Կողոսկրեր (մարդ)
Կողոսկր (լատին․՝ costa, հին հունարեն πλευρά), մարդու զույգ աղեղնաձև տափակ ոսկրեր են, որոնք մի ծայրով հոդավորված են ողնաշարի ողերին, մյուս ծայրով առջևում միանալով կրծոսկրին ձևավորում են կրծքավանդակը։
Կողոսկր | |
---|---|
Տափակ ոսկր | |
Կրծքավանդակ | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | flat bone?[1], long bone?[2], մարդու ոսկոր, անհատական անատոմիական կառուցվածք և endochondral bone? |
Մասն է | bones of thorax? |
Կազմված է | true rib? և false rib? |
Լատիներեն անվանում | costa |
Համակարգ | Հենաշարժիչ համակարգ |
Միանում է | thoracic vertebrae? և sternum? |
MeSH | A02.835.232.570.500 |
Foundational Model of Anatomy | 7574 |
Terminologia Anatomica 98 | A02.3.01.001 և A02.3.02.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն) և «Օտտո» գիտական հանրագիտարան |
Ribs (skeleton) Վիքիպահեստում |
Կառուցվածք
Սովորաբար մարդն ունի 12 զույգ կողոսկր։ Այն կազմված է 3 մասից.
- հետին մաս, որն ունի գլխիկ (лат. caput costae), վզիկ (лат. collum costae) և երկայնական թմբիկ, որը գտնվում է գլխիկի և վզիկի արանքում
- մարմին ( լատ․՝ corpus costae)
- առջևի մաս,որը միանում է աճառին (լատ․՝ cartilago costalis)
Կողոսկրի մարմինը ունի 2 մակերես
- արտաքին (ուռուցիկ)
- ներքին (աղեղնաձև)
- Այս երկու մակերեսները միացված են երկու եզրերով՝ վերին (գնդաձև) և ստորին (սուր)։
Առաջին կողոսկրի արտաքին մակերեսին գտնվում է Լիսֆրանկի թմբիկը ( լատ․՝ tuberculum m. scaleni anterioris), որին միանում է արտաքին միջկողային մկանը (լատ․՝ m. scalenus anterior)։ Այդ թմբիկի հետին մասում գտնվում է ակոսը, ենթակլավային զարկերակի ակոսը (լատ․՝ sulcus a. subclaviae), որին ամրանում է ենթակլավային զարկերակը։ Ակոսի առջևի մասում գտնվում է մեկ այլ՝ առավել հարթ ակոս որտեղ գտնվում են արյունատար անոթները (երակներ և զարկերակներ) և միջկողային նյարդերը[3]։
Հոդավորում
Կողոսկրը հոդագլխիկով հոդավորվում է կրծքային բաժնի ողերին (Th1—Th8)։ I, XI և XII զույգ կողոսկրերում հոդագլխիկի թմբիկը չի տարբերակվում։ Կողոսկրի վզիկի և մարմնի արանքում թմբիկն է, որը հոդավորվում է ողի կողմնային ելուստի հետ։ Առջևի 7 կողոսկրերը կրծոսկրին միանում են անմիջապես և կոչվում են իսկական կողեր։ 8-րդ 9-րդ 10-րդ կողերն աճառային աղեղով միանում են 7-րդ կողին։ 11-րդ և 12-րդ կողերը վերջանում են ազատ և կոչվում են ծփան։ 1-ին կողոսկրն ուղիղ է, մնացածը՝ աղեղնաձև։ Կողոսկրերը համարակալում են վերևից ներքև։
Այլ տեղեկություններ
Որոշ մարդկանց մոտ կարող են բացակայել 11-րդ կամ 12-րդ զույգ կողոսկրերը, իսկ մյուսների մոտ՝ հակառակը՝ կարող է լինել 13-րդ զույգ ազատ կողեոսկրեր։ Երբեմն թերապևտիկ կամ կոսմետիկ պատճառներով վերջին զույգ կողոսկրերը վիրահատական ճանապարհով հեռացնում են (գոտկատեղն ավելի նեղ դարձնելու համար - կանանց մոտ ազատ կողերը սովորաբար ավելի փոքր են, քան տղամարդկանց մոտ)[4]։
Զարգացման տարածված արատներից է նաև պարանոցային կողոսկրը։ Հանդիպում է մարդկանց 0,5%-ի մոտ, ընդ որում 70-85% -ով հանդիպում է կանանց մոտ։ Այս բնածին անոմոլիայի ժամանակ մարդկանց մոտ, սովորաբար 7-րդ ողից, դուրս են գալիս մեկ կամ մի քանի լրացուցիչ կողոսկրեր։ Պարանոցային կողոսկրերի զարգացման աստիճանը տատանվում է ռուդիմենտի մակարդակից մինչև ձևավորված ոսկրային ստրուկտուրաներ։ Նման արատների զարգացման պատճառը ներարգանդային զարգացման խախտումն է։ Ծանր դեպքերում լրացուցիչ կողոսկրը վիրահատական ճանապարհով հեռացնում են[5]։
Գործառույթներ
Կողոսկրերը կրծքային բաժնի ողերի և կրծոսկրի հետ ձևավորում են կրծքավանդակը, որտեղ գտնվում են կրծքավանդակի օրգանները։ Կողոսկրերն ունեն հենարանային գործառույթ՝ հանդիսանալով հենարան կրծքավանդակի օրգանների համար։ Ինչպես բոլոր տափակ ոսկրերում, այնպես էլ կողոսկրերում գտնվում է կարմիր ոսկրածուծը, որն արյունաստեղծ օրգան է, այսինքն՝ այստեղ առաջանում են արյան ձևավոր տարրեր[5]։
Մկաններ
Կողոսկրերին ամրանում են հետևյալ մկանները․
- առջևի միջկողային մկաններ
- միջին միջկողային մկաններ
- հետին միջկողային մկաններ
Պատկերասրահ
- Կրծքավանդակը ողնաշարով
- Մարդու կողոսկրերն (ցուցադրված է կարմիրով): Այն բաղկացած է 24 կողոսկրերց։ Առաջին կողոսկրի ձախ և աջից մինչև տասներկուերորդ կողոսկրը:
- կրծքավանդակի ռենտգենյան լուսանկար
Կրոն
Քրիստոնյաները, իսլամի հետևորդներն ու հուդայականները գտնում են, որ առաջին կնոջը՝ Եվաին Աստված ստեղծել է առաջին տղամարդու՝ Ադամի կողոսկրից։