Կիրան Տիրնի

Կիրան Տիրնի (անգլ.՝ Kieran Tierney, հունիսի 5, 1997(1997-06-05)[1][2], Դուգլաս, Մեն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Կիրան Տիրնի
Kieran Tierney
Տիրնին Սելտիկի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՇոտլանդիա Շոտլանդիա
Մեն կղզի Մեն կղզի
Ծննդյան ամսաթիվհունիսի 5, 1997(1997-06-05)[1][2] (26 տարեկան)
ԾննդավայրԴուգլաս, Մեն
Հասակ178 սմ
Քաշ70 կգ
Դիրքձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Արսենալ
Համար3
Պատանեկան կարիերա
2005-2015Շոտլանդիա Սելտիկ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015-2019Շոտլանդիա Սելտիկ102(5)
2019-ներկաԱնգլիա Արսենալ2(0)
Ազգային հավաքական
2014-2015Շոտլանդիա Շոտլանդիա Մ181(1)
2015-2016Շոտլանդիա Շոտլանդիա Մ194(0)
2016-ներկաՇոտլանդիա Շոտլանդիա12(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 22-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 22-ի, 2019

Ակումբային կարիերա

Սելտիկ

Տիրնին Սելտիկի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի ապրիլի 22-ին՝ փոխարինման մտնելով Դանդիի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Սելտիկի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 15-ին՝ Սենտ Ջոնստոնի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց 2015 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ֆեներբահչեի դեմ խաղում[7]։ 2016 թվականի ապրիլի 9-ին Տիրնին 2 գոլային փոխանցում տվեց Մոտերուելի դեմ խաղում՝ օգնելով Սելտիկին հաղթել 2-1 հաշվով[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի մայիսի 15-ին՝ Մոտերուելի դեմ խաղում[9]։ 2015-16 մրցաշրջանում Տիրնին անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[10]։ Այս մրցաշրջանում Սելտիկը հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը[11], իսկ Տիրնին ճանաչվեց Սելտիկի և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[12], ինչպես նաև՝ ընդգրկվեց Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[13]։ 2016 թվականի հունիսի 24-ին նա 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[14][15]։

2016-17 մրցաշրջան

Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Տիրնին անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Բարսելոնայի դեմ 7-0 հաշվով ավարտված խաղում[16]։ Հոկտեմբերի 27-ին նա ծանր վնասվածք ստացավ մարզման ժամանակ՝ բաց թողելով 2 ամիս[17]։ Շոտլանդացին խաղադաշտ վերադարձավ 2017 թվականի հունվարի 22-ին՝ Շոտլանդիայի գավաթի Ալբիոն Ռովերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Հունվարի 29-ին Տիրնին 2 գոլային փոխանցում տվեց Հարթ օֆ Միդլոտիանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[20]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[21]։ Այս մրցաշրջանում Սելտիկը ազգային տրեբլ նվաճեց՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը[22], Շոտլանդիայի գավաթը[23] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[24], իսկ Տիրնին 2-րդ անգամ ճանաչվեց Սելտիկի[25] և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[26] և ընդգրկվեց Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[27]։

2017-18 մրցաշրջան

2017 թվականի օգոստոսի 8-ին՝ Շոտլանդիայի լիգայի գավաթի Կիլմարնոկի դեմ խաղում Տիրնին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Սելտիկի ավագի թևկապով[28]։ Այս խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[29]։ Հոկտեմբերի 25-ին շոտլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աբերդինի դեմ խաղում[30]։ 5 օր անց՝ հոկտեմբերի 30-ին Տիրնին երկարաձգեց իր պայմանագիրը Սելտիկի հետ մինչև 2023 թվականը[31][32]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[33]։ Նա 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Սելտիկի[34] և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[35]՝ օգնելով Սելտիկին 2-րդ տարին անընդմեջ ազգային տրեբլ նվաճել՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը[36], Շոտլանդիայի գավաթը[37] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[38]։

2018-19 մրցաշրջան

2018 թվականի աշնանը Տիրնին Շոտլանդիայի առաջնության 4 խաղում անընդմեջ դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել Սենտ-Ջոնսթոնի, Հիբերնիանի, Դանդիի և Հարթ օֆ Միդլոտիանի դեմ հանդիպումներում[39][40][41][42]։ Նոյեմբերի 8-ին նա գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում, իսկ Սելտիկը հաղթեց 2-1 հաշվով[43]։ Դեկտեմբերի 2-ին Տիրնին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակչի Աբերդինի դեմ խաղում[44]՝ օգնելով ակումբին նվաճել գավաթը[45][46]։ 2018-19 մրցաշրջանում Սելտիկը կրկին ազգային տրեբլ հաղթեց՝ նվաճելով Շոտլանդիայի առաջնությունը[47][48], Շոտլանդիայի գավաթը[49][50] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[45][46]։ Ակումբի կազմում Տիրնին անցկացրեց 170 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ[51][52]։

Արսենալ

2019 թվականի օգոստոսի 8-ին Տիրնին 25 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Արսենալ[53][54][55][56]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[57][58]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քրիսթալ Փելասի դեմ խաղում[59][60]։

Միջազգային կարիերա

Տիրնին ներկայացրել է Շոտլանդիան մինչև 18 և մինչև 19 տարիքային երիտասարդական հավաքականներում[61]։ Շոտլանդիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտի 10-ին՝ Չեխիայի և Դանիայի դեմ խաղերի համար[62]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մարտի 29-ին՝ Դանիայի դեմ ընկերական խաղում[63][64]։ Առաջին հանդիպումը հավաքականի ավագի թևկապով անցկացրեց 2017 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[65][66]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[67]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Սելտիկ2014–15Պրեմիերշիպ2000000020
2015–16231404020331
2016–17241519020402
2017–183235014041554
2018–192102014130401
Ընդհանուր10251614111111708
Արսենալ2019–20Պրեմիեր Լիգա2000302070
Կարիերայի ընդհանուր10451614411311778

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[67]

Շոտլանդիա
ՏարիԽաղերԳոլեր
201620
201770
201830
Ընդհանուր120

Նվաճումներ

Ակումբային

Սելտիկ
  • Շոտլանդիայի առաջնություն․ 2015–16[11], 2016–17[22], 2017–18[36], 2018–19[47]
  • Շոտլանդիայի գավաթ․ 2016–17[23], 2017–18[37], 2018–19[49]
  • Շոտլանդիայի լիգայի գավաթ․ 2016–17[24], 2017–18[38], 2018–19[45]

Անհատական

  • ՊՖԱ Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2015–16[12], 2016–17[26], 2017–18[35]
  • ՍՖՎԱ Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2015–16[68], 2016–17[69], 2017–18[70]
  • Սելտիկի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2015–16, 2016–17[25], 2017–18[34]
  • Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքական․ 2015–16[13], 2016–17[27], 2017–18[71]
  • Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ հոկտեմբեր 2017[72]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրան Տիրնի» հոդվածին։