա առաջին օր։

Որպես կրճատ գործածվող ձևն է՝ Եկշ։ Հանդիպում է նաև 2շբ ձևը։ Անգլերենում՝ Mon։

Անունն այլ լեզուներում

Հայերենից բացի, երկուշաբթի բառը նույն իմաստով գործածվում է նաև վրացերենում և պարսկերենում՝

Հին հռոմեացիների ժամանակներում երկուշաբթին նվիրված էր Լուսնին։Դրան համապատասխան՝ եվրոպական շատ լեզուներում երկուշաբթիին ասում են «լուսնի օր»՝

անգլերեն՝Monday
գերմաներեն՝Montag
դանիերեն՝mantag
նիդերլանդերեն՝maandag
շվեդերեն՝mandag
իտալերեն՝lunedi
իսպաներեն՝lunes
ռումիներեն՝luni
ֆրանսերեն՝lundi


Շաբաթվա օրեր

Երկուշաբթի  • Երեքշաբթի  • Չորեքշաբթի  • Հինգշաբթի  • Ուրբաթ  • Շաբաթ  • Կիրակի